Добавить в избранное

Проект принят

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

         1.Սահմանել Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2019 թվականի հետևյալ դրույքաչափերը.

         1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է.

         ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

         մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 75000 /յոթանասունհինգ հազար/ դրամ,

         բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ  չնախատեuված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/դրամ,

- 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ.

         գ.  ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

         - մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

         - 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ.

         2) Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող  շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման  և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`

         ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 /տասնհինգ հազար/ դրամ,

         բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով  uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով,

         գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.

         3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

4) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 600000 /վեց հարյուր հազար/ դրամ.

5) Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

6) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ.

7) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը  uահմանվում է` համաձայն N1 հավելվածի.

 8) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի.

9) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար յուրաքանչյուր oրվա համար տեղական տուրքը uահմանվում է ` 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

10) Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

         ա. առևտրի oբյեկտների համար`   120000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ,

         բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

         գ. բաղնիքների (uաունաների) համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,

         դ. խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,

         ե. շահումով խաղերի համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

         զ. վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ.

         11) Երևանի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի

         12) Երևանի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ.

         13) Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

         ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ,

- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ ( Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ,

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ),

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

         բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.

- Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 7000 /յոթ հազար/ դրամ),

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում`4000 /չորս հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 7000 /յոթ հազար/  դրամ),

-Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/ դրամ.

         գ.    այլ արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ,

- Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ (Մյասնիկյան պող.՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/  դրամ),

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/   դրամ),

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ.

         դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/  դրամ.

            ե. դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում  այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի չափով.

         14) Երևանի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար օրացուցային  տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

         15) Երևանի վարչական տարածքում մարդատար-տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար տեղական տուրքը uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ.

16) Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

         17) Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

          ա.  3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/դրամ.

          բ.   5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ.

          գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.

           դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ.

18) Երևանի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

         19) Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

         ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

բ) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

  1. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում.

4) սույն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետը ուժի մեջ է մտնում 26.09.2019 թ.:

  1. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Որոշման նախագիծը կից ներկայացված է:

  • Обсуждалось

    14.11.2018 - 29.11.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

Общественное обсуждение

29.11.2018 15:00

В ходе общественных обсуждений, которые пройдут 29-го ноября 2018г. в 15.00 в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8571

Принт