Նախշուն Աֆանեսյան
09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
6 - За
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1) շահառու` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձ, ընտանիք, սոցիալական այլ խումբ, որին սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ.
2) սոցիալական աշխատանքի մասնագետի մասնագիտական գործունեության հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)՝ սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն.
3) սուպերվիզիա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված գործընթաց.
4) սուպերվիզոր՝ սուպերվիզիա իրականացնող մասնագետ
5) սոցիալական աշխատանքի չափորոշիչներ՝ «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մասնագիտական կրթության պետական կրթական, սոցիալական աշխատանքի մասնագետների պրակտիկային, սոցիալական աշխատանքի սուպերվիզիային առաջադրվող նվազագույն պահանջները, վարքագծի միասնական կանոնները և սոցիալական աշխատանքի էթիկայի սկզբունքները, դրանց խախտման դեպքում կիրառվող ընթացակարգերը նկարագրող դրույթների ամբողջություն.
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սոցիալական աշխատանքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Սոցիալական աշխատանքը, դրա իրականացումը և նպատակները
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սոցիալական աշխատանքի մասնագետի՝ որպես աշխատող հանդես գալու դեպքում, այդ թվում՝ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող (որպես գործատուի մոտ վարձու աշխատանքային գործունեություն).
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց (բայց ոչ շահառուների) հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա (որպես քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում:
1) շահառուների ինքնօգնության կարողությունների, սոցիալական հմտությունների զարգացմանը, նրանց կենսամակարդակի բարձրացմանը և կյանքի որակի բարելավմանը.
2) շահառուների իրավունքների պաշտպանությանը և իրացմանը.
3) համայնքներում ռիսկային գործոնների՝ սոցիալական խնդիրների առաջացման վտանգի, բացահայտմանը, դրանց նվազեցմանը, կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորմանը և խթանմանը.
4) բարձրորակ և մատչելի սոցիալական ծառայությունների զարգացմանը.
5) շահառուի սոցիալական մեկուսացման կանխարգելմանը և սոցիալական ներառմանը.
6) հասարակությունում սոցիալական արդարության խթանմանը՝ հիմնվելով մարդասիրության (հումանիզմի) և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած այլ սկզբունքների և նորմերի վրա:
Հոդված 6. Սոցիալական աշխատանքի սկզբունքները
1) առաջնահերթությունը՝ շահառուի իրավունքների առաջնահերթության ճանաչումը բոլոր դեպքերում, բացառությամբ՝ երբ դա հակասում է այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին.
2) հանդուրժողականությունը՝ շահառուների նկատմամբ համբերատար վերաբերմունքը, նրանց աշխարհայացքի, սովորությունների, կենցաղավարման և վարքագծի նկատմամբ հանդուրժողականության դրսևորումը.
3) սոցիալական ռեսուրսների համախմբումը՝ սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում մարդկային, նյութական, վարչական հասանելի ռեսուրսների որոնումը, դրանց ներգրավումը և արդյունավետ օգտագործումը՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, կանխման ու հակազդման նպատակով.
4) իրավաչափությունը՝ լիազորությունների և գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին (այսուհետ՝ կանոնագիրք) համապատասխան.
5) տնտեսվարությունը՝ գործառույթների և լիազորությունների պատշաճ իրականացումը սոցիալական աշխատանքի մասնագետի տիրապետման ներքո գտնվող միջոցների առավել բարեխիղճ և արդյունավետ օգտագործմամբ.
6) պատասխանատվությունը՝ իր կողմից իրականացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների և պարտականությունների համար սոցիալական աշխատանքի մասնագետի պատասխանատու լինելը:
Հոդված 7. Սոցիալական աշխատանքի շրջանակներում իրականացվող միջոցառումները
1) տվյալների հավաքագրում և վերլուծություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված բոլոր միջոցներով շահառուներին վերաբերող տեղեկատվության հավաքագրման և վերլուծման համակարգային գործընթաց, որն իրականացվում է շահառուների իրավիճակի ուսումնասիրության, գնահատման և հետագա բարելավման նպատակով.
2) պլանավորում՝ ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան միջոցառումների, աշխատանքների և գործողությունների ծրագրերի մշակում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը կամ հաղթահարմանը.
3) կազմակերպական (մոբիլիզացնող) միջոցառումներ՝ շահառուների՝ կյանքի դժվարին իրավիճակին, կարիքների բավարարմանը արձագանքելու և կյանքի որակի բարելավման կազմակերպված գործընթաց, որում սոցիալական աշխատանքի մասնագետները հանդես են գալիս նախաձեռնողների և (կամ) կազմակերպիչների և (կամ) սուպերվիզորների դերում.
