Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության   2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի վերանայման նպատակն է՝ որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել վերջին տարիների ընթացքում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, սահմանել գործառնական գոտիների ցանկը և դրանց համապա­տաս­խանող կոդերը, սահմանել նաև մի շարք կառուցապատման չափորոշիչների առավելագույն կամ նվազագույն ցուցանիշները, հստակեցնել նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, համապատասխանեցնել նախագծերին ներկայացվող պահանջները ստեղծվող երկրատեղե­կատվա­կան համակարգի միասնական չափորոշիչներին:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետև՝ օրենք) 17-րդ հոդվածի             4-րդ մասի <<դ>> ենթակետի և 14.3 հոդվածի 17-րդ մասի համաձայն քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (նույնն է ինչ՝ գոտևորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը հիմք է ծառայում քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված կարգում արտացոլված չեն 2001 թվականից հետո գործողության մեջ դրված օրենքի մի շարք դրույթներ, որոնք առնչվում են նախագծերի համաձայնեցման և հաստատման ընթացակարգերին միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությանը (օրենքի 14.3 հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր):

Հաշվի առնելով, որ նշված ժանակահատվածում գոտևորման նախագծերը հիմնականում մշակվել են գլխավոր հատակագծերի կազմում, իսկ 2016 թվականից հետո նաև համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում, դրանց համաձայնեցման ու հաստատման գործընթացն իրականացվել է                            ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ ապահովելով վերը նշված հանձնաժողովի մասնակցությունը, այնուամենայնիվ գոտևորման նախագծերի մշակման կարգում ևս անհրաժեշտ է ներառել հանձնաժողովի հետ կապված դրույթները, ապահովելով նաև առանձին մշակվող գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման ընթացակարգերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից մշակվող գոտևորման նախագծերում նույն տեսակի գործառնական գոտիներին տրվում են տարբեր անվանումներ, հապավումներ և պայմանական նշաններ: Նախագծից նախագիծ տարբերվում են նաև կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծով առաջարկվում է.

համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգը օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման դրույթներին,

սահմանել միասնական մոտեցումներ գործառնական գոտիների անվանումների, դրանց հապավումների, կոդերի և գծագրերում պայմանական նշանների նկատմամբ,

հաստատել կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակների օրինակելի ձևերը:

սահմանել գոտիներում թույլատրելի օգտագործման (հիմնական և ոչ հիմնական՝ ուղեկցող) ձևերի ցանկը

ներառել դրույթներ, ստեղծվող երկրատեղե­կատվա­կան համակարգի միասնական պահանջներին գոտևորման նախագծերի համապատասխանության մասով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում  կկանոնակարգվի գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով,  կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղե­կատվա­կան համակարգ:

  • Обсуждалось

    17.09.2018 - 08.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1225

Принт