Добавить в избранное

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Սերգեյ Բարսամյան 18.10.2018 17:46:30 Առաջարկում եմ փաթեթում ընգրկել չվերակենդանացնելու որոշման (DNACPR), առաջաևկվող բուժումը մերժելու (Right to Refuse Treatment) պացիենտի կամքն արտահայտող որոշումների (Advanced Care Plan), իր առողջության վերաբերյալ պացիենտի՝ որոշումներ ընդունելու ունակության (Capacity), պացիենտից ինֆորմացված համաձայնության (Informed Consent) վերցնելու, միասնական նմուշի փաստաթղթերը։ Հիմնավորում։ Կլինիկական դեպք Երևանի հիվանդանոցներից մեկում՝ սրտային վերջին ստադիայում գտնվող սակայն պարզ գիտակցության մեջ գտնվող պացիենտը խնդրում է անջատել իր իմպլանտացված կարդիովերտեր դեֆիբրիլյատորը, չռեանիմացնել իրեն և թույլ տալ խաղաղ կերպով հեռանալ կյանքից, սակայն բուժանձնակազմը շարունակում է ակտիվ բուժումը՝ անտեսելով պացիենտի տանջանքն ու կամքը, քանի ոև ՀՀ օրենքներում բացակում են վերը նշված հիմնարար մարդասիրական դրույթները։ Չի ընդունվել: Առաջարկը հակասում է ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածին:
2 Սերգեյ Բարսամյան 18.10.2018 17:46:30 Ներդնել սիրտ-թոքային ռեանիմացիայի պարտադիր սերտիֆիկացում՝ տարեկան թարմացնող կուրսերով և եռամյակը մեկ ռե-սերտիֆիկացմամբ՝ ստանդարտ եվրոպական ուղեցույցով https://www.resus.org.uk/resuscitation-guidelines/adult-advanced-life-support/ Ընդունվել է ի գիտություն: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի Գլուխ 3.2-ով կարգավորվում են ՇՄԶ միջոցառումների և հավաստագրման հետ կապված հարաբերությունները:
3 Սերգեյ Բարսամյան 18.10.2018 17:46:30 Բարեխիղճ բժշկական պրակտիկայի (Good Medical Practice) պարտադրում https://www.gmc-uk.org/ethical-guidance/ethical-guidance-for-doctors/good-medical-practice Ընդունվել է ի գիտություն: Օրենսդրությամբ սահմանված բոլոր կլինիկական ուղեցույների, ընթացակարգերի և գործելակարգերի հաստատումից հետո հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել բարեխիղճ բժշկական պրակտիկա:
4 Susanna Hakobyan 25.10.2018 13:09:24 Առաջարկում եմ դիտարկել օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տարիքային շեմը իջեցնելու հնարավորությունը, սահմանելով որպես տարիքային շեմ 14 տարին չլրացածը։ Հիմնավորում՝ համաձայն «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-18 տարեկան երեխաները իրենց դիմումով կամ համաձայնությամբ իրավունք ունեն անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ինչը հակասում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դրույթին։ Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ներդաշնակեցնելու երկու օրենքներում առկա տարիքային շեմը։ Չի ընդունվել: Չի ընդունվել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
5 Susanna Hakobyan 25.10.2018 13:09:24 Առաջարկում եմ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում ներառված 3․3 հոդվածի 6-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ, որով կթույլատրվի բուժաշխատողին ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական իր պացիենտի կարգավիճակի մասին տեղեկացնել նրա զուգընկերներին, եթե պացիենտը հրաժարվում է անել այդ: Հիմնավորում ՝ լինում են իրավիճակներ, երբ պացիենտին իր կարգավիճակի մասին զուգընկերներին տեղեկացնելու և նրանց խորհրդատվության անհրաժեշտության վերաբերյալ պարզաբանմամբ տրամադրված խորհրդատվության միջոցով հնարավոր չի լինում հասնել նրա վարքագծի համապատասխան փոփոխությունների և նա շարունակում է հրաժարվել տեղեկացնել զուգընկերներին իր կարգավիճակի մասին, ինչն առաջացնում է նրանց ՄԻԱՎ-ի փոխանցման իրական վտանգ։ Առաջարկվող լրացումը նպատակ ունի նաև հանրային առողջապահության ոլորտի օրենսդրության մեջ ունենալ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների մասին միջազգային ղեկավարող սկզբունքներին» համահունչ կետ։ Չի ընդունվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժիշկը չի կարող և պարտավոր չէ իմանալ պացիենտի զուգընկերների վերաբերյալ տվյալները, ինչը կարող է դիտարկվել վերջիններիս անձնական կամ ընտանեկան կյանքին միջամտություն, նպատակահարմար չի համարվում օրենքում նման դրույթի սահմանումը:
6 Գևորգ Գրիգորյան 02.11.2018 12:43:04 Անիրատեսական է ուժը կորցրած ճանաչել, քանի որ իրականության մեջ գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կատարում են աշխատանք որևէ մասնագիտացված բաժանմունքում, սակայն ստացած կրթության արդյունքում չեն կարող ինքնուրույն իրականացնել բուժական միջամտություն: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած վիրահատական բաժանմունք, որտեղ աշխատում են 10-ից ավելի բժիշկներ, սակայն վիրահատում են 2-3-ը: Փոխարենը ցանկալի է ամրապնդել վերապահումով հավաստագրերի ինստիտուտը, ինչը կծառայի որպես մոտիվացիոն գործոն բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համար: Ընդունվել է ի գիտություն: Վերապահումով հավաստագրի գաղափարը Հայաստանի Հանրապետությունում հանգում է որոշակի խնդիրների, մասնավորապես, դրանք կապված են մարզերում գործող բուժհաստատություններում կադրերի թերհագեցվածության հետ: Եթե, օրինակ, որևէ մարզային ամբուլատորիայում աշխատում է միայն մեկ բուժաշխատող և ստանում է վերապահումով հասվաստագիր, ապա ո՞ւմ վերահսկողությամբ նա պետք է աշխատի: Ի՞նչ սկզբունքով պետք է ընտրվի այն բուժաշխատողը, ում վերահսկողությամբ պետք է աշխատի վերապահումով հավաստագիր ունեցող բուժաշխատողը, ի՞նչ հաստիքով պետք է աշխատի տվյալ անձը, եթե ՀՀ-ում չկա բժշկի օգնականի հաստիք, ինչպե՞ս պետք է որոշվի վերապահումով հավաստագիր ունեցող բուժաշխատողի վարձատրության չափը։ Ինչպե՞ս պետք է հավաստագիր ստացած բուժաշխատողին պարտադրվի պատասխանատվություն ստանձնել վերապահումով հավաստագիր ստացած բուժաշխատողի անփութության համար: Ուսոււմնասիրելով համաշխարհային փորձը՝ առավել նպատակահարմար ենք գտնում ներդնել թեստավորման համակարգ, որը հնարավորություն կտա այն մասնագետներին, ովքեր չեն հավաքագրել բավարար քանակությամբ կրեդիտներ հավաստագրման համար, դիմել թեստավորման և այն հանձնելով` շարունակել աշխատանքը:
7 Գևորգ Գրիգորյան 02.11.2018 12:43:04 Բժշկական սխալը չի հանդիսանում բուժաշխատողի կողմից պարտականությունների անփույթ և/կամ անբարեխիղճ կատարելը կամ չկատարելը: Բժշկական սխալի բնորոշման բացատրությունը՝ բժշկի բարեխիղճ մոլորությունն է, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով բժշկի կողմից ընտրած բուժման տակտիկան ձախողվում է: Հարկ է սահմանել ՙՙբժշկական սխալ՚՚ և ՙՙբժշկական անփութություն՚՚ եզրույթները, քանի որ իրավական տեսանկյունից ՙՙբժշկական սխալի՚՚ պատասխանատվությունը կարող է կրել թե բուժառուն՝ թաքցնելով բժշկից հիվանդության մասին տեղեկատվությունը և թե բուժկենտրոնի ղեկավարությունը՝ չունենալով պատշաճ աշխատելավոճ: Սակայն ՙՙբժշկական անփությության՚՚ պատասխանատվությունը կրում է հենց ինքը բժիշկը: Այս եզրույթների նույնականացումը ստեղծում է լուրջ իրավական խնդիրներ բժիշկի անմեղության կանխավարկածի պահպանման և բժշկի միտումնավոր գործողությունների և/կամ անգործության փաստի ապացուցման գործում: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը խմբագրվել է, բժշկական սխալի վերաբերյալ կարգավորումները հանվել են: