ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում սույն ենթաօրենսդրական իրավական ակտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերաբերող դրույթներն ընդունված փոփոխություններով սահմանված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջով։
Միջոցառման իրականացումը պայմանավորված է նաև դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման գործող կարգավորումների արդիականացման անհրաժեշտությամբ։ Կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ նոր չափորոշիչների և գնահատման համակարգի ներդրումը, ինչպես նաև պետական կառավարման թվայնացման քաղաքականությունը, առաջացրել են գործող կարգի վերանայման և կատարելագործման պահանջ։ Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել էքստեռն կրթության գործընթացների առավել արդյունավետ կազմակերպում, վարչարարության պարզեցում և շահառուների համար ծառայությունների մատչելիության բարձրացում։
Նախագծի նպատակը էքստեռն քննությունների կազմակերպման գործընթացների բարելավումն է՝ դրանց թվայնացման, ընթացակարգերի հստակեցման և ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանեցման միջոցով։ Նախատեսվում է նաև ապահովել իրավասությունների հստակ բաշխում, բարձրացնել գործընթացների թափանցիկությունը և կանխատեսելիությունը, ինչպես նաև ընդլայնել տարբեր շահառու խմբերի մասնակցության հնարավորությունները։
-
Продолжительность
05.05.2026 25.05.2026 -
Тип
Приказ решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 84
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .