Добавить в избранное

В стадии разработки

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում.

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընտանեկան դրամագլուխը, մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը, բացառապես Կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով, տնօրինում է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված.

  • ծնողը, ում նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը,
  • մյուս ծնողը (բացառությամբ այն դեպքի, երբ նա զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները), եթե դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը և առկա չեն սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված հանգամանքները։»,
  1. 4-րդ մասում.
  • «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի)» բառերը փոխարինել «Ծնողի» բառով.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ (ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ազատվել է խնամակալի պարտականությունների կատարումից) կամ վերացվել է հաշվետիրոջ որդեգրումը (եթե անձը ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք որպես որդեգրող), կամ».

  • 5-րդ կետում «հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված» բառերով,
  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը հաշվառվել է օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեով կամ  դուրս է եկել  Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    18.10.2018 - 02.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7503

Принт