Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Արման Բաբախանյան 11.11.2018 20:45:02 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է կալանք՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար կալանք պատժատեսակի ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Ընդունվել է
2 Արման Բաբախանյան 11.11.2018 20:49:24 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես հիմնական պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ հինգից ութ տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիտավորյալ հանցագործության համար որպես հիմնական պատժատեսակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել յոթը տարին: Ընդունվել է
3 Արման Բաբախանյան 11.11.2018 20:51:20 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը տասը տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին: Ընդունվել է
4 Արման Բաբախանյան 11.11.2018 21:16:02 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը, իսկ հանցակցության առավել վտանգավոր ձևը, այն է՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը, նախատեսված չէ: Առաջարկում եմ, հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով: Ընդունվել
5 Արման Բաբախանյան 11.11.2018 21:18:25 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Պետք է նշել, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանքները մեծամասամբ կատարվում են հենց շահադիտական դրդումներով: Նման պարագայում, երբ շահադիտական դրդումները նախատեսվում են որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք գրեթե բացառվում են դեպքերը, երբ արարքը հնարավոր կլինի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար առաջարկում եմ սույն հանցակազմի ծանրացնող հանգամանքների շարքից հանել հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: