Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշմամբ սահմանվել է ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշմամբ սահմանվել են հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը:

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դատական կարգադրիչների ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար դատական կարգադրիչներին ներկայացվող պահանջները: Զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:

Վերոնշյալ իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանվել են «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ մասում նշված մարմինների պաշտոնների համապատասխանությունը, բացառությամբ դատախազության պաշտոնների:

 Վերոնշյալը վկայում է Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ դատախազության պաշտոնների համապատասխանեցում սահմանելու և Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխանություն դատախազության պաշտոնների և հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների միջև և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումը:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել դատախազության պաշտոնների և հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը:

 

  • Обсуждалось

    10.12.2018 - 26.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7408

Принт