Добавить в избранное

Проект не принят

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ստեղծված դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում (Միջոցառում 4): Նշյալ միջոցառման ակնկալվող արդյունքներ բաժնում սահմանված է․ «Տարեկան կտրվածքով առնվազն 1 անգամ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների իրականացման գործընթացին աջակցություն ցուցաբվերելու նպատակով իրականացնում է դոնորների համակարգման հանդիպում, արդյունքների հրապարակում»։ Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում ունիվերսալ անկախ մարմին ունենալու մեր տեսլականը՝ գտնում ենք, որ վերջինիս ստեղծմամբ պետք է հակակոռուպցիոն խորհուրդը դադարեցնի իր գործունեությունը, և վերոնշյալ լիազորությունը, ի թիվս այլոց, փոխանցվի հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնին։ Առաջարկում ենք Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ստեղծված դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովման գործառույթը տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ անկախ մարմնին։ Ընդունվել է մասնակի: Նախագծով հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում նախատեսված չէ: Իսկ նշված կետը նախագծից հանվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունիսի 24-ին ընդունվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի n 300-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 Թրանսփարենսի ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում 15 միավորով (Միջոցառում 5): Նշված միջոցառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պարզ չէ, թե որն է լինելու այն քայլերի հաջորդականությունը, որը պետք է երաշխավորի տարեկան կտրվածքով կոռուպցիայի ընկալման համաթվի 5 միավորով բարելավումը, և ինչ հիմնավորմամբ է համաթվի բարելավման այդպիսի միավոր ընտրվել: Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչու է որպես միջոցառման համար պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը, այն դեպքում, երբ Նախագծով նախատեսված միջոցառումների կատարման պատասխանատու մարմինները տարբեր են, հետևաբար, այդ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքներով է նաև, որ համաթվի բարելավում ենք ունենալու: Առաջարկում ենք․ i. Ներկայացնել հիմնավորում, թե ինչու է որպես միավոր ընտրվել 15: ii. Ներկայացնել քայլերի հաջորդականությունը, թե ինչպես է սույն միջոցառումն իրականացվելու։ iii. Վերանայել պատասխանատու մարմնին։ Ընդունվել է ի գիտություն: Միջոցառումների ծրագրից նշված կետը հանվել է:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 «ՀՀ Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների նախատեսում (Միջոցառում 6): Կուալա Լումպուրի հայտարարության մեջ, որպես կարևորագույն սկզբունք, նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է ունենան ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունություն: Իսկ ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 6-րդ կետում նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումները պետք է ուղեկցվեն իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորմամբ: Մեթոդաբանական հրահանգի պահանջների համաձայն՝ ռազմավարություններին առնչվող ծախսային գնահատականները պետք է սահմանվեն ոչ միայն ողջ ռազմավարության, այլ նաև դրա շրջանակներում իրականացվելիք նպատակների և/կամ ռազմավարական ծրագրերի/միջոցառումների մակարդակով, որոնք այնուհետև բյուջետային ծրագրերի միջոցով պետք է փոխանցվեն բյուջետավորման համակարգ և հիմք հանդիսանան ՄԺԾԾ և բյուջետային հատկացումների սահմանման համար: Առաջարկում ենք․ Հիշյալ միջոցառումը հանել Նախագծից, հաշվի առնելով այն հանգամանքները, որ յուրաքանչյուր միջոցառման համար առանձին սյունակում նշվում է ֆինանսավորման աղբյուրը, և եթե միջոցառման իրականացման համար ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով, ապա դրա համար պատասխանատու մարմինն իր տարեկան բյուջետային հայտով ներկայացնելու և ստանալու է համապատասխան ֆինանսական միջոցները:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում և բնականոն գործունեության ապահովում (Միջոցառում 7), Կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները գործող մեկ մարմնում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու և վերջինիս վերապահելու հարցի դիտարկում (Միջոցառում 52, ըստ նախագծի վրիպակի՝ 51) Մի կողմից, նշյալ միջոցառումն իրականացվելու է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ուժով, հետևաբար բացակայում է անհրաժեշտությունը սույն միջոցառումը նման ձևակերպմամբ Նախագծում ներառելու համար։ Մյուս կողմից, Նախագծի 51-րդ կետով նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները գործող մեկ մարմնում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու և վերջինիս վերապահելու հարցի դիտարկում: Հիշյալ երկու կետերով նախատեսված միջոցառումների վերլուծությունից չենք կարող եզրահանգել, որ Նոր ռազմավարության նախագծով առաջարկվում է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի • կոռուպցիայի կանխարգելման, • հակակոռուպցիոն կրթության և • նախնական քննության և օպերատիվ-հետախուզական գործառույթներով և լիազորություններով: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս փաստել է անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու անհրաժեշտության մասին: Ավելին, նշյալ մոդելի ընտրությունն արտացոլված է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 25-ին ԱԺՈ-006-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրում՝ «Կոռուպցիայի (․․․) դեմ պայքարում էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնելու մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ»։ ՀՀ կառավարության ծրագրի վերոնշյալ պահանջների կատարմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածի 59-րդ կետի 3-րդ ենթակետով։ Բացի այդ, եթե Նոր ռազմավարության նախագծով ինչ-որ ձևով անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի կողմից իրականացվող երկու հիմնական գործառույթների վերաբերյալ անդրադարձ է կատարվել, ապա նույնը չենք կարող ասել հակակոռուպցիոն կրթության ներդրման և դրա իրականացման համար պատասխանատու լիազոր մարմնի վերաբերյալ: Միջազգային լավագույն փորձը ևս վկայում է (Հոնգ Կոնգ, Սինգապուր, Լատվիա, Լիտվա և մի շարք այլ երկրներ) կոռուպցիայի դեմ պայքարում նման մոդելի արդյունավետության մասին։ Առաջարկում ենք․ i. Հանել վերոնշյալ երկու միջոցառումները նախագծից։ ii. Դրանց փոխարեն նախատեսել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման միջոցառում, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախաքննության, հետաքննության ու օպերատիվ-հետախուզական գործառույթներով: Չի ընդունվել Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է վերջինիս թե՛ ինքնավար մարմնի, թե՛ քննչական մարմնի կարգավիճակի ընձեռում: Ուստի, ունիվերսալ մարմնի ստեղծումը պահանջում է սահմանադրական փոփոխությունների իրականացում: Այս փուլում սահմանադրական փոփոխություններից զերծ մնալու և հնարավորինս կարճ ժամկետներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն գործուն համակարգ ստեղծելու նպատակով նախապատվություն է տրվել առանձնացված մոդելին, որը կաշխատի կանխարգելիչ և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների համագործակցության և փոխլրացման միջոցով: Նմանատիպ մարմնի ստեղծումը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Միաժամանակ, նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը հենք կծառայի հետագայում, նպատակահարմարության դեպքում, դեպի ունիվերսալ մարմին անցումն առավել սահուն կազմակերպելու համար:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 Հանրային ծառայության օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ստեղծում և գործարկում (Միջոցառում 8): ՏՀԶԿ զեկույցի 6-րդ առաջարկության 1-3-րդ կետերով առաջարկվում է ավարտին հասցնել էթիկայի հանձնաժողովների պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ստեղծելու գործըթացը, ապահովել որպեսզի էթիկայի հանձնաժողովները և բարեվարքության հարցերով կազմակերպիչները տիրապետեն համապատասխան կարողությունների և գործնականում դրանք կարողանան կիրառել, մեթոդական աջակցություն ցույց տալ նրանց, ինչպես նաև այդ հանձնաժողովների գործունեությունը մոնիթորինգի ենթարկելու համար մեխանիզմներ սահմանել: Որպես միջոցառման իրականացմամբ ակնկալվող արդյունք նախատեսվում է․ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով ստեղծվել են էթիկայի հանձնաժողովներ»: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-206-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվելու են էթիկայի առանձին հանձնաժողովներ, իսկ նույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի հանրային ծառայության պաշտոն: Բացի այդ՝ որպես Նախագծով վերոնշյալ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին նախատեսվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշվածը պետական ծառայության առանձին տեսակների, ինչպես նաև համայնքային ծառայության լիազոր մարմին չի հանդիսանում: Առաջարկում ենք Նախագծից հանել սույն միջոցառումը՝ անընդունելի համարելով այլ իրավական ակտերով և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած այլ ռազմավարական փաստաթղթերով արդեն իսկ նախատեսված միջոցառումների ներառումը Նախագծում։ Ընդունվել է մասնակի Էթիկայի հանձնաժողովի անդամների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների շուտափույթ նշանակումը կարևորագուն նշանակություն ունի հանրային ծառայողների բարեվարքության կանոնների պատշաճ պահպանման համար: Ուստի, Միջոցառումների ծրագրով նախատեսված է համապատասխան էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ձևովորումը 2019 թվականին, ինչ միտված է տվյալ ինստիտուտների արագ ներդրումն ապահովելուն: Ինչ վերաբերում է վերջիններիս կարողություներին, ապա այդ մասով միջոցառումը վերանայվել է ՝նախատեսելով Էթիկայի հանձնաժողովի անդամների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում, ուղեցույցների մշակում: Միջոցառման համակատարող է նախատեսվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:52:33 Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների կարողությունների զարգացում (Միջոցառում 9): Վերոնշյալ միջոցառման շրջանակներում նախատեսվել է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման և ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների պարբերաբար վերապատրաստում: Սակայն, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և դրա իրականացման ընթացքում զգալի ներգրավվածություն ունեցող այլ դերակատարների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնագիտացված հետաքննող լրագրողների և լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը միտված որևէ միջոցառում չի նախատեսվել, մինչդեռ քաղաքացիական հասարակության ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսված է՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի առաջնահերթություններով՝ հակակոռուպցիոն վերապատրաստումների իրականացման եղանակով, որպեսզի վերջիններս ձեռք բերեն կարողություններ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի վերանայման մեխանիզմներին մասնակցելու համար։ Բացի այդ, «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին՝ 20 արդյունք» փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիական հասարակության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի բանալին է։ Առաջարկում ենք Նախատեսել միջոցառում՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների կարողությունների զարգացման վերաբերյալ։ Ընդունվել է ի գիտություն Միջոցառումների ծրագրով սահմանված 5-րդ միջոցառումը ընդգրկում է ոչ միայն հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների կարողությունների զարգացումը այլ նաև հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում: Սույն միջոցառումը ենթադրում է հասարակական կազմակերպությունների հետ շարունակական համագործակցություն և աջակցություն:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:52:33 Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման շուրջ կոնսենսուսի ձևավորում (Միջոցառում 10): Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման շուրջ կոնսենսուսի ձևավորումն ունի անկյունքարային նշանակություն։ Այդ մասին է վկայում նաև միջազգային լավագույն փորձը։ Այսպես, Կուալա Լումպուրի հայտարարության մեջ նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարություննների մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածությունն իրավունքի հիմունքներ է ստեղծում և օգնում ապահովել որդեգրված ռազմավարությունների ընդունելիությունը և արդյունավետությունը: Պետական կառույցները (գործադիր, օրենսդիր և դատական) պետական և ենթապետական մակարդակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր սեկտորը, մեդիան, մասնագիտական հանրությունները, առևտրային և արդյունաբերական միավորումները և արհմիությունները, ակադեմիական հաստատությունները, երիտասարդական և մշակութային կազմակերպությունները կարող են ծառայել որպես կարևոր դաշնակիցներ և գործընկերներ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործում և կարող են կրճատել բարեփոխումներին ուղղված ջանքերի խոցելիությունը քաղաքական ղեկավարությունում փոփոխությունների հանդեպ: Հիշյալ հայտարարության մեջ նշվում է նաև, որ համաձայնություն պետք է ստեղծվի ռազմավարությունների ընդհանուր տեսլականի և նպատակների շուրջ: ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 1-ին կետում նույնպես նշված է, որ հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերը պետք է մշակվեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ և հիմնված լինեն կարիքների և ռիսկերի գնահատման վրա: Սակայն, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման շուրջ կոնսենսուսի ձևավորումը, մեր խորին համոզմամբ, իրենից չի ենթադրում որոշակի առանձին միջոցառում, այլ՝ համալիր մոտեցում Ռազմավարությամբ նախատեսված բոլոր միջոցառումների համար։ Մինչդեռ, ներկայացված Նախագծում քիչ տեղ է հատկացված իրականացվելիք միջոցառումներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությանը: Առաջարկում ենք․ i. Սույն միջոցառումը հանել Նախագծից։ ii. Նախատեսել և հնարավորինս ընդլայնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասնակցությունն ու դերակատարությունը: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման բոլոր փուլերում՝ սկսած հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, փաստաթղթերի քննարկման և փորձաքննության, հանրային իրազեկման և կրթական ծրագրերի իրականացման, վերջացրած իրականացվող միջոցառումների մշտադիտարկման և գնահատման փուլով։ Ընդունվել է ի գիտություն: Նշված կետը միջոցառումների ծրագրից հանվել է: Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացվում են քաղաքացիական հասարակության հնարավորինս լայն մասնակցության ապահովմամբ:
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:52:33 Մարդկային ռեսուրսների կառավարման նոր տեղեկատվական համակարգի ներդրում և գործնական կիրառում (Միջոցառում 11): Թեև ՏՀԶԿ զեկույցի 4-րդ առաջարկության 1-ին կետով առաջարկվում է ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման նոր տեղեկատվական համակարգ և սկսել դրա գործնական կիրառումն ամբողջ հանրային ծառայության համար, հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ միջոցառման մեջ և՛ բուն միջոցառումը, և՛ ակնկալվող արդյունքը, և՛ վերստուգիչ ցուցանիշը նույնացված են, հետևաբար այն ենթակա է խմբագրման: Բացի այդ, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքով արդեն իսկ նախատեսվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի ստեղծում, որն էլեկտրոնային ծրագիր է և կառավարվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից։ Առաջարկում ենք Անհիմն կրկնությունններից խուսափելու նպատակով Նախագծից հանել հիշյալ միջոցառումը: Ընդունվել է: Նշված կետը միջոցառումներից հանվել է:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:52:33 Փուլային եղանակով քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացում (Միջոցառում 12): ՏՀԶԿ զեկույցի 9-րդ առաջարկության 1-ին կետով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիական ծառայության աշխատողների վարձատրության մրցունակությունը: Առաջարկվում է նաև ընդհանուր վարձատրության չափի մեջ սահմանափակել պարգևավճարների տեսքով փոխհատուցումների տրամադրման ծավալը և ապահովվել, որպեսզի պարգևավճարներ տրամադրվեն միայն կատարողականների հիման վրա՝ հստակ և օբյեկտիվ չափանիշներով: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիշյալ միջոցառման մեջ բարձրացվող աշխատավարձի հստակ չափ չի նշվել, ինչն էլ հնարավորություն չի տալիս գնահատելու միջոցառման քանակական և որակական ցուցանիշները: Բացի այդ, Հայաստանում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքը նվազագույն աշխատավարձն է, որի հետևողական բարձրացման հնարավորության քննարկման վերաբերյալ առանձին միջոցառում է նախատեսված ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության ..միջոցառումների ծրագրով»։ Առաջարկում ենք Նախագծից հանել հիշյալ միջոցառումը՝ կրկնություններից խուսափելու նպատակով։ Ընդունվել է: Միջոցառումների ծրագրով նշված կետը հանվել է: Մշակվում են համապատասխան միջոցառումներ պետական աշխատողների վարձատրության համակարգերի կատարելագործման համար:
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:52:33 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանում (Միջոցառում 13): ՏՀԶԿ զեկույցի 12-րդ առաջարկության 1-ին կետով առաջարկվում է օրենքով սահմանված կարգով ընդունել վարքագծի կանոններ կամ էլ վերանայել գործող կանոնները, ինչը հիմք կհանդիսանա էթիկայի կանոննների պահպանման, ինչպես նաև դրանց ուսուցման համար: Իսկ 2-րդ կետով առաջարկվում է ամբողջ հանրային ծառայության համար պարբերական և համակարգված էթիկայի դասընթացներ անցկացնել: ԳՐԵԿՈ-ի առաջարկությունններով նույնպես առաջարկվել է զգալիորեն ամրապնդել էթիկայի և վարքագծի նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգը, ինչպես նաև Եվրոպական միության և Հայաստանի գործընկերության առաջնահերթություններով նույնպես նախատեսվել է բարձր էթիկական ստանդարտների ապահովում՝ հանրային գործընթացների ղեկավարման ընթացքում: Նշյալ միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքում պարզ չէ, թե ինչու է «2021թ.» սյունակում տեղ գտել «Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոններն են:» ձևակերպումը, քանի որ այն իրենից որակական և քանակական արդյունքային ցուցանիշ չի ներկայացնում՝ ի տարբերություն նույն միջոցառման «2019թ.» և «2020թ.» սյունակներում տեղ գտած ցուցանիշների: Բացի այդ, այդպիսի միջոցառում արդեն իսկ նախատեսված է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հանրային ծառայության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 756-Ա որոշման N 2 հավելվածի 5-րդ կետով։ Առաջարկում ենք Նախագծից հանել հիշյալ միջոցառումը՝ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով։ Ընդունվել է Մաանակի Նշված միջոցառման համար 2021 թվականի համար սահմանված գործողությունները հետևյալն են՝ ընդունվել են հանրային ծառայողի, քաղաքացիական ծառայողի վարքագծի տիպային կանոնները: Սույն նախագծով սահմանված միջոցառումների ծրագրի իրականացումը պայմանավորված է հակակոռուպցիոն ընդհանուր քաղաքականության մշակմամբ ուստի համապատասխան կետի առկայությունը կարևորվում է:
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:54:24 Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեության ապահովում (Միջոցառում 14): ՏՀԶԿ զեկույցի 11-րդ առաջարկության 1-ին կետով առաջարկվում է օրենքի պահանջներին համապատասխան ապահովել ակտիվների հայտարարագրերի համակարգային, անկողմնակալ, հետևողական և օբյեկտիվ վերլուծություն և հետևողական վերահսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ 3-րդ կետով առաջարկվում է ապահովել, որպեսզի ստուգող մարմինը հասանելիություն ունենա պետական մարմիններին հասանելի բոլոր տեղեկություններին և տվյալների բազաներին և ունենա իր մանդատը լիարժեք կատարելու անհրաժեշտ գործիքներ։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ հայտարարագրման համակարգի գործունեության ապահովումը նույնպես իրականացվելու է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ուժով, ուստի առկա չէ անհրաժեշտություն նման ձևակերպմամբ միջոցառում նախատեսել։ Մյուս կողմից, հայտնում ենք, որ ԻՀԱ-ն և Կոալիցիան Գրության շրջանակներում նույնպես առաջարկել էր գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի բարելավման ուղղված միջոցառում, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիշյալ միջոցառման վերաբերյալ ներկայացված ոչ բոլոր առաջարկություններն են տեղ գտել Նախագծում։ Առաջարկում ենք i. Վերանայել և ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը, ii. Վերանայել և ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված՝ հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկը, iii. Վերանայել հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները, iv. Վերանայել հայտարարագրման առարկան, այդ թվում՝ հայտարարագրման առարկայում ներառել նաև ակտիվ չհանդիսացող ծախսերը, վերանայել թանկարժեք գույքի հայտարարագրման ֆինանսական շեմը, v. Վերանայել հրապարակայնության ապահովման պահանջները, ներառյալ՝ նվիրատվությունների տրամադրման ժամանակ, vi. Վերանայել հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող մարմնի լիազորությունները, այդ թվում՝ տրամադրելով ցանկացած քաղաքացուց ad hoc հայտարարագիր պահանջելու իրավասություն, vii. Վերանայել հայտարարագրերի հրապարակման կայքը՝ հնարավորություն ընձեռելով որոնումներ կատարել ըստ կոնկրետ ակտիվի և շահի։ Ընդունվել է: Միջոցառումների ծրագրի 16-րդ կետով սահմանված է գույքի եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման վերաբերյալ միջոցառում, որը ենթադրում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում: ԻՀԱ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները կդիտարկվեն տվյալ միջոցառման իրականացման շրջանակներում:
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:54:24 Լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության ուսումնասիրություն (Միջոցառում 15): Հայտնում ենք, որ այս առաջարկությունը տեղ է գտել նախագծում ԻՀԱ-ի և Կոալիցիայի Գրության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ սույն առաջարկությունը միայն մասնակի է տեղ գտել նախագծում, քանի որ առաջարկությունները եղել են ավելի լայն՝ ընդգրկելով կոռուպցիոն ռիսկերն ամբողջ ընտրական գործընթացում։ Առաջարկում ենք․ i. Նախատեսել ընտրություններին մասնակցությունը որպես պարտականություն, ոչ թե՝ իրավունք, որի վերաբերյալ առկա է բավականին տարածված միջազգային փորձ, ii. Վերանայել վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ կարգավորումները և խստացնել պատասխանատվության միջոցները, iii. Վերանայել ընտրատեղամասերի շուրջ քարոզչության իրականացման կարգավորումները և խստացնել պատասխանատվության միջոցները, iv. Վերանայել լոբբիստական գործունեությանը վերաբերող ժամանակահատվածը և կրճատել։ Ընդունվել է ի գիտություն Ընտրական իրավունքը ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունք է, ընդ որում, Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը ներառված են Սահմանադրության 2-րդ գլխում, որում փոփոխություններ կատարվում են բացառապես հանրաքվեի միջոցով: Ինչ վերաբերում է մյուս առաջարկություններին, տեղեկացնում ենք, որ սկզբունքորեն դեմ չլինելով դրանց, այդուհանդերձ կարծում ենք, որ լրացուցիչ քննարկման կարիք ունի ընտրական գործընթացներին առնչվող միջողառումները հակակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում ներառելու հարցը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մի շարք առաջարկություններ է ստացել լոբբիստական գործունեությանն առնչվող միջոցառումը նախագծից հանելու վերաբերյալ:
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:54:24 Բաց կառավարման գործընկերության (ԲԳԿ) շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակական իրագործում (Միջոցառում 16), հանրագրերի էլեկտրոնային www.e-petition.am համակարգի ներդնում և գործարկում, իրազեկման աշխատանքների իրականացում (Միջոցառում 21): ՀՀ կառավարությունը 2018 թվականի նոյեմբերի 15-ի նիստում հաստատել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը» որում հստակ շարադրված են նշված նախաձեռնության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, պատասխանատու մարմինները և այլն: Թեև Կուալա Լումպուրի հայտարարության մեջ նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հաշվի առնեն և կապեր հաստատեն այլ համապատասխան պետական ծրագրերի հետ (օր.՝ դատական ոլորտի, հանրային կառավարման բարեփոխումներ, բաց կառավարում և այլն), սակայն դա չի նշանակում, որ դրանք պետք է թղթակցվեն իրար: Անկախ Նախագծում ներառելու կամ չներառելու հանգամանքից, ԲԿԳ չորրորդ ծրագրով հաստատված միջոցառումները, որպես ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային հանձնառություն, պետք է իրականացվեն պատասխանատու գերատեսչությունների կողմից, ուստի առկա չէ անհրաժեշտություն Նախագծում սահմանել դրանց կատարումը որպես առանձին միջոցառում։ Բացի այդ, ԲԿԳ-ին վերաբերող նշված ծրագրով նախատեսված միջոցառումներից երկուսը տեղ են գտել նաև Նախագծում (Նախագծի 21-րդ և 28-րդ միջոցառումներ, որոնք համապատասխանաբար վերաբերվում են Հանրագրերի էլեկտրոնային www.e-petition.am համակարգին և Իրական սեփականատերերի գրանցամատյանին): Այդ առնչությամբ պարզ չէ, թե ԲԿԳ չորրորդ ծրագրից այդ միջոցառումներն ի՞նչ հիմնավորմամբ են ներառվել տվյալ Նախագծում, որոնց կանդրադառնանք առանձին։ Բացի այդ, եթե իրական սեփականատերերի ինստիտուտին վերաբերող միջոցառման հետ կապված առկա է անհրաժեշտություն ավելի խորացված մակարդակով միջոցառում նախատեսել նաև սույն Նախագծով, ապա այն իսպառ բացակայում է հանրագրերի համակարգի հետ կապված։ Առաջարկում ենք i. Նախագծից հանել 16-րդ միջոցառումը՝ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով։ ii. Նախագծից հանել 21-րդ միջոցառումը՝ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով։ Ընդունվել է մասնակի: Նախագծից հանվել է 16-րդ միջոցառումը: Ինչ վերաբերում է հանրագրերի էլեկտրոնային համակարգի վերաբերյալ միջոցառումը նախագծից հանելու առաջարկին՝ տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով տվյալ միջոցառման կարևորությունը և առանցքային նշանակությունը հետագայում հակակոռուպցիոն գործիք հանդիսանալու տեսանկյունից՝ կարծում ենք առավել նպատակահարմար է, որ այս փուլում միջոցառումը չհանվի նախագծից: Այդուհանդերձ, հանրային քննարկումների 2-րդ փուլում այս հարցին լրացուցիչ անդրադարձ կկատարվի:
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:54:24 Գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկելու գործընթացի հրապարակայնության ապահովում (Միջոցառում 17): Թեև սույն միջոցառումը բխում է ՏՀԶԿ-ի զեկույցի տեղ գտած 19-րդ առաջարկությունից, սակայն նախ սույն զեկույցով նախատեսված են նաև մի շարք այլ առաջարկություններ։ Բացի այդ, որպես միջոցառման ակնկալվող արդյունք, նշվում է տեղեկատվության պարբերաբար թարմացումն ու հրապարակումը: Այդ առնչությամբ, գտնում ենք, որ այսպիսի միջոցառումը կարող էր տեղ գտնել, օրինակ, գնումների գործընթացի համար պատասխանատու լիազոր մարմնի տարեկան գործունեության ծրագրով: Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ միջոցառման իրականացմամբ ակնկալվող արդյունքն իր մեջ քանակական և որակական որևէ ցուցանիշ չի պարունակում, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու, թե միջոցառման իրականացման արդյունքում գնումների գործընթացում ինչ էական առաջընթաց ենք արձանագրելու: ԻՀԱ-ի և Կոալիցիայի Գրության շրջանակներում գնումների ոլորտի բարելավման նպատակով ներկայացվել էին մի շարք առաջարկներ, որոնք խարսխված էին հետևյալ փաստաթղթերի պահանջներով․ • Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, • Եվրոպական Միության և Հայաստանի գործընկերության առաջնահերթություններով, • Հայաստանի հանրային ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ֆինանսական համաձայնագրով։ Առաջարկում ենք i. Վերաձևակերպել սույն առաջարկը հետևյալ կերպ՝ «Պետական գնումների համակարգի բարելավում», ii. Բացի գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկելու միջոցառումից, շեշտադրում կատարել գնումների գործընթացի վերաբերող նաև այլ առաջնահերթությունների վրա և որպես ենթամիջոցառումներ նախատեսել հետևյալը․  մշտական մշտադիտարկման ենթարկել մեկ գնորդից կատարվող, ինչպես նաև մրցակցային հիմունքներով իրականացվող հանրային գնումները,  հնարավորինս կրճատել մեկ գնորդից իրականացվող գնումները և ամրապնդել վերջինիս նկատմամբ վերահսկողությունը,  ապահովել Գնումների բողոքարկման խորհրդի գործունեության անկախությունը, պրոֆեսիոնալիզմը, պատշաճ բյուջետավորումը և հաստիքացանկը: Ընդունվել է: Համապատասխան կետը ենթարկվել է փոփոխության: Միջոցառումների ծրագրի 20-րդ կետով սահմանվել է գնումների ոլորտի բարելավում միջոցառումը, որն առավել ընդգրկում է և հնարավորություն է տալիս այդ միջոցառման շրջանակներում կառուցողական քննարկումների արդյունքում կատարելագործել տվյալ ոլորտը: Սույն միջոցառմամբ նախատեսված է գնման գործընթացների պարզեցումը, գնման գործընթացի որոշակիության ապահովումը: Սույն ոլորտի հետագա բարեփոխումները դիտարկվելու են գնումների ոլորտում կոնկրետ օրենսդրական նախագծերի մշակման ընթացքում:
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:54:24 Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում (Միջոցառում 18): Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սույն առաջարկությունը բխում է և ՏՀԶԿ զեկույցից, և՝ ԻՀԱ-ի և Կոալիցիայի Գրությունից։ Մասնավորապես, ՏՀԶԿ զեկույցի 20-րդ առաջարկությամբ առաջարկվում է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակելիս առանձնացնել ձեռնարկատիրական բարեվարքությանը նվիրված բաժին, որը հիմնված կլինի ռիսկերի գնահատման վրա և քննարկումներ կանցկացվեն ընկերությունների և տարբեր տեսակի իրավաբանական անձանց հետ: Հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերվող փաստաթղթեր քննարկելիս ակտիվ կերպով խրախուսել մասնավոր սեկտորի ներգրավվածությունը»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագիծը նախատեսում է միայն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր, մինչդեռ վերոնշյալը խիստ կապված է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի հետ, որի վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չէ նախագծով։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծի 129-րդ հոդվածի համաձայն. «Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառվում է, եթե նրա կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները սույն օրենսգրքի հոդված 128-ի առաջին մասով նախատեսված անձանց կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է:» Սակայն, արդեն տևական ժամանակահատված է, ինչ սույն նախագծի հետ կապված որևէ առաջընթաց չկա։ Նշյալը ևս բխում է ՏՀԶԿ զեկույցից։ Առաջարկում ենք i. Սույն միջոցառմամբ նախատեսել նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն։ ii. Միջոցառման ակնկալվող արդյունքում նախատեսել, որ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման նպատակով ստեղծվեն օրենդրական համապատասխան հիմքեր: iii. Հստակեցնել միջոցառման իրականացմամբ ակնկալվող որակական և քանակական արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև որպես արդյունքային ցուցանիշ նախատեսել, որ Հայաստանում գործարար ոլորտում համապատասխանության ծրագրերը կներդրվեն փուլային եղանակով և մինչև 2022 թվականը՝ այդպիսի ծրագրերի ներդնումը պարտադիր կհամարվի խոշոր առևտրային ընկերություններ համար։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրի 42-րդ կետով սահմանված է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրումը:Օրենսդրական ամրագրման վերաբերյալ առաջարկի հիման վրա կատարվել են համապատասխան փոփոխություններ: Խոշոր կազմակերպություններում համապատասխանության կանոնների ներդրման վերաբերյալ հարցը կքննարկվի միջոցառման կատարման շրջանակում:
16 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:57:25 Գործարար ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հաղթահարման մեխանիզմների ներդրում (Միջոցառում 19): Թեև ողջունելի է գործարար ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը վերաբերող դրույթի նախատեսումը Նախագծով, սակայն գտնում ենք, որ նշյալ ձևակերպումը խիստ ընդհանուր է, ուստի գտնում ենք, որ առկա է կոնկրետ միջոցառումների նախատեսման անհրաժեշտություն։ Առաջարկում ենք․ i. Ներդնել և գործարկել շուկայում անկանոնությունները վերհանող համակարգչային ապահովման ծրագրեր (screens), որը կհանդիսանա մենաշնորհների, գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարի գործիք։ Վերջինիս կիրառման իրավազորությունը միջազգային փորձում տրված է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին՝ վերջինիս համար նախատեսելով անկախության երաշխիքներ։ ii. Վեր հանել հավատարմագրային կառավարման գործընթացում ծագող կոռուպցիոն ռիսկերը և քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ։ Նշյալ խնդրի լուծումն անհրաժեշտ է, որպեսզի պայքարել բիզնեսի և քաղաքականության սերտաճման, մենաշնորհների և գերիշխող դիրքի դեմ։ Այս ուղղությամբ ԵԽ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ն ևս առաջարկում է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնող պատգամավորների նկատմամբ կիրառվող և նրանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ ձեռնարկատիրական գործունության շրջանակներում այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումների շրջանցման հնարավորությունները: ԳՐԵԿՈ-ն այս հանձնարարականի կատարումը գնահատել է մասամբ կատարված և ցանկանում է ՀՀ-ի կողմից իրականացված միջոցները որոշ ժամանակ գործողության մեջ դնելուց հետո լրացուցիչ գնահատել իրավիճակը, քանի որ անհամատեղելիության կանոնների գործնականում կիրառումը եղել է հանձնարարականի հիմնական պատճառը։ Հնարավոր լուծումներից է հակակոռուպցիոն մարմինների դիտարկումների բաժինների արդյունավետ աշխատանքը։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրով նախատեսվել է 19-րդ կետը, որով սահմանված է հետևյալ միջոցառումը. Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում: Մնացած առաջարկների մի մասը ըստ էության հանդիսանում են ոչ թե միջոցառումների ծրագրով սահմանված ռազամավարությանը այլ ուղղված են կոնկրետ օրենսդրական փոփոխությունների որոնք չեն կարող քննարկման առարկա լինել այս ծրագրի շրջանակներում:
17 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:57:25 Պետական մասնակցությամբ կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովում (Միջոցառում 20): ՏՀԶԿ զեկույցի 20-րդ առաջարկության 4-րդ կետով առաջարկվում է պետությանը պատկանող ձեռնարկությունների բարեվարքությունը երաշխավորելու համար այդ ձեռնարություններում համակարգային բարեփոխումներ և արդյունավետ հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնել, որոնք կբարձրացնեն այդպիսի ընկերությունների հաշվետվողականությունը: Առաջարկվում է նաև այդպիսի ձեռնարկություններում մշակել, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և մոնիթորինգի ենթարկել դրանք: Առաջարկում ենք, i. Պետական մասնակցությամբ կամ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններում իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և մոնիթորինգի ենթարկել դրանք: ii. Որպես վերոնշյալ միջոցառման արդյունքային ցուցանիշ սահմանել ոչ թե այն, որ մշակվել են պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր, այլև նախատեսել, որ դրանք ընդունվել են: Ընդունվել է ի գիտություն Միջոցառումների ծրագրի նախագծի նշված կետը հանվել է: Առաջարկին ընթացք կտրվի ոլորտային ռիսկերի գնահատման և դրա հիման վրա մշակվելիք միջոցառումների շրջանակներում:
18 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:57:25 Լիցենզիաների և թույլտվությունների էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորության ստեղծում (Միջոցառում 22), Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի (e-justice.am) մշակում և ներդրում (Միջոցառում 23), Դատարանների միասնական e-court էլեկտրոնային համակարգի ներդրում և գործարկում (Միջոցառում 25), Սնանկության կառավարիչների www.e-bancruptcy.am էլեկտրոնային հարթակի ներդրում և գործարկում (Միջոցառում 26), Պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am համակարգի ներդրում և գործարկում (Միջոցառում 27), Քաղաքացիների բողոքների, հարցումների և դիմումների գործադիր իշխանության թեժ գծի միասնական հարթակի (Միջոցառում 29), Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցայնության ապահավում (այն է՝ www.e-draft.am հարթակի արդիականացում՝ Միջոցառում 30), Ամբողջական էլեկտրոնային կառավարման գործուն համակարգի ստեղծում զբաղվածության ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման միջոցով (Միջոցառում 31), Ընտանիքի սոցիալական գնահատման (սոցիալական դեպքի վարման) տեղեկատվական համակարգի ստեղծում (Միջոցառում 32), Որդեգրման գործընթացի կանոնակարգում, (որդեգրման ենթակա երեխաների տվյալների տրամադրում, համադրման մեխանիզմների ներդնում) տեղեկատվական համակարգի արդիականացում (Միջոցառում 33), Որոշումների կայացման գործընթացի ավտոմատացում, այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող և կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակի ընդլայնում, կենսաթոշակային ապահովության և պետական նպաստների բնագավառների կառավարման համակարգի արդյունավետության բարելավում (Միջոցառում 34), Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի վճարման ընթացակարգերի կատարելագործում (Միջոցառում 35), Աշխատանքային գրքույկների թվայնացում (Միջոցառում 36), Մանկապարտեզ հերթագրելու