4) փորձագիտական կարծիքի տրամադրում՝ սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից սոցիալական քաղաքականության բարեփոխումների, ընթացիկ սոցիալական ծրագրերի, շահառուի սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ առաջարկությունների և եզրակացությունների տրամադրում.
5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բնույթի՝ մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների կազմակերպում և (կամ) տրամադրում.
6) շահապաշտպանություն (ադվոկացիա)՝ շահառուների իրավունքների պաշտպանությանն ուղղված այնպիսի գործունեություն, որի նպատակն է ապահովել շահառուների իրավունքների արդյունավետ իրականացումը դրանով մատչելի դարձնել նրանց համար նախատեսված սոցիալական ծառայությունները.
7) սոցիալական մենթորություն՝ գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը, օգտագործելով իր մասնագիտական փորձառությունը, աջակցում է շահառուների ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը.
8) սոցիալական ուղեկցում՝ շահառուի գործողությունների նկատմամբ վերահսկողություն, երբ նա իրականացնում է իր սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված պլանը.
9) սոցիալական կառավարում՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և այլ սուբյեկտների հետ համագործակցության շրջանակներում սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից թիմային աշխատանքի և կազմակերպական կառավարման մեթոդների և հմտությունների օգտագործում.
10) ճգնաժամային միջամտություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից մասնագիտական մեթոդների և հմտությունների` այդ թվում առաջին օգնության, կիրառմամբ իրականացվող միջամտություն արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ շահառուների կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակներում.
11) մշտադիտարկում և գնահատում՝ շահառուի սոցիալական դեպքի վարման ընթացքում իրականացվող գործողությունների և նրանց արդյունքների վերաբերյալ տարբեր մեթոդներով տեղեկատվության շարունակական ստացման ու վերլուծման գործընթաց՝ հնարավոր բացասական հետևանքները կանխելու, զարգացումներն արդյունավետ օգտագործելու, շահառուի և սոցիալական աշխատանքի մասնագետի միջև հետադարձ կապն ապահովելու և աջակցող ցանցն ընդլայնելու նպատակով.
12) կոնֆլիկտների կառավարում՝ կոնֆլիկտների հավանական առաջացումն առավելագույն արդյունավետությամբ կանխարգելելուն և կոնֆլիկտների առաջացման վաղ փուլերում դրանց լուծմանն ուղղված պլանավորման գործընթաց.
13) սոցիալական գնահատում՝ ակտիվ ճանաչողական գործընթաց, որի ժամանակ սոցիալական աշխատանքի մասնագետը շահառուի մասնակցությամբ բացահայտում է վերջինիս կարիքները, դժվարությունների բնույթը, դրանց պատճառները և այն արդյունավետ միջոցները, որոնք կարող են օգնել հաղթահարելու խնդրահարույց իրավիճակը.
14) սուպերվիզիա՝ գործընթաց, որի արդյունքում համապատասխան հավաստագիր ունեցող սոցիալական աշխատողն օգտագործելով իր մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու կազմակերպական հմտությունները նպաստում է պրակտիկ սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական կատարելագործմանը, անհատական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական այրման համախտանիշի կանխմանը (հաղթահարմանը)՝ այդ կերպ նպաստելով շահառուներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացմանը.
15) ուղղորդում և փաստաթղթավորում՝ տեխնիկական կառավարման գործընթաց և վարչական միջոցառումների ամբողջություն՝ սոցիալական աշխատանքի ոլորտը կարգավորող օրենսդրությանը և սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչներին համապատասխան.
16) ընտանեկան միջամտություն՝ միջանձնային խնդիրներ ունեցող ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի մասնագետի հաղորդակցման գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի մասնագետը ընտանիքի կոնֆլիկտի կողմերի հետ համատեղ փորձում է ընդհանուր դիրքորոշման հասնել ընտանեկան հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ երեխաների հետ հարաբերությունները, ամուսնալուծությունը, ֆինանսական խնդիրները և այլն.
17) հանրային (հասարակության) իրազեկում՝ շահառուների, ինչպես նաև համայնքի սոցիալական կարիքների վերհանում, դրանց բավարարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվության նախապատրաստում և դրա տրամադրում համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչությանը.
18) համագործակցություն՝ շահառուի դեպքին առնչվող այլ կառույցների, անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների հետ (վերջիններիս պարագայում՝ նաև լուսաբանվող նյութերում էթիկական հարցերում զգուշություն ցուցաբերելու, նորմերի պահպանության իմաստով) համատեղ գործընթաց, որն ուղղված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակների իրականացմանը.
19) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցառումների իրականացում։
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Հոդված 8. Սոցիալական աշխատանքի մասնագետները
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ.
3) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից իր պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը:
Հոդված 9. Սոցիալական աշխատողի իրավունքներն ու պարտականությունները
1) տիրապետում է շահառուի սոցիալական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական սոցիալական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների և հնարավորությունների մասին տեղեկատվությանը, ունի սոցիալական աշխատանքի տեսական և պրակտիկ գիտելիքներ.
2) համագործակցում է աջակցող ցանցի մասնակիցների հետ:
1) ազատորեն ընտրել և կիրառել սոցիալական աշխատանքում ընդունված, սոցիալական աշխատանքի բնագավառի օրենսդրությանը և կանոնագրքին համապատասխանող մոտեցումները, մեթոդները, տեխնիկաները և մոդելները, որոնք իր գնահատմամբ առավել արդյունավետ են ակնկալվող արդյունքի և իրականացման ժամկետների տեսանկյունից.
2) դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շահառուներին սոցիալական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով.
3) սոցիալական դեպքի վարման շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցմամբ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շահառուի սոցիալական կարիքների բավարարման, անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու նպատակով, բացառությամբ, երբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք.
4) ներկայացնել առաջարկություններ անհատական սոցիալական ծրագրում ներառման ենթակա միջոցառումների, սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման վերաբերյալ.
5) իրականացնել իրազեկման և կազմակերպական միջոցառումներ՝ աջակցող ցանցում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին, տարածքային կառավարման պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներգրավելու նպատակով.
6) սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում՝ առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել հանդիպելու շահառուի հետ, եթե դա բխում է շահառուի շահերից և այլ բան նախատեսված չէ օրենքով.
7) իրականացնել շահառուի շահերից բխող այլ գործողություններ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
8) սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին.
9) դիմել պատասխանատու կազմակերպությանն իր աշխատանքային մասնագիտական գործունեությունը սոցիալական աշխատանքի չափորոշիչներին և կանոնագրքին համապատասխանելու մասին մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
1) պահպանել սույն օրենքի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կանոնագրքի պահանջները.
2) պաշտպանել շահառուի իրավունքներն ու օրինական շահերը, չկատարել շահառուի օրինական շահերին հակասող որևէ գործողություն.
3) իր գործառույթներն իրականացնել բարեխիղճ և պատշաճ կերպով.
4) ապահովել շահառուի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը՝ զարգացնելով շահառուի սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը).
5) գնահատել շահառուի սոցիալական կարիքները.
6) կազմել շահառուի անհատական սոցիալական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.
7) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` անհատական սոցիալական ծրագիր կազմելու և իրականացնելու նպատակով.
8) համակարգել անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ և ուղղորդել շահառուին տարբեր կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաև դրանք իրականացնելու համար.
9) ստանձնել միջնորդի դեր տարբեր և երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջև` ապահովելով կազմակերպությունների միջև համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև շահառուի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.
10) կազմակերպությունների և համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ համատեղ մշակել կանխարգելող ծրագրեր՝ ուղղված համայնքներում բացահայտված ռիսկերի նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.
11) ապահովել անձանց համար սոցիալական ծառայությունների տրամադրման հավասար հնարավորություններ.
12) պահանջել շահառուից միայն սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տեղեկություններ, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.
13) աջակցել շահառուների սոցիալական ծառայություններ ստանալու իրավունքի իրականացմանը.
14) մշտապես կատարելագործել իր գիտելիքները.
15) չհրապարակել կամ որևէ այլ կերպ չտարածել սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տեղեկությունները (մասնագիտական գաղտնիքը), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.
16) նպաստել հասարակության կողմից սոցիալական աշխատանքի նկատմամբ վստահության աճին և ամրապնդմանը:
Հոդված 10. Սոցիալական սատարողի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 11. Սոցիալական աշխատանքի մասնագետների գործունեության երաշխիքները
Հոդված 12. Կանոնագիրքը
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Հոդված 13. Սոցիալական աշխատանքի չափորոշիչները
Հոդված 14. Պատասխանատու կազմակերպությանը ներկայացվող պահանջները
Հոդված 15. Պատասխանատու կազմակերպությունը
1) հիմնական նպատակը «Սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացմանն աջակցելն է, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքների և շահերի պաշտպանությունը, նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստելը, սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից վարքագծի կանոնների և սոցիալական աշխատանքի էթիկայի սկզբունքների պահպանման նկատմամբ հսկողության ապահովումը:
2) հիմնական խնդիրներն են`
ա. սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա) հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
բ. մասնակցությունը սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման գործընթացի, ինչպես նաև վերապատրաստման կազմակերպմանը, սույն օրենքի և կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության իրականացմանը.
