Добавить в избранное

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

____ _____________ 2018 թվականի            N ___ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով` Կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին N 384-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առողջապահության նախարարին, Գյուղատնտեսության նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Ոստիկանության պետին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։».

2) որոշումը լրացնել հետևյալ բավանդակությամբ 3-րդ կետով.

«3. Մարզպետներին (առաջարկել Երևանի քաղաքապետին)` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կանոնադրությունները` դրանք նախապես համաձայնեցնելով Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ:.

3) որոշման հավելվածի 2-րդ կետի ստեղծվում են բառից հետո լրացնել ,համապատասխան բազայի առկայության դեպքում, բառերը.

4) որոշման հավելվածի 4-րդ կետում՝

ա. ա) ենթակետի «կապի և ազդարարման» բառերը փոխարինել «կապի» բառով,

բ. զ) ենթակետի «էներգետիկայի և լուսաքողարկման» բառերը փոխարինել «էներգետիկայի» բառով,

գ․ վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում ստեղծվող՝ նշված ծառայությունների տեսակները որոշվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ ելնելով դրանց խնդիրներից և գործունեության առանձնահատկություններից:».

5) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական պաշտպա­նու­թյան ծառայությունները դասակարգվում են՝

ա) հանրապետականի,

բ) մարզայինի,

գ) համայնքայինի,

դ) օբյեկտայինի:

Քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայությունը ստեղծվում է տվյալ բնագավառի համապատասխան լիազորված պետական մարմնում՝ ներգրավելով ոլորտում գործող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից):

Քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունները ստեղծվում են համապատասխան մարզպետարանների և պետական մարմինների տարածքային ստորաբաժանումներում՝ ներգրավելով տվյալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց մարզում գործող ստորաբաժանումները:

Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունները ստեղծվում են համայնքապետարաններում և պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) կամ դրանց համայնքում գործող ստորաբաժանումներում:

Քաղաքացիական պաշտպանության օբյեկտային ծառայությունները ստեղծվում են կազմակերպություններում:».

6) որոշման հավելվածի 9-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը»,

 բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտ կազմավորումների ստեղծման, դրանց անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովման, պատրաստման և մշտական պատրաստականության վիճակում պահպանման կազմակերպումը.».

7) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Ըստ նշանակության՝ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների խնդիրներն են՝

ա) կապի ծառայության գծով՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարման օժանդակումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով` մասնագիտացված կազմակերպությունների հետ անհրաժեշտ համագործակցության իրականացումը.

բ) ինժեներական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի կամ հարձակման ժամանակ բնակչության պատսպարման նպատակով պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման. շահագործման և վերանորոգման միջոցառումների կազմակերպումը,

պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովման կազմակերպումը.

գ) բժշկական ծառայության գծով՝

հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովման, տուժած բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

շրջակա միջավայրի, խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը,

հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

դ) տրանսպորտային  ծառայության  գծով՝  բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովման կազմակերպումը.

ե) առևտրի և սննդի ծառայության գծով՝ տուժած բնակչության, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ընդգրկված կազմավորումների անձնակազմի՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով և միջոցներով ապահովման կազմակերպումը,

սննդամթերքի անվտանգության, որակի ու վարակվածության դիտարկման և հսկողության իրականացման կազմակերպումը.

զ) էներգետիկայի ծառայության գծով՝

էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորման ու իրականացման կազմակերպումը,

էլեկտրամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

գազամատակարարման ապահովման կազմակերպումը.

է) բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության գծով՝

գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների համակարգումը,

վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը.

ը) հասարակական կարգի պահպանման ծառայության գծով՝

ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը,

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.

թ) նյութատեխնիկական մատակարարման ծառայության գծով՝ փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորումների նյութատեխնիկական անհաժեշտ միջոցներով ապահովման կազմակերպումը.

ժ) կոմունալ-տեխնիկական ծառայության գծով՝

ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը.

ժա) բնակչության հատուկ սպասարկումների ծառայության գծով՝ բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքների կազմակերպումը:».

 8) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«13. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պատրաստականության գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարում անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժությունների ընթացքում::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    09.08.2018 - 25.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7406

Принт