ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակ)
Նպատակն է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի ձևերը և բովանդակությունը՝ ներկայացնելով նոր խմբագրություն, որը կարտացոլի ժամանակակից պահանջները և կներառի անհրաժեշտ լրացուցիչ դաշտեր։
Նախկինում քարտերը տրամադրվել են Polska Wytwórnia Papierów Wartościowych (PWPW) ընկերության կողմից, որի հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 2021 թվականին։ Որոշման մեջ արտացոլված էին տվյալ ընկերության կողմից տրամադրվող քարտերի ձևերը։
Մինչ այդ, 2024 թվականի օգոստոսին նախարարությունը պայմանագիր է կնքել IN Continu et Services (IN Group) կազմակերպության հետ՝ թվային տախոգրաֆ քարտերի արտադրության նպատակով։
1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկա կարգավորումները սահմանում են քարտերի հիմնական ձևերը և բովանդակությունը, սակայն չեն արտացոլում բոլոր տեխնիկական և բովանդակային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են տվյալների ճիշտ և միասնական ձևաչափով ներկայացման համար:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Կատարել փոփոխություններ քարտերի ձևաչափի, դաշտերի դասավորվածության և բովանդակության մեջ, ինչը թույլ կտա միասնական և հստակ ներկայացնել բոլոր անհրաժեշտ տվյալները:
2. Կարգավորման առարկան
Կարգավորվում է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի ձևերի և բովանդակության ներկայացման ձևաչափը, ներառյալ անձնական, տեխնիկական և կազմակերպչական դաշտերը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հստակեցնել թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի ձևերը
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ազդեցության մասին
Նոր խմբագրությամբ քարտերի կիրառումը չպահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ներկայացված նախաձեռնությունը համահունչ է ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված Համաձայնագրի կիրառման ճանապարհային քարտեզով սահմանված պարտավորություններին, մասնավորապես՝ 4-րդ բաժնի «Տրանսպորտ» 1-ին գլխի 25-րդ կետին՝ «Թվային տախոգրաֆի համակարգի կիրառության կանոնակարգում, երթևեկության անվտանգության բարձրացում», որոնք ուղղված են տրանսպորտի ոլորտում օրենսդրության և վարչարարության ներդաշնակեցմանը եվրոպական չափանիշներին։
-
Продолжительность
14.05.2026 05.06.2026 -
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
-
Test
Просмотры 288
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .