Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ — ————— N - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի ներկայացումը պայմանավորված է  Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներից բանկային տերմինալի պահանջը հանելու  անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ հարկային օրենսդրության 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է Կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ներկայումս վերոնշյալ հսկիչ դրամարկղային մեքենաների գինը  ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է՝ 160 հազար դրամ՝ անկախ շրջանառության մեծությունից (բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն  իրականացնող տնտեսվարողների)։

ՀԴՄ ներկրող, սպասարկող և վերանորոգող կազմակերպությունների ղեկավարնեի հետ կայացած քննարկումների ընթացքում վերջիններս հայտնել են, որ նշված գինը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ սարքերը իրենց մեջ  բացի ՀԴՄ ֆունկցիաներից ներառում են նաև բանկային տերմինալի ֆունկցիաներ։

Համաձայն ՀՀ ՊԵԿ տվյալների՝ ներկայումս իրացված մոտ 25000 հատ ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող ՀԴՄ-ներից միայն մոտ 1500-ի մոտ է ակտիվացված պոս-տերմինալի ֆունկցիան (այսինքն 2013թ.-ից ի վեր մոտ  6%): Նշանակում է մնացած, մոտ 23500 տնտեսվարող մի քանի տարի է ունի այդ սարքը և օգտագործելու անհրաժեշտությունը չի ունեցել:

ՀԴՄ ներկրող, սպասարկող և վերանորոգող կազմակերպությունների ղեկավարնեը հայտնել են, որ կարող են ներկրել և վաճառել սարքեր, որոնք կունենան օրենքով պահանջվող բոլոր ֆունկցիաները, առանց բանկային տերմինալի ֆունկցիայի առկայության, սակայն անհրաժեշտության դեպքում նաև սարքը  բանկայինի տերմինալով համալրելու հնարավորությամբ՝ զգալիորեն ցածր գնով։ 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ բանկային տերմինալի պարտադիր առկայությամբ սարքերի հետագա համատարած պարտադիր կիրառումը այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ներկայումս մի քանի բանկեր արդեն առաջարկում են ոչ կանխիկ շրջանառության այլընտրանքային տարբերակներ՝ կիրառում են սմարտֆոնների միջոցով վճարային համակարգեր, որոնց դեպքում տնտեսվարողը լրացուցիչ ծախս չի կատարում՝ առաջարկվում է ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից հանել բանկային տերմինալի պարտադիր առկայության պահանջը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը տարվում է Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծման, իրացման և սպասարկման դաշտի ազատականացման, ինչպես նաև ՀԴՄ-ների գների նվազեցման ուղղությամբ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծ­ման, իրացման և սպասարկման դաշտի ազատականացում, և սարքերի գների իջեցում։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծ­ման, իրացման և սպասարկման դաշտի ազատականացում, և ՀԴՄ-ների գների իջեցում:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

  • Обсуждалось

    23.11.2018 - 08.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7961

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2018

Հարգելի գործընկերներ, Հավանաբար նախագիծը սկսվել է ատրաստվել առնվազն 2018 թ. ապրիլ ամսից առաջ, ինչի կապակցությամբ էլ օրինագծի հենց նախաբանում հղում է կատարվում «Իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան հոդվածին: Սակայն ցանկանում եմ նշել, որ այդ օրենքը այլևս չի գործում և հղում պետք է տալ 2018 թ. ապրիլից գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան հոդվածին: Խնդրում եմ ուշադիր լինել: Այդուհանդերձ օրինագծին հիմնականում կողմ ենք: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Узнать больше