Добавить в избранное

Проект принят

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 18.11.2018 00:01:32 արդյոք 5-րդ կետում խոսքը գնում է wcit 2019 միջոցառման մասին, եթե այո ապա արդյոք 743.5 հազար դրամի սահմաններում նախատեսվում է իրականացնել ամբողջ միջոցառումը: Նախագծի յուրաքանչյուր կետի, այդ թվում՝ 5-րդ կետի վերաբերյալ մանրամասն բացատրություն տրված է նախագծին կից բերված հիմնավորման մեջ: Մասնավորապես, 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռք բերման համար ՀՀ-ն պարտավորվել է Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսին 2018 թվականին վճարել 200.0 հազ. ԱՄՆ դոլար երաշխիքային կանխավճար: 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հաշվարկվել է 475.36 դրամով և ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<2019 թվականի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրի>> համար նախատեսվել է 96,572.0 հազար դրամ: Ներկա դրությամբ ԿԲ հաշվարկային կուրսը կազմում է 500 դրամ, որի հետևանքով առաջացել է ծրագրի թերֆինանսավորման ռիսկ՝ 743,5 հազար դրամի չափով /1487 դոլար/: Այսինքն խոսքը գնում է տարեկան անդամավճարի, ոչ թե բուն միջոցառման մասին, որի ֆինանսավորման չափաքանակները և ծախսային հոդվածները տարբեր են:
2 Նենսի Գևորգիան 18.11.2018 00:04:54 Համապատասխան ճանապարհների վերանորոգումը արդյոք հնարավոր է լինելու իրականացնել մինչև տարվա վերջ` հաշվի առնելով թե եղանակային պայմանները և թե նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման անհրաժեշտությունը: Կարծում եմ պետք է նախ միջոցներ նախատեսվեն նշված ճանապարների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար` շինարարությունը հետաձգելով գալիք տարվան: Նախագծին կից բերված հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը գնում է առկա նախագծերով սկսված շինարարական աշխատանքների ֆինանսավորման մասին: Որպես ի գիտություն կցանկանայինք նշել, որ ընթացիկ տարվա շինարարական աշխատանքների նախագծերը պատվիրվում են մեկ տարի առաջ, ու առանց նախգծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների որևէ ֆինանսավորվում չի թույլատրվում: Նշենք, նաև որ, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727 հատվածի հիմնանորոգման համար 2018-2019թթ նախատեսվել է 338,940,0 հազար դրամ, որից 2018թ համար՝ 147,871,7 հազար դրամ, իսկ մնացածը՝ 191,104,2 հազար դրամի աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2019 թվականին: Նկատի ունենալով նշված ճանապարհահատվածի կարևորությունը և այն, որ տվյալ հատվածի ասֆալտ բետոնե ծածկի փոսայնությունը բարձր է 2,5%-ից, ինչը հնարավոր չէ վերացնել տվյալ ճանապարհահատվածի պահպանման և շահագործման ծրագրով նախատեսված միջոցներով, ելնելով անվտանգ երթևեկության նկատառումներից, առաջարկվել է 2019թ աշխատանքները իրականացնել և ավարտել 2018թ –ին, որի ամբողջական իրականացման համար, որևէ խնդիր չի առաջանում: