Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը և առկաիրավիճակը
ա. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործում է Կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման հիման վրա: Վերջինիս հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ հանրակացարանային սենյակներում բնակեցման և նույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների՝ սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքների կատարումն է:
բ. Կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նշված որոշման 2-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը: Միաժամանակ, Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 19-ի N 1440-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրում է կենսաապահովման պայմաններ` սնունդ (օրական երեք անգամ), սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:
Այսպիսով, վերոնշյալ երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվել են ապաստան հայցողների և փախստականների՝ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով երաշխավորվող սոցիալական իրավունքների ապահովման, այդ թվում՝ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսվող կացարանի իրավունքի իրագործման նպատակով:
Միաժամանակ, վերջիններիս գործունեությունը ընգրկված է Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման 5-րդ հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ բաժնով նախատեսված սոցիալական պաշտպանության՝ «փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» և «փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրերում:
Մինչդեռ, «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները ներառված չեն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ նախատեսված այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների շարքում, որոնք գործունեություն են իրականացնում սոցիալական պաշտպանության ոլորտում, և հետևապես դուրս են մնացել նշված որոշման կարգավորման առարկայի շրջանակներից:
Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-ն որոշման մեջ:
- Կարգավորման նպատակները
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակը և վերջիններիս հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք իրավունք կստանան դառնալ սոցիալական փաթեթի շահառուներ, ինչը կնպաստի աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատանքի մոտիվացմանը և արդյունավետության բարձրացմանը:
-
Обсуждалось
28.08.2018 - 15.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 9370
Принт