Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խնամատարության համակարգի կազմակերպման, խնամատար ծնողների հավաքագրման, գնահատման, վերապատրաստման, մասնագետների կարողությունների զարգացման, տեղեկատվական համակարգի վարման և գործընթացի միասնական չափանիշների սահմանման անհրաժեշտությամբ։ Ակտի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի պահանջներից և նպատակ ունի ապահովել խնամատարության գործընթացի միասնական, համակարգված և արդյունավետ իրականացումը։

 

1.            Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          Ներկայում խնամատարության գործընթացում առկա են միասնական մեթոդաբանության, հանրային իրազեկման համակարգված մոտեցումների, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական համակարգի կիրառման հստակ կարգավորումների բացեր։ Բավարար չափով կարգավորված չեն նաև խնամատար ծնողների ներգրավման, գնահատման, պայմանագրերի օրինակելի ձևերի, ինչպես նաև գործընթացի մշտադիտարկման և հաշվետվողականության հետ կապված գործառույթները։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը, կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

 

Նախագծով առաջարկվում է սահմանել՝

1)     խնամատարության վերաբերյալ հանրային իրազեկման և թեկնածու խնամատար ընտանիքների ներգրավման առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային տեղեկացվածությունը և խթանել նոր խնամատար ընտանիքների ներգրավումը,

2)    խնամատարության գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման ընթացակարգերը, ուսուցման և վերապատրաստման մոդուլները՝ նպատակ ունենալով ապահովել մասնագետների միասնական մասնագիտական պատրաստվածությունը և գործընթացի արդյունավետ իրականացումը,

3)    խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց դասընթացների և խնամատար ծնողների վերապատրաստումների մոդուլները՝ նպատակ ունենալով ապահովել առավել որակյալ ծրագրեր՝ ծնողավարման հմտություններ ունեցող, երեխայակենտրոն մոտեցումներին լիարժեք տիրապետող  անձանց միջոցով խնամատարության ենթակա երեխաների խնամքի կազմակերպումը,

4)    տեղեկատվական համակարգի վարման կարգը՝ նպատակ ունենալով ապահովել խնամատարության գործընթացի պատշաճ հաշվառում, տեղեկատվության միասնական կառավարում և հաշվետվողականություն,

5)    խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը՝ նպատակ ունենալով ապահովել միասնական իրավակիրառ պրակտիկա և կողմերի իրավունքների ու պարտականությունների հստակեցում,

6)   խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ներկայացվող պահանջներն ու բավարար պայմանները՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի լավագույն շահերից բխող անվտանգ և համապատասխան ընտանեկան միջավայր։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

4 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի N 101-Ա որոշման Հավելվածի 18-րդ կետից։

  • Продолжительность

    22.05.2026 08.06.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 77

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: