Добавить в избранное

ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
    • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները

«Փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը, դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման կարգը, հանձնաժողովի անդամների առավելագույն թիվը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությամբ  սահմանված  պահանջները, ինչպես  նաև  ի  կատարումն  ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի  11-ի թիվ 443-Ա  որոշման hավելվածի 5-րդ կետի:  Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված դեղերի գնումների արդյունքում ձևավորված միավորի գները միմյանցից բավականին տարբերվում են, որի արդյունքում առաջանում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ծախս, ինչպես նաև տնտեսումների ցածր ցուցանիշ: Առաջացած խնդիրը կապված է բժշկական հաստատություններում գնումների բազային միավորի չգերազանցմամբ պայմանավորված ոչ մրցակցային գնումներով, նախահաշվային գների որոշման միասնական մոտեցման բացակայությամբ, ինչպես նաև դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի և համապատասխան գործիքակազմի բացակայությամբ: 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
  2. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության  նախարարը մինչև ընթացիկ  տարվա  հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող  փոխհատուցվող  դեղերի  ցանկը, ինչպես  նաև հաստատում է հաջորդ տարվա  ընթացքում  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ  պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող)  դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային  գների, պետության  կողմից դեղերի  ձեռք բերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը): Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող տրամադրվող դեղերի փոխհատուցման միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծման նպատակով, աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` հանձնաժողովը հաշվարկում է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում:

Նախագծի ընդունման նպատակն է ներդնել և կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող փոխհատուցվող դեղերի գնագայոցման մեխանիզմները: Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում  է պետական միջոցների ծախսի և վերահսկելիության արդյունավետության բարձրացում ինչպես նաև տնտեսումների բարձր ցուցանիշների արձանագրում: Առաջարկվող կարգավորումը նախատեսում է փոխհատուցվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, որ հնարավորություն կնձեռնի ունենալ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցում: Նախագծի ընդունման արդյունքում դեղերի գների պետական կարգավորման նպատակով աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի փոխհատուցվող դեղերի մեծածախ ռեֆերենտային և հենակետային գները, մեծածախ և մանրածախ առավելագույն հավելագները, որի արդյունքում նախատեսվում  է պետական միջոցների ծախսի առավել արդյունավետ և վերահսկելի մակարդակ: Միևնույն ժամանակ հանձնաժողովի գործունեությունը թափանցիկ և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման մարմինների, սպառողների, պացիենտների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, դեղագետներ:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք  Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության ու բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ`                         ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

  • Обсуждалось

    25.07.2018 - 13.08.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7527

Принт