Добавить в избранное

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և  «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1.   Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավորվում են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:

          Գործնականում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո մինչև 5 տարին լրանալն ազատվել է աշխատանքից և տեղափոխվել այլ իրավապահ մարմնում աշխատելու, ինչը հիմք է հանդիսացել ուսման վարձավճարի փոխհատուցման պահանջի:

           Ներկայումս ՀՀ դատարաններում քննվում են  ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի վերաբերյալ թվով 8 քաղաքացիական գործեր:

          Առկա իրավական կարգավորման պայմաններում ոստիկանության ծառայողին այլ ելք չի մնում, քան փոխհատուցել իր ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և նոր միայն անցնել ծառայության իրավապահ մարմիններում (հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում, դատական համակարգում և այլն), կամ էլ ստիպված չանցնել այդ մարմիններում ծառայության՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետը լրացած չլինելու հիմքով նշված գումարը վճարելու հանգամանքով, որով սահմանափակվում և չի իրացվում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը:  Մինչդեռ, ինչպես նշված  է վերոհիշյալ նորմում, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման և վերապատրաստման համար ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հանրային շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե պետությունը պետական, տվյալ դեպքում՝ իրավապահ որ մարմնի ծառայողի ուսման և վերապատրաստման համար է կատարում նշված ծախսերը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ոստիկանության ծառայողները կիրացնեն  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝  հնարավորություն ունենալով առանց նշված փոխհատուցման ծառայության անցնել հետաքննության և նախաքննության մարմիններում, դատախազությունում, դատական համակարգում կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն  ՀՀ պաշտպանության նախարարությունում :

  • Обсуждалось

    25.09.2018 - 11.10.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6730

Принт