համակարգի էլեկտրոնայնացում (Միջոցառում 38), Հարկային հսկողության կազմակերպման ընթացքում հայեցողական մոտեցման բացառման մեխանիզմների ստեղծում (Միջոցառում 39), Մաքսային գործառնությունների ավտոմատացման մակարդակի բարձրացում և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային գործառնությունների մասով համակարգում հաշվետվողական նշումների կատարում (Միջոցառում 40), Հարկային մարմնում հարկային հսկողությունը ամբողջությամբ ռիսկերի կառավարման հիմքերի վրա դնելու, ռիսկերի կառավարման մեխանիզմները կատարելագործելու և ավտոմատացնելու միջոցով հարկային ծառայող-հարկ վճարող շփումների նվազեցում (Միջոցառում 41), Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և նշված համակարգի հենքի վրա Mygov.am էլեկտրոնային հարթակի ներդրում (Միջոցառում 42), Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում (Միջոցառում 43) Վերոնշյալից 23-րդ, 32-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ և 42-րդ միջոցառումները գրեթե նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» համապատասխանաբար 75-րդ կետով և որոշման N 1 հավելվածի 19-րդ, 12-րդ, 15-րդ, 14-րդ և 295-301-րդ միջոցառումները: Այս պարագայում, իրավամբ, հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով են հիշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներն ընտրվել որպես հակակոռուպցիոն միջոցառումներ և նախատեսվել Ռազմավարության նախագծում, քանի որ նույն որոշմամբ սահմանված մի շարք այլ միջոցառումներ (օրինակ՝ 196.4-րդ, 268-269-րդ 274-րդ, 269-րդ և այլն) նախագծում չեն ներառվել: Ինչ վերաբերվում է վերոնշյալից 22-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ միջոցառումներին, ապա վերջիններս ամբողջությամբ տեղավորվում են թվային արդարադատություն ունենալու կոնցեպտի շրջանակներում, սակայն որքանո՞վ է նպատակահարմար և հիմնավորված վերոնշյալ միջոցառումների ամբողջական ներառումը Նախագծում: Նման մոտեցմամբ առաջնորդվելիս կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ գործադիր իշխանության մարմինների կողմից՝ իրենց գործունեության տարեկան միջոցառումների զգալի մասը՝ այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի արդիականացմանը կամ վերջիններիս ամենօրյա գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք միջոցառումներ մեխանիկորեն կդիտարկվեն որպես հակակոռուպցիոն միջոցառումներ և տեղ կգտնեն ռազմավարությունում՝ առանց կոռուպցիոն ռիսկերի նախապես վերհանման, դրանց գնահատման և այն արդյունքային ցուցանիշների հստակ ամրագրման, որոնք երաշխավորելու են այդ ռիսկերի էապես նվազումը կամ չեզոքացումը: Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունում տեղ գտած այն սկզբունքը, որ հակակոռուպցիոն ռազմավարություննների կազման ժամանակ համակարգված և համապարփակ մոտեցում պետք է ցուցաբերվի, ռազմավարությունները պետք է կազմվեն համընդհանուր ամբողջական մոտեցմամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտին հատուկ անհրաժեշտությունները, ինչպես նաև ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 2-րդ կետը, որով առաջարկվում է ռազմավարության նախագծում ներառել կոռուպցիայի դեմ պայքարում խոցելի համարվող և առաջնահերթ լուծում պահանջող այնպիսի հավակնոտ միջոցառումներ, որոնցում, արդեն իսկ բացահայտված կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման միջոցներ կսահմանվեն: Բացի այդ, էլեկտրոնային համակարգերին անդրադառնալիս անհրաժեշտ է խոսել նաև հուղարկավորության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերից և ոչ բարեխիղճ աշխատանքի դրսևորումներից, որոնք հիմնականում կապված են թաղման բյուրոյի աշխատանքի և գերեզմանոցային տարածք հատկացնելու հետ: 2006 թվականին փետրվարի 27-ին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք: Սակայն, օրենքի այս պահանջը չի կատարվում, քանի որ գերեզմանատների ղեկավարությունը հանգուցյալի հարազատներից գումարներ է վերցնում հողատարածք տրամադրելու համար: Բացի այդ, թաղման բյուրոյում հանգուցյալի հարազատները պաշտոնապես վճարում են մոտ 27.000 ՀՀ դրամ գերեզմանափոսը փորելու համար, սակայն 30.000 դրամ, նույն նպատակի համար, վճարում են նաև գերեզմանատանը: Դրանից զատ, բյուրոյում, ոչ պաշտոնապես, գանձում են նաև 1000 դրամ գերեզմանի վկայական տալու ժամանակ: Առաջարկում ենք i. Նախագծից հանել ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված միջոցառումները՝ անընդունելի համարելով Ռազմավարության նախագծի մշակման ժամանակ վերոնշյալ մոտեցմամբ առաջնորդվելու պրակտիկան և անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով, ii. Նախագծով նախատեսված էլեկտրոնային համակարգերի ներդրման ու գործարկմանը վերաբերող վերոնշյալ միջոցառումները ներառել ընդհանուր մեկ միջոցառման մեջ: iii. Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը վերաբերող միջոցառմամբ ներդնել և գործարկել նաև էլեկտրոնային համակարգ՝ միտված կոռուպցիոն դրսևորումները վերացնելուն հուղարկավարության գործընթացում, որը կքարտեզագրի նոր անվճար գերեզմանատեղերի տրամադրման համար նախատեսված ազատ հողատարածքներն ու վճարովի հիմունքներով տրամադրվող առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածքները: Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրով վերանայվել են միջոցառումների ցանկը և նախատեսվել է են որոշ միջոցառումների համատեղ իրականացում: Մասնավորապես ծրագրի 22-րդ կետով սահմանվել են www.e-petition.am , www.e-bancruptcy.am, www.e-justice.am, www.e-court.am էլեկտրոնային համակարգերի գործարկում: 23-րդ կետով սահմանվել է քաղաքացիների դիմումների բողոքների հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդնում, 24-րդ կետով սահմանված է www.e-draft.am կայքի կատարելագործում, 30-րդ կետով սահմանվել է միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և նշված համակարգի հենքի վրա Mygov.am էլեկտրոնային հարթակի ներդրում և այլն: Այսպիսով էլեկտրոնային հարթակների կարգավորմանը ուղղված միջոցառումների մի մասը միավորվել է մի կետի ներքո: Միջոցառումների ծրագրի նախագծից հանվել են որոշ կետեր, օրինակ 32-րդ 35-րդ 36-րդ և այլն՝ համաձայն կատարված առաջարկների: Ինչ վերաբերում է հուղարկավորություններ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին՝ ապա սույն նախագծով ոլորտային միջոցառումներ չեն նախատեսվում: Դրանք կքննարկվեն ոլորտային ռիսկերի գնահատման շրջանակներում:
19 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Ազդարարման միասնական www.azdararir.am էլեկտրոնային հարթակի ներդրում և գործարկում (Միջոցառում 24) Ազդարարման համակարգի, ազդարարների պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում (Միջոցառում 56– Ըստ նախագծի վրիպակի 55) Ազդարարման համակարգին անդրադարձը Նախագծում միանշանակ ողջունելի է։ Սակայն, այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ նախ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի ներդրումը և գործարկումը բխում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից, ուստի առկա չէ անհրաժեշտություն Նախագծում դրա վերաբերյալ միջոցառում նախատեսելու համար։ Բացի այդ, Նախագծի 56-րդ միջոցառմամբ, որպես ակնկալվող արդյունք, նշվել է ազդարարման համակարգի, այդ թվում՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վերաբերյալ շարունակական իրազեկման միջոցառումների իրականացում: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծով ազդարարներին պաշտպանելու և խրախուսելու վերաբերյալ որևէ գործուն միջոցառում նախատեսված չէ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազդարարման համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման և հանրային իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա: Ավելին, ազդարարների պաշտպանությունն ու խրախուսումը նախատեսված է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի առաջնահերթություններում։ Բացի այդ, առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվում ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի զեկույցներում։ Առաջարկում ենք i. Ազդարարներին վերաբերող միջոցառումները խմբավորել մեկ միջոցառման ներքո, ii. Նշյալ միջոցառումն անվանել ազդարարների պաշտպանության և խրախուսման մեխանիզմների ներդրում, iii. Նախատեսել ֆինանսական խրախուսում ազդարարման համար, ինչպիսի մեխանիզմներ առկա են ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում և այլն, iv. ապահովել ազդարարների անվտանգությունը՝ լիազոր և իրավասու մարմին նախատեսելով միայն ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերջինիս տրամադրելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին մուտք գործելու բացառիկ իրավասություն, v. ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անանուն կերպով ազդարարելու հնարավորություն ընձեռել նաև այն ազդարարներին, որոնց ներկայացրած հաղորդումները թեև հանցագործությունների վերաբերյալ չեն, սակայն իրենց բնույթով համապատասխանում են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտաքին և ներքին ազդարարումներին, vi. պատրաստել և կիրառել ուղեցույց ազդարարների համար, vii. նախատեսել օրենսդրական կարգավորումներ ազգային անվտանգության համակարգում աշխատող անձանց կողմից կատարված հակաիրավական գործողությունների ազդարարման վերաբերյալ, viii. նախատեսել ազդարարման միասնական հարթակից օգտվելու հնարավորություն այն անձանց համար, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ix. օրենքի մակարդակով նախատեսել քաղաքացիական կազմակերպությունների կողմից վարվող էլեկտրոնային ազդարարման այլընտրանքային հարթակների ստեղծման հնարավարությունը, x. նախատեսել արտահանձնման արգելք այն երկրների ազդարարների համար, որտեղ ազդարարման իրավունքները պաշտպանված չեն։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրով վերանայվել է համապատասխան կետերը: Ներկայումս ազդարարման համակարգի հետ կապված ծրագրերը ամրագրվել են 13-րդ կետում: Կետով նախատեսվում է ազդարարման համակարգի կատարելագործում, այդ թվում՝ համակարգի գործունեության ուսումնասիրության հիման վրա ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների ներկայացում: Վերոգրյալից բխում է, որ միջոցառման շրջանակներում կիրականացվեն ազդարարման համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելուն ուղղված գործընթացներ, իսկ առաջարկությամբ ներկայացվող կետերը կարող են ուսումնասիրվել համակարգի կատարելագործման վերաբերյալ միջոցառման կատարման շրջանակներում:
20 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում (Միջոցառում 28) Նախագծով նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրում, որը գրեթե նույնությամբ կրկնում է ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» N 1307-Լ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված միջոցառմանը, այն տարբերությամբ, որ հիշյալ ծրագրով նախատեսվում է իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյանի ներդրում: Սակայն, նշյալ փաստաթղթով նախատեսվում է միմիայն գրանցամատյանի ստեղծում և գործարկում, որի արդյունքում իրավաբանական անձանց իրավունք է տրվում, այլ ոչ թե՝ պարտականություն՝ բացահայտելու իրական սեփականատերերին: Հարկ է նշել, որ գրանցամատյանի ստեղծումն ու գործարկումն արդեն իսկ նախատեսվում է իրականացնել «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) շրջանակներում, որտեղ պիլոտային պարտականություն կսահմանվի միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող իրավաբանական անձանց դեպքում։ Մեր խորին համոզմամբ, նշյալ ինստիտուտի լիակատար ներդրումը կհանդիսանա բիզնեսի և քաղաքականության սերտաճման, մենաշնորհների, գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարի գործիք։ Վերոգրյալի մասին նաև անդրադարձ է կատարվել հետևյալ փաստաթղթերում. • Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որում նշված է, որ կողմերը պարտավորվում են համագործակցել հետևյալ ուղղություններով` կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ միտված իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկատվության բացահայտմանը՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի 2003 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիայով, Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) և ՏՀԶԿ-ի առաջարկություններով, • ՏՀԶԿ-ի զեկույցի 20-րդ առաջարկության 7-րդ կետով, որով առաջարկվում է ապահովել աստիճանական և արդյունավետ իրական սեփականատերերի բացահայտում, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանել իրավաբանական անձանց կողմից իրական սեփականատերերի չբացահայտման համար: • «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին՝ 20 արդյունք» փաստաթղթում, որում կարևորվում է հատկապես իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հանրային գրանցամատյանի վարումը։ Առաջարկում ենք i. Սահմանել օրենսդրական պարտականություն, որպեսզի ՀՀ-ում գրանցված և/կամ գործունեություն ծավալող բոլոր իրավաբանական անձինք բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, ոչ թե ուղղակի ներդնել և գործարկել վերջիններիս վերաբերյալ գրանցամատյան։ ii. Սահմանել պարտականություն, ըստ որի ՀՀ-ում արդեն գրանցված առևտրային իրավաբանական անձինք ողջամիտ ժամկետում ձեռք կբերեն տեղեկատվություն իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ և կտրամադրեն գրանցամատյան վարող մարմնին, իսկ նոր գրանցվող առևտրային իրավաբանական անձանց համար նման տեղեկատվության տրամադրումը կհանդիսանա գրանցվելու համար պարտադիր պայման։ Անհրաժեշտ է սահմանել, թե առևտրային իրավաբանական անձի աշխատակազմից կոնկրետ ում վրա է դրված նշյալ պարտականությունը, օրինակ՝ գործադիր տնօրեն, բացի այդ՝ նախատեսել վերոնշյալ տեղեկատվությունը արդիական պահպանելու պարտականություն։ iii. Սահմանել պարտականություն իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության վերաբերյալ՝ ներառյալ փոփոխություններ կատարելով բաժնետիրական ընկերությունները կարգավորող օրենսդրական նորմերում և սահմանելով բաժնետերերի ցանկի հրապարակայնություն: iv. Սահմանել սանկցիաներ առևտրային իրավաբանական անձի և վերջինիս համապատասխան աշխատողի կողմից նշյալ պարտականությունը դիտավորյալ չկատարելու համար՝ այդ մասին պատշաճ ծանուցվելուց հետո, ապա ընկերությունները և այն աշխատակիցները։ v. Նախատեսել լծակներ գրանցամատյան վարող մարմնի համար՝ տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով ինչպիսիք են բանկային և հարկային գաղտնիքների տիրապետումը։ vi. Նախատեսել լծակներ առևտրային իրավաբանական անձանց համար՝ իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով, ինչպիսիք են գործող սեփականատարերի կողմից իրենց բաժնեմասը վաճառելիս շահույթ/եկամուտ գեներացնելու անհնարինությունը։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրի 21-րդ կետով սահմանվել է իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման վերաբերյալ դրույթ: Սույն կետի շրջանակներում սահմանված է ոչ միայն իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրման և վարման կարգ այլև ավելի լայն միջոցառումների ծրագրերի իրականացում: Առաջին քայլով իրականացվող միջոցառումներից է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Սա հնարավորություն է տալու բացահայտել գործող կարգավորումները տարբեր երկրներում և կիրականացվի դրանց համեմատություն պարզելու ՀՀ հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները և բնույթով վերջինին ավելի մոտ կարգավորումները: Հաջորդ քայլով մշակվում է ճանապարհային քարտեզ և վեր են հանվելու այն առաջնային ոլորտները, որտեղ անհրաժեշտություն կա իրական սեփականատերերի բացահայտման: Ոլորտների շրջանակը պարզելուց հետո համապատասխան տնտեսվարողներին կներկայացվի իրական սեփականատերերի բացահայտման պահանջ, համապատասխան պահանջի չներկայացման դեպքում բացասական հետևանքների կիրառմամբ: Ուստի, առաջարկությամբ վեր հանված հարցերը և համապատասխան առաջարկությունները կքննարկվեն Ծրագրի 21-րդ կետի կիրառման շրջանակներում:
21 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Սոցիալական պաշտպանության համակարգի ծախսերի թափանցիկության և պետական բյուջեից տրամադրված միջոցների ծախսարդյունավետության բարձրացում (Միջոցառում 37) Որպես ակնկալվող արդյունք նշված՝ պետական բյուջեից սոցիալական պաշտպանության համակարգին տրամադրված միջոցների ծախսերի ամսեկան պարբերականությամբ հրապարակումը ԱՍՀ նախարարության կայքում ինքնին չի կարող երաշխավորել այդ ոլորտին բյուջեից տրամադրված միջոցների ծախսարդյունավետության բարձրացում, ինչպես նաև փաստել, որ նշված ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազել են: Բացի այդ, հիշյալ միջոցառման համար բացակայում են հստակ քանակական և որակական ցուցանիշները։ Առաջարկում ենք i. Խմբագրել միջոցառման իրականացմամբ ակնկալվող արդյունքը և վերստուգիչ ցուցանիշը, ii. Սահմանել հստակ քանակական և որակական ցուցանիշներ։ Ընդունվել է ի գիտություն: Քննարկման արդյունքում որոշվել է զերծ մնալ միջոցառումների ծրագրով ոլորտային միջոցառումների նախատեսումիցէ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծում առկա է բոլոր պետական մարմիններում ռիսկերի գնահատման վերաբերյալ միջոցառում:
22 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի՝ միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (Միջոցառում 44) Նախ հարց է առաջանում, թե ինչու է սույն միջոցառումը նախատեսված միայն կոռուպցիոն հանցանքների համար՝ դուրս թողնելով նաև կոռուպցիոն զանցանքները։ Նշյալ միջոցառման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ներկայումս, կոռուպցիոն հանցանքները սահմանվում են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, և հաճախակի ենթարկվում շեշտակի փոփոխությունների տարբեր ՀՀ գլխավոր դատախազների կողմից։ Ուստի, գտնում ենք որ սույն միջոցառման բաղկացուցիչ մասը պետք է լինի կոռուպցիոն հանցագործությունների կայուն ցանկի սահմանումը։ Բացի այդ, առկա են նաև կոռուպցիոն զանցանքներ, օրինակ՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը չիրականացնելը։ Այս մասով առհասարակ առկա չէ որևէ ցանկ, որով կթվարկվեն կոռուպցիոն զանցանքները։ Առաջարկում ենք․ i. Միջոցառմամբ ներառել նաև կոռուպցիոն զանցանքների զանցակազմերի ուսումնասիրություն և անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում, ii. Միջոցառմամբ ներառել նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում օրենքի մակարդակով, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքում՝ հատուկ գլխով։ iii. Միջոցառմամբ ներառել նաև կոռուպցիոն զանցանքների ցանկի սահմանում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ հատուկ գլխով։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ներկայիս ծրագրի 32-րդ կետով սահմանվել է «ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում» վերտառությամբ միջոցառում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Կոռուպցիոն զանցանքների սահմանման նպատակահարմարությունը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունի, ուստի դրան անդրադարձ կկատարվի համապատասխան ուսումնասիրությունների իրականացման արդյունքում:
23 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մեթոդիկայի հիման վրա քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում (Միջոցառում 45 – Ըստ նախագծի վրիպակի 44) Նշյալ միջոցառումը խիտ կարևորում ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետապնդման մարմինները խոսափում են քրեական գործեր հարուցել նշված հոդվածով՝ հաշվի առնելով վերջինիս ապացուցման բեռի բաշխման և մի շարք այլ առանձնահատկություններ, և նախընտրում են գործեր հարուցել յուրացման և այլ հոդվածներով։ Առաջարկում ենք i. Վերանայել միջոցառման իրականացման պատասխանատու մարմինների ցանկը՝ ներառելով նաև հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (համաձայնությամբ), ii. Զարգացնել ազդարարների անանուն բողոքներով զբաղվող քրեական հետապնդման մարմնի կարողություները` հաշվի առնելով վերջինիս առանձնահատուկ բնույթը՝ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմնի շրջանակներում: Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրի 34-րդ կետում ՝ համակատարողների վերաբերյալ կատարվել են համապատասխան փոփոխություններ: Ինչ վերաբերում է անանուն հաղորդումների քննությանը, ապա դրանց քննության առանձնահատկությունները սահմանված են համապատասխան օրենսդրությամբ:
24 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների մասին վիճակագրության վարում (Միջոցառում 46 – Ըստ նախագծի վրիպակի 45), Կոռուպցիոն հանցագործությունների մասին քրեական վիճակագրության համալրում գույքի բռնագրավման և բռնագանձման վերաբերյալ տվյալներով (Միջոցառում 47 – Ըստ նախագծի վրիպակի 46) Նշյալը բխում է ՏՀԶԿ առաջարկություններից, որը մենք ևս կարևորում ենք, քանի որ նպաստում է թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների իրացմանը։ Սակայն, անհրաժեշտություն չենք տեսնում ՝ նախատեսել վերոնշյալը որպես երկու առանձին միջոցառում։ Առաջարկում ենք i. Նշյալ երկու միջոցառումների միավորում մեկ միջոցառման ներքո։ ii. Միջոցառման վերանվանում՝ «Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում» վերտառությամբ։ Ընդունվել է: Միջոցառումների ծրագրի նշված կետերը միացվել են:
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 17:00:07 Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով (Միջոցառում 48, ըստ նախագծի վրիպակի՝ 47) Սույն առաջարկը բխում է ՏՀԶԿ զեկույցից և որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ «Իրավապահ մարմիններն ունեն էլեկտրոնային եղանակով հարցումների միջոցով պետական մարմինների այն տեղեկատվական բազաներին հասանելիություն, որոնք անհրաժեշտ են կոռուպցիոն և այլ տնտեսական հանցագործությունների արդյունավետ քննության համար»: Սակայն, գտնում ենք, որ սույն միջոցառման իրականացման համար առկա չէ անհրաժեշտություն նման կարևոր Նախագծով սահմանելու համար, քանի որ այն ուղղակի մարմինների ներքին աշխատանքների արդյունավետության բարելավմանն է միտված։ Առաջարկում ենք Սույն միջոցառումը Նախագծից հանել։ Չի ընդունվել Միջոցառումների ծրագիրը 37-րդ կետով սահմանում է, որ ծրագրի իրականացման արդյունքում իրավապահ մարմիններն ստանում են էլեկտրոնային եղանակով հարցումների միջոցով պետական մարմինների այն տեղեկատվական բազաներին հասանելիություն, որոնք անհրաժեշտ են կոռուպցիոն և այլ տնտեսական հանցագործությունների արդյունավետ քննության համար: Սույն նպատակի ապահովման համար նախատեսվում է համապատասխան ծրագրային ապահովման մշակում և գործարկում: Հայտնի է, որ փորձեր կատարվել են պետական մարմինների միջև էլեկտրոնային հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ, սակայն դրանք չեն կարողացել ապահովել վերջնական արդյունքը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական մարմիններին ավելորդ վարչարարության թեթևացման ուղղությամբ համակարգային փոփոխությունների մշակումը և իրականացումը: