Добавить в избранное

Находится в правительстве РА

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱ­ՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Րաֆֆի Տիգրանի Գալստյանը 2010-2018 թթ. սովո­րել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնա­գիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում։

2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմա­կերպված «Նավասարդյան խաղեր մրցույթին» «դասական պար» անվանա­կարգում և արժանացել 2-րդ մրցանակի։ 2016 թվականին մասնակցել է «Inter­na­tional Competiton and Festival of Childrеn and Art» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով առաջին տեղը։ 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Global Art» միջազգային մրցույթին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ 2017-2018 թթ. մասնակցել է Երևանի պար­ար­վեստի պետական քոլեջի կողմից կազմակերպված մրցույթին՝ զբաղեցնելով առա­ջին տեղը։ 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակ­ցությամբ մասնակցել է Մոսկվայում անցկացված «Global Art» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին «դասական պար» անվանակարգում՝ զբաղեցնելով առաջին տեղը։

2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» միջազգային մրցույթի եզրափակչին։ 2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Ր. Գալստյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է Ր. Գալստյանի դիմումը, ներկայացված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Ր. Գալստյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Ր. Գալստյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու պարարվեստը Հայաստանում և արտերկրում:

 

 

 

 

  • Обсуждалось

    27.11.2018 - 20.12.2018

  • Тип

    Приказ решение

  • Область

    Культура

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6972

Принт