Добавить в избранное

В стадии разработки

<<Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին>> Համաձայնագրի նախագիծ

Հայ-լեհական տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտները համարվում են առաջնային կարևորություն ունեցող ոլորտներ: Հայկական և լեհական ընկերությունները ակտիվորեն համագործակցում են այդ բնագավառում, մասնակցում կազմակերպվող ցուցահանդեսներին/ EXPO-ներին, գիտաժողովներին: 2018թ. փետրվարին կայացած հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությամբ ամրագրված է կողմերի հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը տվյալ ոլորտում:

Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը գտնում ենք նպատակահարմար:

  • Обсуждалось

    19.10.2018 - 04.11.2018

  • Тип

    Соглашение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8184

Принт