Добавить в избранное

В стадии разработки

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:  

 Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

 

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին

 Հոդված 1. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-261-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «9,0» բառը փոխարինել «20» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­դող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագող (ծագած) հարա­բերու­­թյունների վրա: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հան­րա­պետության հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգով ընտանեկան ձեռնար­կա­տիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք 2019 թվականի ընթացքում չեն կարող օգտվել «Ինք­նազբաղ­ված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով սահմանված հար­կա­յին արտոնություններից:

 

 

  • Обсуждалось

    15.11.2018 - 30.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7070

Принт

Предложения

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած հայտարարելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները:

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Ինչու է հարկավոր այս օրենքի նախագիծը, եթե նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

Узнать больше