Добавить в избранное

В стадии разработки

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԴՆԹ-Ի (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ  մասերի, ինչպես նաև  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը  հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 24 նոյեմբերի 2016 թվականի N 1100 - Ա որոշման պահանջներից:

 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին որոշումը ընդունելու լիազորություն:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով փոփոխվող Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են  փոխնակ մորից ծնված նորածիններին կենսաբանական ծնողներին հանձնելու կարգը արյունակցական կապը հաստատելուց հետո, ուստի ծագեցին ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատման ենթակա կոնկրետ հարցերի շրջանակ, այն է՝ արյան վերցնելու, նմուշառման, տեղափոխման, հետազոտության եզրակացության և կենսաբանական նյութի պահպանման ժամկետների,  հետազոտության հակացուցումների ցանկը,  համաձայն որի Փոխնակ մորից ծնված բոլոր  նորածինները ենթակա են  սույն որոշումով սահմանված կարգով  ԴՆԹ թեստավորման և կարող են  հանձնվել   օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մոր պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին/անձանց, եթե  ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է նորածնի և այդ անձանց արյունակցական կապը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 Նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել  օրենսդրական կարգավորումների միջոցով  փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական ծնողին/ծնողներին հանձնելուց առաջ  արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-Ի թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից  ծնված նորածնի  ու կենսաբանական ծնողի/ծնողների  հարաբերությունների համապարփակ կարգավորումը:

 

  • Обсуждалось

    22.03.2017 - 10.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Ювенальная юстиция

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10547

Принт