Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> որոշման  նախագծի վերաբերյալ

 

     Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության հաշվեկշռում հաշվառվող, նախագծում նշված տրանսպորտային միջոցները ներկայումս նախարարության կողմից չեն օգտագործվում: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերության ծառայողական անհրաժեշտությունից  ելնելով մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> որոշման նախագիծը՝ համաձայն որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության  հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հետ վերցնել և օգտագործման նպատակով ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը:

  • Обсуждалось

    17.12.2018 - 02.01.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6872

Принт