Добавить в избранное

Находится в правительстве РА

Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման լրամշակված նախագիծը

Հրապարակվում է Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագծի` 30.10.2018 - 14.11.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:

  • Обсуждалось

    21.11.2018 - 07.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1106

Принт

Предложения

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

26.11.2018

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Նախագծով նախատեսվում են առողջությամբ պայմանավորված սահմանափակումներ, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա, ուստի դրանք կարող են դիտարկվել որպես հաշմանդամության հիմքով խտրականություն։ Մասնավորապես՝ հիվանդությունը կամ դրա բացակայությունը հիմք ընդունելով ոչ ոք չի կարող պնդել, որ անձը արդյունավետ և լիարժեք չի կատարի իր պարտականությունները։ Ուստի՝ նման սահմանափակումները չեն լուծում այն խնդիրները, որոնց համար դրանք ստեղծվում են։ Առաջարկում ենք նախագիծը հանել քննարկումից և օրակարգային դարձնել հիվանդության հիմքով աշխատանքային իրավունքների սահմանափակման քաղաքականությունից հրաժարվելու գործողությունների պլան՝ իրականցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համապատասխանող միջազգային փորձի ուսումնասիրություն։ Այս հարցը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցը դիտարկելիս, որի ժամանակ կոմիտեն արտահայտել է իր դիրքորոշումը նման քաղաքականության խտրական լինելու վերաբերյալ։

Узнать больше