գ. սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական գործունեության, այդ թվում՝ սոցիալական դեպքի վարման նկատմամբ անկախ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.
դ. աջակցությունը սուպերվիզիայի իրականացմանը կամ դրա կազմակերպմանը.
ե. սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական գործունեության լուսաբանումը.
զ. հասարակությունում սոցիալական աշխատանքի արժևորման գիտակցման և հեղինակության բարձրացմանը նպաստելը.
է. սոցիալական աշխատանքի մասնագետների համար կարևոր նշանակություն ունեցող հիմնահարցերի լուծմանն աջակցելը.
ը. սոցիալական աշխատանքի նորարական մեթոդների ներդրմանն ու տարածմանը նպաստելը.
թ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև այլ երկրների սոցիալական աշխատանքի մասնագետների կառույցների, մասնագիտական ասոցիացիաների, մասնագիտական և գիտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օտարերկրյա և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժ. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացմանն աջակցելը:
3) հիմնական գործառույթններն են
ա. լիազորած պետական մարմնի սահմանմանը ներկայացնել սոցիալական աշխատանքի չաքփորոշիչնեը, սոցիալական աշխատանքի մասնագետների մասնագիտական վերապատրաստման, «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների ծրագրերը, թեմաները և ժամաքանակը, հավաստագրման քննությունների թեմաները, թեստերին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները, սուպերվիզիայի իրականացման մասնագիտական չափորոշիչները՝ ղեկավարվելով կառավարության սահմանած սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման կրեդիտային միավորների սանդղակով.
բ. մասնագիտական եզրակացության տրամադրումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված կարգով` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սոցիալական աշխատանքի մասնագետների գործողությունը` սոցիալական աշխատանքի չափորոշիչներին համապատասխանելու վերաբերյալ:
Հոդված 16. Սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման հանձնաժողովը
1) երեք անդամ՝ թեկնածությունները ներկայացնում է պատասխանատու կազմակերպությունը.
2) չորս անդամ՝ թեկնածությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատանքի մասնագիտական ուսուցում իրակացնող բարձրագույն ուսումնական հաստատությունները.
3) երկու անդամ՝ ներկայացնում է լիազորած պետական մարմինը:
1) ավելի բարձր գիտական կոչում ունենալը.
2) մասնագիտական աշխատանքային ավելի մեծ ստաժ ունենալը:
1) քննությունների և դրանց արդյունքների ստուգման հետ կապված՝ սույն օրենքով և լիազորած պետական մարմնի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
2) ընդունում է քննությունների անցկացման հետ կապված որոշումներ:
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
2) իրականացնում է հսկողություն հավաստագրման քննությունների անցկացման ընթացքի նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
Հոդված 17. Հավաստագիր ստանալու համար ներկայացվող պահանջները
1) ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, տիրապետում է հայերենին` առանց հավաստագրման քննության, եթե որակավորում ստանալու կամ սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեությամբ զբաղվելու վերջին տարվանից չի անցել հինգ տարի.
2) ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, տիրապետում է հայերենին և սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեությամբ չի զբաղվել դիմելու տարվան նախորդող հինգ տարիների ընթացքում և հանձնել է հավաստագրման քննություն.
3) ունի այլ բարձրագույն մասնագիտական կրթություն և ավարտել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթաց և հանձնել է հավաստագրման քննություն:
1) ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ միջին կամ նախնական կրթություն, տիրապետում է հայերենին՝ առանց հավաստագրման քննության, եթե որակավորում ստանալու կամ սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեությամբ զբաղվելու վերջին տարվանից չի անցել երեք տարի.
2) ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ միջին կամ նախնական կրթություն, տիրապետում է հայերենին և սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեությամբ չի զբաղվել դիմելու տարվան նախորդող հինգ տարիների ընթացքում և հանձնել է հավաստագրման քննություն.
3) ունի այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն և ավարտել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթաց և հանձնել է հավաստագրման քննություն:
Հոդված 18. Հավաստագրման քննությունը
Հոդված 19. Հավաստագիր տրամադրելու կարգը
Հոդված 20. Հավաստագրի գործողության դադարեցումը
1) սոցիալական աշխատանքի մասնագետը
ա. գրավոր դիմում է լիազորած պետական մարմնին` հավաստագրի գործողությունը դադարեցնելու համար.
բ. հավաստագիր է ստացել սույն օրենքի պահանջների խախտմամբ.
գ. մահացել է կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.
2) եթե առաջացել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հանգամանքներից որևէ մեկը.
3) առկա է սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 2-րդ եզրակացությունը 12 ամիսների ընթացքում.
4) լրացել է հավաստագրի գործողության ժամկետը և մինչ այդ ժամկետի լրանալը, անձը չի հավաքել անհրաժեշտ կրեդիտային միավորներ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 21. Սոցիալական աշխատանքի մասնագետների վերապատրաստման կազմակերպումը
Հոդված 22. Պատասխանատու կազմակերպության մասնագիտական եզրակացությունը
1) նկարագրական մաս՝
ա. սոցիալական աշխատանքի մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը, հավաստագրի համարը, գործողության ժամկետը.
բ. ուսումնասիրություն կատարելու հիմքը՝ գործատուի գրությունը, սոցիալական աշխատանքի մասնագետի դիմումը, պատասխանատու կազմակերօության նախաձեռնությունը.
գ. ուսումնասիրության սկիզբը և ավարտը՝ օր, ամիս, տարի.
դ. մասնագիտական եզրակացություն ստանալու պահանջի հիմք հանդիսացած հանգամանքների (գործողությունների) նկարագիրը.
ե. սոցիալական աշխատանքի և (կամ) կանոնագրքի այն դրույթները, որոնց համապատասխանում կամ հակասում են սույն կետի «դ» ենթակետով նկարագրված հանգամանքները (գործողությունները):
2) բուն եզրակացություն՝
ա. սոցիալական աշխատանքի մասնագետի գործողությունը (անգործությունը) համապատասխանում է սոցիալական աշխատանքի չափորոշիչներին և (կամ) կանոնագրքի պահանջներին.
բ. սոցիալական աշխատանքի մասնագետի գործողությունը (անգործությունը) չի համապատասխանում սոցիալական աշխատանքի չափորոշիչներին և (կամ) կանոնագրքի պահանջներին:
Գ Լ ՈՒ Խ 7
ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ
Հոդված 23. Սուպերվիզիայի իրականացումը
1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական աշխատանքի մասնագետների համար՝ համապատասխան գործատուի հայտի հիման վրա.
2) կազմակերպության կամ հրավիրված սոցիալական աշխատանքի մասնագետների միջոցով:
1) նպատակային՝ նեղ մասնագետ գործուղելու պահանջով կամ ընդհանուր.
2) կարճաժամկետ՝ մեկօրյա (մեկանգամյա հանդիպում) կամ երկարաժամկետ՝ ոչ ավելի 5 աշխատանքային օր, տևողությամբ:
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Անցումային դրույթներ
1) սոցիալական աշխատողի հավաստագիր կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն գործունակ անձը, որն ունի այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, սոցիալական ոլորտում աշխատանքի առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին.
2) սոցիալական սատարողի հավաստագիր կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն գործունակ անձը, որն ունի այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն, սոցիալական ոլորտում աշխատանքի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին:
Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետում, «սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական գործունեություն» բառերը փոխարինել «ըստ «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 22-24-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«22) սոցիալական աշխատանքի մասնագետ՝ ըստ «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
23) սոցիալական աշխատանքի չափորոշիչներ՝ ըստ «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
24) կանոնագիրք՝ ըստ «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «սկզբունքներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սոցիալական աշխատանքի չափորոշիչներին և կանոնագրքին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը «մարմիններից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպություններից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 8 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ »:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 38-րդ, 39-րդ հոդվածները, 46-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը :
Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի՝
«3. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատողն ունի սույն օրենքով, «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված իրավունքները և կրում է սույն օրենքով, «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պարտականությունները:»:
«6. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական սատարողն ունի սույն օրենքով, «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված իրավունքները և կրում է սույն օրենքով, «Սոցիալական աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պարտականությունները:»:
«Տնային այցելությունների ժամանակ սոցիալական աշխատանքի մասնագետը պետք է ներկայացնի սույն մասով նախատեսված վկայականը:»:
Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածի՝
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի՝
«4) որպես աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ մասնակցել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրի կազմմանը, կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սոցիալական աշխատողների հետ համատեղ մշակել կանխարգելող ծրագրեր՝ ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձևավորման խթանմանը և պաշտպանությանը.»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատողի» բառերը փոխարինել «աշխատանքի մասնագետի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ------------- -ին:
Обсуждалось
30.07.2018 - 15.08.2018
Тип
Закон
Область
Социальное обеспечение
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 10152
Принт09.08.2018
Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։
09.08.2018
Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։
09.08.2018
Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։