Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱԼԲԵՐՏ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎԱԳԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԲԵՐՏ ԱԼԲԵՐՏԻ ՀՈՎԱԳԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Ալբերտ Ալբերտի Հովագիմյանի  27 տարին լրանում է 2018 թվականի սեպտեմբերի 16-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական  թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Ալբերտ Ալբերտի Հովագիմյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

  • Обсуждалось

    14.09.2018 - 08.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8213

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: