Добавить в избранное

В стадии разработки

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման  անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն Նախագծով սահմանվում են  օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները:

  • Обсуждалось

    07.09.2018 - 23.09.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Спорт и молодежь, Культура, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Кадастр

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10232

Принт

Предложения

Միհրան Մինասյան

20.09.2018

Կան նորմատիվ իրավական ակտեր (օրենքներ) որոնք պետք է կիրառվեն պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների կողմից միատեսակ ձևով։ Օրինակ՝ Փաստաթղթերի հատուկ առաքման մասին ՀՀ օրենքի դրույթները և հատկապես 8-րդ հոդվածի դրույթը՝ որի համաձայն հատուկ առաքումը կատարվում է առձեռն հանձնմամբ։ Անհրաժեշտ է նախագծով կարգավորել այն հարցը թե՝ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը որ մարմնի կողմից պետք է կատարվի որպեսզի այն կիրառվի միատեսակ ձևով բոլոր պետական կառավարման համակարգի մարմինների կողմից։ Վերոգրյալ հարցի կագավորումը հնարավորություն կստեղծի որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը իր լիազորությունները կատարի ավելի հստակ և արդյունավետ ձևով։ Առաջարկում եմ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանում տալու լիազորությունը հանձնել ՀՀ արդարադատության նախարարությանը ։

ԹԱՔՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ

18.09.2018

Հարկային օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության կողմից լիազորված` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ: Մենք կարծում ենք, որ նշված հոդվածով օրենսդիրը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրումը թողել է Ֆինանսների նախարարության պարտականությունների ներքո, որպես ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմին։ Ուստի՝ գտնում ենք, որ «Օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ԿՈ նախագծի հավելվածով սահմանված 20-րդ կետը վերանայման ենթակա է։

Ռուզաննա Ազրոյան

12.09.2018

՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը (...): Հարկ եմ համարում հատուկ նշել, որ վերը նշված հոդվածով սահմանված բացառությունը վերաբերում է բացառապես Սահմանադրությանը, այլ ոչ թե սահմանադրական օրենքներին: ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությամբ սահմանված մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումը, բացառությամբ դատական համակարգի մարմինների: 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքը: Նշված օրենքում առկա են ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթներ, որոնք պարզաբանման /այն էլ պաշտոնական/ կարիք ունեն: Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ արդեն իսկ անհրաժեշտություն է ծագել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Պրակտիկայում, առկա է դեպք, որ փաստաբանը նշված օրենքի մի դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալու փոխարեն, ստացել է հարցին լուծում չտվող և իրենից ոչ մի իրավական հետևանք չառաջացնող գրություն: Նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետով սահմանված են այն բնագավառները, որոնք կարգավորող օրենսդրության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է տրամադրել պաշտոնական պարզաբանում և հարկ է նկատել, որ դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տրամադրելը վերապահված չէ ՀՀ արդարադատության նախարարությանը: Ավելին, նման լիազորություն, համաձայն ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի և Նախագծի ոչ մի մարմնի չի վերապահվել: Գործնականում արդեն իսկ առաջացել են և դեռ կառաջանան դեպքեր, երբ անհրաժեշտություն կառաջանա դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում առկա ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման դրույթների վերաբերյալ ստանալ պաշտոնական պարզաբանում: Առաջարկում եմ վերը նշված խնդրի լուծման նպատակով Նախագծում կատարել համապատասխան լրացումներ/փոփոխություններ:

Узнать больше