Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ինչպես նաև 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հոկտեմբերի 23-ի՝ «Մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միսանական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «դիմումների ու», «և նախաքննության»բառերը:

  1. Որոշման N 3 հավելվածում`

1) վերնագրից, 1-ին, 4-րդ, 13-րդ, 15-րդ, 16, 17-րդ և 19-րդ կետերից հանել «դիմումների և» բառերը.

2) վերնագրից, 1-ին,  3-րդ և 9-րդ կետերից հանել «և նախաքննության» բառերը.

       3) 3-րդ և 9-րդ կետերից հանել  «քննչական վարչության (բաժնի) պետի» բառերը.

4) 5-րդ կետից հանել «(նախաքննության)», «կամ նախաքննության»  բառերը.

5) 7-րդ կետում «հանցագործությունների դեպքերի գրանցման-հաշվառման N 1 գրքի» բառերը փոխարինել «հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանի» բառերով.

6) 16-րդ կետից հանել «և 4-րդ», «հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները քննարկելու համար դրանք ըստ ենթակայության հանձնելու (4-րդ սյունակ)» բառերը և Ձև 2 Մ աղյուսակի  4-րդ սյունակը.

7) Ձև 2 Մ աղյուսակի վերնագրից հանել «դիմումների և», ինչպես նաև «և նախաքննության», իսկ աղյուսակից՝ «դիմումներով և» բառերը.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ,  12.1-րդ, 12.2-րդ և 12.3-րդ կետեր.

«1.1. Հայաստանի Հանրապետության նախաքննության բոլոր մարմինները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության համապատասխան հետաքննության մարմիններ են ներկայացնում հանցագործությունների մասին դիմումների  և հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալները:».

«12.1. Հաշվետվության մեջ վիճակագրական տվյալները ներկայացնելիս քրեական գործով անցնող յուրաքանչյուր դրվագ դիտարկվում է որպես հանցագործության առանձին դեպք:

12.2. Մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը գրանցված դեպքը ենթակա է ներառման այդ հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունում:

12.3. Հաշվետվության մեջ ներառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների վերաբերյալ՝ բացառապես հաշվետու ժամանակահատվածի կիսակյակային և տարեկան կտրվածքով արձանագրված տվյալները:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    04.12.2018 - 21.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6896

Принт