Добавить в избранное

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաև կրթության բնագավառում պետական քաղաքականությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից:

 

  1. Խնդիրները և կարգավորման նպատակը.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ կրթության զարգացման պետական ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը:

«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր», որը, սակայն, կառավարության կողմից չի ներկայացվել Ազգային ժողով՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հանգամանքներով պայմանվորված Հանրապետությունում տեղ գտած գործընթացների պատճառով:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ կրթության զարգացման պետական ծրագիրը հաստատի կառավարությունը, ինչը առավել ճկուն կդարձնի ծրագրում՝ ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելը՝ պայմանավորված կրթության զարգացման և ոլորտի մարտահրավերների, կրթության զարգացման թիրախների, գերակայությունների և գործողությունների շրջանակի հետ։

Կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնի կողմից մշակվել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամաադրելու նպատակով:

Համակարգի լիարժեք և ամբողջ ծավալով գործարկման համար, որի մեջ պետք է ընդգրկվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անհրաժեշտ է ընդունել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը, որի իրավասությունը նախագծով վերապահվում է կրթության և գիտության նախարարությանը:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվեն Սահնամանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական հիմքերը՝ կրթության զարգացման պետական ծրագիրը կառավարության կողմից, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատելու համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա այլ իրավական ակտերի ընդունման նհրաժեշտություն:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    31.07.2018 - 16.08.2018

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1723

Принт

Предложения

Հայկանուշ Գրիգորյան

14.08.2018

կխնդրեի, որպեսզի դպրոցներում վերանայվեին հաստիքները, քանի որ ըստ հաստիքացուցակի չափազանց սխալ բաշխումներ են կատարված. ասենք, օրինակ. ինչու՞ է դպրոցի գործավարը ներառված սպասարկող անձնակազմի /տեխնիկական աշխատակիցներ/ մեջ, և ըստ այդմ, վարձատրվում է ինչպես տեխնիկական աշխատակիցը՝ հավաքարարը պետության նվազագույն աշխատավարձի չափով, եթե առանց գործավարի կատարած աշխատանքի կրթական համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի կարող լիարժեք ու ճշգրիտ աշխատանք իրականացնել: Կարծում եմ, որ գործավարը պիտի ներառվի ադմինիստրատիվ անձնակզմի մեջ և վարձատրվի համապատասխանաբար: Դա անարդար է, քանզի դպրոցներում գործավարները ամենածանրաբեռնված աշխատակիցներն են, բայց վարձատրվում են ընդամենը պետության նվազագույն աշխատավարձի չափով: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, դպրոցում քանի աշակերտ և քանի աշխատակից կա, միևնույնն է գործավարի աշխատավարձը մնում է անփոփոխ, չնայած աշակերտների և աշխատակիցների քանակական տարբերությունից գործավարի աշխատանքը շատ ավելի ծանրաբեռնված է դառնում. ասենք 200 աշակերտ և 30 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը վարձատրվում է այնքան, որքան 2000 աշակերտ և 100-150 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը: Դրան զուգահեռ, դպրոցի սպասարկող անձնակազմի աշխատավարձը երբեք չի փոփոխվում ուսուցիչների և ադմինիստրացիայի աշխատավարձերի բարձրացման զուգահեռ; Կարծում եմ այս ամենը շատ անարդար և ոչ ճիշտ որոշումներ են: Նաև հավելեմ, որ 3-4 տարի առաջ ընդհանրապես արգելվեց դպրոցի աշխատակիցներին կառավարման խորհրդի կողմից գոնե չնչին չափով հավելավճարներով աշխատավարձերի բարձրացում իրականացնելը, և այդ աշխատակիցները մնացին պետության կողմից տրվող խղճուկ նվազագույն աշխատավարերի հաշվին, որով անգամ մեկ շաբաթ անհնար է ապրել, ավելի ճիշտ կլինի ասել, կարելի է նման աշխատավարձով միայն խղճուկ գոյատևումը պահպանել: մեծ խնդրանք. վերանայեք այս բոլոր խնդիրները և տվեք ճիշտ լուծումներ: Եթե կարիք կա, կարող եմ անձամբ ամենը մանրակրկիտ ձևով ներկայացնել և մեկնաբանել: Շնորհակալություն

Shushanik Sahakyan

01.08.2018

Նախատեսել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման համակարգողի հաստիք մեկ ամբողջ դրույքով և համապատասխան աշխատավարձով, որպեսզի աշխատանքները կատարվեն ժամանակին, և չբարդվեն մեկ այլ աշխատողի աշխատանքներին:

Գևորգ Գիլանց

31.07.2018

Գտնում եմ, որ կրթության զարգացման պետական ծրագիրը պիտի ընդունվի ԱԺ կողմից։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում տեղի է ունենալու Վարչապետի լիազորությունների վերաբաշխում, և ԱԺ-ին անցնող լիազորությունների մեջ կարող է մտնել նաև կրթության զարգացման ռազմավարության ու պետական ծրագրի հաստատումը։

Узнать больше