«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի
N 914-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքն ըստ անհրաժեշտության վարձակալությամբ տրամադրելու հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված այն պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Պետական գույքը վարձակալության տրամադրման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 04.06.2020թ. N 914-Ն որոշմամբ, որի 2-րդ կետը ևս սահմանել է, որ որոշման գործողությունը չի տարածվում համապատասխան պետական մարմիններին ամրացված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույք վրա: Ընդ որում, որևէ այլ կարգավորիչ ակտ առկա չէ, որը կարգավորում է ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքը վարձակալության տրամադրելու անհրաժեշտության դեպքում դրա տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Պաշտպանության նախարարության վարչական շենքում, հաշվի առնելով նախարարության տեղակայման վայրը և նախարարության ու ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատակիցների քանակը, նախատեսված են տարածքներ՝ անձնակազմի սննդի ապահովման համար (3 բուֆետ և 1 ճաշարան)՝ սարքավորված անհրաժեշտ ենթակառուցվածքով: Միաժամանակ, Պաշտպանության նախարարության վարչական շենքը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար, որի կապակցությամբ հնարավոր չէ ՀՀ կառավարության 04.06.2020թ. N 914-Ն որոշման պահանջների պահպանմամբ իրականացնել սննդի պատրաստման և մատուցման ծառայություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այդ տարածքները՝ ՊՆ աշխատակիցներին սննդի վճարովի ծառայության մատուցման համար, վարձակալության իրավունքով տրամադրելու գործընթաց: Պաշտպանության նախարարության վարչական շենքի տեղակայման վայրով և աշխատակիցների քանակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է, որպեսզի աշխատակիցներին սննդի մատուցումն իրականացվի վարչական շենքում, հակառակ պարագայում անհնար է աշխատանքային օրվա հանգստի ժամին որևէ այլ ձևաչափով պատշաճ ապահովել աշխատակիցների ճաշելու հնարավորությունը: Այդ նպատակով, ինչպես նաև համապատասխան տարածքները վարձակալությամբ տրամադրելու կանոնակարգումների բացակայությամբ պայմանավորված, նպատակահարմար է գտնվել ՀՀ կառավարության 04.06.2020թ. N 914-Ն որոշման գործողությունը տարածել նաև համապատասխան մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման հարաբերությունների վրա՝ հատուկ սահմանելով, որ այն իրականացվում է բացառապես համապատասխան պետական մարմնի կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին տրված հայտի հիման վրա, իսկ վարձակալության պայմանագիր կարող է կնքվել բացառապես պետական գաղտնիքի առնչվելու թույլտվություն ունեցող տնտեսվարող սուբյեկտի(ների) հետ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքն ըստ անհրաժեշտության վարձակալությամբ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նպատակի ապահովման հետ, ի դեմս՝ պետական գույքի կառավարման ոլորտում անհարկի վարչարարության վերացման, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցման, որոշումների ընդունման ժամկետների կրճատման, կառավարման օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման:
-
Продолжительность
08.05.2026 23.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
-
Test
Просмотры 224
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .