Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 

27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմա­նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 971-Լ որոշմամբ հաստատված Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2024 թվականի հունիսի 28-ից մինչև դեկտեմբերի 30-ը և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողում նշված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերած 4  տնտեսավարողի ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությունով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք շուրջ 1841.5 մլն դրամի չափով աջակցություն, որի շրջանակներում  արտահանված կոնյակի սպիրտի ծավալը կազմել է ավելի քան 18.4 մլն բացարձակ լիտր։

2024-2025 թվականներին և 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 330 մլն բացարձակ լիտր։ Քանի որ, կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի հնացումից հետո՝ 2024-2025 թվականներին արտահանված ծավալից շուրջ 160 լիտրը կարող է լինել 2022 թվականին խաղողի մթերումներից արտադրված կոնյակի սպիրտը։ Վերոգրյալ հաշվարկից ելնելով 2022-2025 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների մնացորդը գնահատվում է շուրջ 360 մլն բացարձակ լիտր։

Ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է կոնյակի սպիրտի արտահանման ծավալների ավելացմանը և խաղողի բերքի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպմանը։ 

Վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացած խոչընդոտներով և 2025 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկի և վաճառքի նվազագույն գնի շուրջ 100.0 ՌԴ ռուբլով բարձրացումով պայմանավորված էական նվազել են ՌԴ արտահանվող կոնյակի ծավալները։ 2025 թվականին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 158 մլն բացարձակ լիտր, որը շուրջ 23 տոկոսով պակաս է 2024 թվականի ընթացքում  արտահանված ծավալից։

Ստեղծված իրավիճակում ավելանալու են կոնյակի սպիրտի մնացորդները, նվազելու է խաղողի պահանջարկը, որը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացում։   

3. Կարգավորման նպատակը և բնույթը։ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի  սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսավարողներին, որոնք 2026 թվականին չեն իրականացրել խաղողի մթերումներ։

Բացի այդ, սահմանվում է որ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թվականին մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսավարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա: Որոշման նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև խթանելու ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացումը։

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կարտահանվի շուրջ 90 մլն լիտր կոնյակի սպիրտ։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Սույն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  226-րդ էջ)։

7 Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները- Նախագծի շրջանակներում ցուցաբերվող աջակցությամբ տնտեսավարողներին հետ է վերադարձվում իրենց կողմից վճարված լրացուցիչ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի գումարը։

Կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներից ստացված կանխատեսումների համաձայն 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կարտահանվի շուրջ 90 մլն լիտր կոնյակի սպիրտ, որից դեկտեմբեր ամսին՝ շուրջ 13 մլն լիտր։

Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը կկազմի շուրջ 770.0, իսկ 2027 թվականին շուրջ 130.0 մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2026 թվականին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ վերաբաշխում կատարելու արդյունքում։

 

 

  • Продолжительность

    06.05.2026 21.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 165

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: