Добавить в избранное

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1.

Անհրաժեշտությունը

 

 «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման և պետական վերահսկողության խստացման անհրաժեշտությամբ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել նաև տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև ներդնել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների անվտանգության ապահովման համար պետության և գործարար միջավայրի միջև իրավահարաբերությունների կարգավորման  հետ կապված միջազգային լավագույն փորձը:

        Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև բարձր ճնշման տակ աշխատող, տարբեր գործառնական նշանակության (այդ թվում թթվածնային)  գլանաանոթների պայթյունների ու հրդեհների քանակը: Միայն վերջին 5-6 տարիների ընթացքում գրանցվել են շուրջ վեց տասնյակ նմանօրինակ դեպքեր, որոնք ուղեկցվել են մարդկային զոհերով, վնասվածքներով և խոշոր նյութական վնասներով, որոնք արդյունքում չեն փոխհատուցվել, քանի որ դաշտը ՀՀ օրենսդրությունում բաց է:

 Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելումը՝ դրանց ծանր հետևանքներից խուսափելու, ինչպես նաև  դրանց հետևանքով մարդկանց և շրջակա միջավայրին հասցվող վնասը վերականգնվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նմանատիպ օբյեկտների՝ օրենքով սահմանված տեխնիկական փորձաքննությունն իրականացվեն այնպիսի փորձագիտական կազմակերպությունների կողմից, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներով, անհրաժեշտ չափիչ-ուղղիչ սարքավորումներով:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ կիրառելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը, բախվել է որոշակի բացերի, որոնց կարգավորումները տրվում են ներկայացվող նախագծով:

Մասնավորապես, Նախագծով նախատեսվում է սահմանել փորձագետի կամ փորձագիտական խումբի, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության հասկացությունները:

Բացի այդ, հաշվի առնելով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության  առանձնահատկությունները, Նախագծով նախատեսվում է վերջիններիս նկատմամբ փորձաքննության իրականացումը վերապահել  Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր հոդվածով, որով կարգավորվում են պայթեցման աշխատանքների հաշվառման նպատակով թղթային և էլեկտրոնային գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև սահմանվում են պայթեցման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարտավորությունները և դրանց չկատարման համար սահմանվող պատասխանատվությունը:

Հարկ է նշել, որ Նախագծով սահմանվել է նաև պատասխանատվություն համապատասխան փորձագետի որակավորում չունեցող անձանց կողմից փորձագիտական եզրակացության տրամադրման համար:

Նախագծով նախատեսվում է նաև ԱՎՕ-ների ռիսկի վերլուծության և ռեեստրի վարման լիազորությունը վերապահել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, ինչպես նախկինում է եղել, հաշվի առնելով, որ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի կառուցվածքային փոփոխության արդյունքում հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը լուծարվել է:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև այդ օբյեկտների՝ ռեեստրում գրանցումը դադարեցնելու կարգը: Նախագծով փակվում են առկա բացերը, մասնավորապես օրենքով արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցումը ռեեստրում դադարեցվում է դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացությունը (12-րդ հոդվածի 7-րդ մաս): Ենթադրվում է, որ գրանցումը պետք է դադարեցվի բացառապես ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացության առկայության դեպքում: Ներկա դրությամբ գոյություն ունեն այնպիսի օբյեկտներ, որոնց նկատմամբ իրենց տեխնիկական առանձնահատկությունների հաշվառմամբ, ապամոնտաժման փաստը կիրառելի չէ, կամ տարիներ շարունակ պիտանի չի եղել շահագործման և նմանատիպ այլ դեպքեր, որոնց արդյունքում լիազոր մարմինը հիմք ընդունելով օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի իմպերատիվ պահանջը՝ իրավասություն չի ունեցել ռեեստրում դադարեցնելու վերջիններիս գրանցումը: Արդյունքում այդ օբյեկտներն առ այսօր գրանցված են որպես շահագործվող օբյեկտներ: Նախագծով նախատեսվող փոփոխությունները և լրացումները կարգավորում են հոդվածում առկա բացերը, սահմանում  ֆիզիկական անձանց ներկայացվող այն պահանջը, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն օբյեկտը ռեեստրում գրանցելիս: Մասնավորապես՝ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ են հանդիսանում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Սակայն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ֆիզիկական անձինք բացակայում են, ինչը նույնպես դժվարություն է առաջացրել լիազոր մարմնին գրանցելու ֆիզիկական անձանց կողմից փաստացի շահագործվող օբյեկտները:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բովանդակությունը համապատասխանում է արդյունաբերական անվտանգության կամ տեխնիկական անվտանգության և հակահրդեհային անվտանգության ոլորտում օբյեկտների անվտանգության ապահովման, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացման և կանխարգելման, կանխատեսման և կառավարման բնագավառում ձևավորված քաղաքականությանը և համահունչ է այդ վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը, շրջակա բնական միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանն, աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջազգային, միջպետական համաձայնագրերի և կոնվենցիաների հիմնադրույթներին:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնական նպատակը՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներկայացված  կարգավորման առարկան ՀՀ տարածքում ԱՎՕ-ների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնք կարգավորվելու են հետևյալ կերպ.

1.     Առավել հեշտացվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցումը և գրանցումը դադարեցնելուն ներկայացվող պահանջները.

2.    Նախատեսվում է տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության պարտադիր փորձաքննություն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների համար.

3.    Սահմանվում են պատասխանատվության հստակ միջոցներ օրենքի լրացվող դրույթների խախտումների համար:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների ամրագրումը կնպաստի ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը՝ մշակել և արդիականացնել միջազգային նորմերին համահունչ տեխնիկական անվտանգության նորմեր և կանոններ, էապես բարելավվել և որակական նոր մակարդակի հասցնել ՀՀ տարածքում շահագործվող օբյեկտների համալիր անվտանգությունը, նվազագույնի հասցնել հնարավոր տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային բազմաթիվ զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Օրենքում կատարվող լրացումների և փոփոխությունների վերջնական արդյունքն իր հերթին կբերի տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ազգաբնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը, տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման արդյունավետության բարձրացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

 

Սույն նախագծի ընդունմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանալու Կառավարության մի շարք որոշումներում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության

 

  Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում 2018 թվականին և հետագա տարիներին ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարները կավելանան շուրջ 15 մլն դրամով: Նշված ավելացումները պայմանավորված են  նրանով, որ ներկայումս հավատարմագրված անձանց կողմից իրականացվում են տարեկան մոտավորապես  50 բենզալցակայանի,90 գազալցակայանի,85 հանքավայրի և 120 քիմիական օբեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն, որոնց համար պետական բյուջե են վճարում պարզեցված հարկ 5% ստացված եկամուտից: Հաշվի առնելով, որ նախագծով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից, որը պետական բյուջե վճարելու է ոչ թե պարզեցված հարկ, այլ ավելացված արժեքի հարկ, այն է՝ ստացված եկամտի 20%-ը, հետևաբար բյուջեում կավելանա շուրջ 15 միլիոն ՀՀ դրամ:

     

 

  • Обсуждалось

    04.10.2018 - 19.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9967

Принт

Предложения

<<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ

19.10.2018

1, Օրենքի նախագծի Հոդված 1-ի 2 -րդ կետում նշված <<առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման.>> կարիք ունի պարզաբանման, եթե ցանկն արդեն հաստատվածն է, ապա պետք է լինի հղում տվյալ որոշմանը, իսկ եթե դեռ հաստատված չէ, ապա ավելի արդյունավետ կլինի այն ներկայացնել որպես սույն օրենքի հավելված, կամ նշել թե երբ պետք է սահմանվի և հաստատվի այդ ցանկը։ 2) Օրենքի նածագծի Հոդված 5, կետ 5, ե/կետ 2 <<պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:>> Այս գործընթացը հանքարդյունաբերական ոլորտում գործնականորեն կիրառելի չէ, շատ է բարդացնում գործընթացները։ Եթե նույնիսկ տրամադրվի նախնական ժամանակացույց, ապա պետք է հաշվի առնել, որ պայթեցման աշխատանքներին նախորդում են հորատման աշխատանքները, որոնք կախված են տեխնիկայի վիճակից, մարդկային գործոնից, ուստի հնարավոր են ժամանակացույցի շեղումներ, ուստի 7 օր առաջ տեղեկատվություն տրամադրելը գրեթե անհնար է։ Բացի այդ պարզաբանված չէ, թե ինչ պետք է անել, եթե նախապատրաստական աշխատանքները ավարտվում են ավելի շուտ, կամ որ ավելի կարևոր է ուշացումով, ինչ քայլեր են նախատեսվում նման դեպքում։

Emil Aramyan

18.10.2018

Սույն նախագիծը միտված է արտոնյալ դիրք ապահովել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համար՝ վերջինիս ձեռքում կենտրոնացնելով բոլոր հնարավոր լծակները, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների որակավորման գործառույթը, տեխնիկական անվտանգության փորձաքննության /որից, ի դեպ, ստանում է համապատասխան եկամուտ/ գրեթե մոնոպոլ իրականացումը՝ հանդիսանալով նաև իր իսկ գործունեության վերահսկողը: Հղում անելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին՝ տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները կա՛մ մեղմ ասած չեն տիրապետում նշված կառույցի շրջանակներում գործող տեխնիկական անվտանգության ապահովման համակարգերին, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են դրանց կառուցվածքային և ֆունկցիոնալ մեխանիզմների մասին պատկերացումները՝ մոլորության մեջ գցելով ոլորտի նրբություններին չտիրապետող հանրությանը: Հարց է առաջանում՝ ո՞ր «միջազգային լավագույն փորձն» է «առաջնորդել» սույն նախագծի հեղինակներին «արդիականացնել» գործող տեխնիկական անվտանգության համակարգը նման կերպով՝ արդյունքում ստանալով շահերի ակնհայտ բախում: Նախագծում ինչու՞ է անտեսվում Օրենքով արդեն իսկ սահմանված տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակների դերը, հատկապես՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ: Ինչ վերաբերվում է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ բաժնում <Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն> ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ բերված տեղեկատվությանը, ԱՊԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՅՆ ԿԱԶՄՎԵԼ Է ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ ԼԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՂ ՆՈՐԱԹՈՒԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԹԵ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ, ԹԵ ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ:

ara abrahamyan

18.10.2018

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1. 8-րդ պարբերությունում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը. 2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝ «փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ. ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ - ԱՐԴՅՈ՞Ք ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ /«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի/ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ և ՈՉ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը ևՍ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է: ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ և ՈՐՈՇԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ: ՉԷ՞ ՈՐ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԵԼ ՄԻևՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԲԱԶՄԻՑՍ ԱՆՑՆԵԼ ԻՐԱՐ ԼԻՈՎԻՆ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ: ՌԻՍԿ - ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԼԾԱԿ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի «ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման. ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ /ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ «ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ/, ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ և ՆՄԱՆ ԱՅԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ: ՀԵՏևԱԲԱՐ՝ ՆՈՒՅՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵՆ ՏԱՐԲԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԱՎՕ-ՆԵՐ: ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՎԱՐԱՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՈՒՆԵՆԱԼ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ և «ՈՒՂՂԱԿԻ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ /ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՂ <ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ> /: ՌԻՍԿ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՈՒՄ: հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է: 3. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ԱՅՍԻՆՔՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ Ե՞Ն ՍԱՀՄԱՆՎԱԾ/ԵԼՈՒ: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 4. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱՆ՝ ՁԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑՎՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է: ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐևԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ, ԱՌԱՎԵԼ ևՍ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻևՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ»: Ե՛Վ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, և՛ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, և՛ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՎՕ-ՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ: ԵՎ Ի ՎԵՐՋՈ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ և ԱՆԱՉԱՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ և ՇԱՀԱԳՐԳԻՌ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄՐՑԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ <ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ> ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՍ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒԺԵՐՈՎ: ՌԻՍԿ – ՈԼՈՐՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՆԱև ՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ԿԱՏԱՐՅԱԼ <ԱՆԱՐԽԻԱՅԻ>: Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը 13. Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման: 14. Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝ 1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները. 2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը. 3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը. 4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին. 5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին: 15. Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝ 1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն. 2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԿԵՏԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ: ՌԻՍԿ-ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՕՐՈՔ ՉԳՆԱՀԱՏԵԼԸ ՏՎՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՈՒԺԵՐԻ: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝ 17. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « ե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին» ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ –ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՄՇԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՏԻՐԱՊԵՏԵԻՆ և/ԿԱՄ ՏԱՐԱՆՋԱՏԵԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ: Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՎՔԵՐ, ԻՆՉՊԵՍ, ԻՆՉ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԸ, ԱՐԴՅՈՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՎ և ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ, ԲԱՑ, ԱՆԱՉԱՌ, ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ: Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ, ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ: ԹԵ ՄԵԿ ՊՈԱԿ-Ի ՇԱՀԸ ԱՌԱՎԵԼ ԳԵՐԱԿԱ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԽԱԼԽԼՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ՍՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ:

Узнать больше