Добавить в избранное

В стадии разработки

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի № 441-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2019 թվականին Մինսկում անցկացվելիք 2-րդ եվրոպական խաղերին և 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2018-2019 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

 Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին։

Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանը հաշվառված է Երևանի Արաբկիրի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

  • Обсуждалось

    07.11.2018 - 27.11.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6021

Принт