Добавить в избранное

В стадии разработки

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «դատարանի» բառը փոխարինել «դատավորի» բառով:

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս.

  «3.Դատական ծառայության պաշտոններն են՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի և դատական նիստերի քարտուղարի պաշտոնները, ընդ որում՝ դատավորին կցված դատական ծառայության պաշտոններն են՝  դատավորի օգնականի և դատավորի գործավարի պաշտոնները»:

      Հոդված 2.  ՈՒժը կորցրած ճանաչել  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

  Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում ՝

       1) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 1-ին կետը

  2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

      Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում ՝

       1) 3-րդ մասում «4-6» թվերը փոխարինել  «5-6» թվերով:

  2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:

        Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    29.08.2018 - 13.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7312

Принт