ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2026-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2026-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի կառավարման համակարգը ձևավորվել է անկախությունից հետո՝ բազմակենտրոն, հատվածային և աստիճանական զարգացման պայմաններում։ Սահմանային անվտանգության, մաքսային հսկողության, միգրացիայի կառավարման և իրավապահ գործառույթներն իրականացվել են տարբեր պետական մարմինների կողմից՝ առանց ամբողջական համակարգված մոտեցման, ինչը հանգեցրել է կառավարման արդյունավետության սահմանափակումների։
Ներկայումս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, մասնավորապես՝
· լիազորությունների բաշխվածություն տարբեր մարմինների միջև և միջգերատեսչական համակարգման ոչ լիարժեք մեխանիզմներ,
· տեղեկատվության փոխանակման և տվյալների համակցման սահմանափակ հնարավորություններ,
· ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանության բացակայություն,
· տեխնոլոգիական լուծումների անհամաչափ ներդրում,
· սահմանային ընթացակարգերի բարդություն և վարչարարական խոչընդոտներ։
Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, միգրացիոն հոսքերի փոփոխությունները և անդրսահմանային հանցավորության նոր ձևերը պահանջում են առավել ինտեգրված, ճկուն և կանխարգելիչ կառավարման համակարգի ներդրում։
Նախկինում իրականացված ծրագրերը և բարեփոխումները, թեև ապահովել են որոշակի առաջընթաց (ենթակառուցվածքների բարելավում, տեխնիկական միջոցների ներդրում, համագործակցության զարգացում), ունեցել են հիմնականում հատվածային բնույթ և չեն ապահովել միասնական ռազմավարական մոտեցում։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման (ՍՀԿ) համակարգ, որը հիմնված է միջգերատեսչական համագործակցության, տեղեկատվության փոխանակման և ռիսկերի վրա հիմնված կառավարման սկզբունքների վրա։
Համակարգը ներառում է՝
· սահմանային կառավարման ռազմավարական, օպերատիվ և տեխնիկական մակարդակների հստակեցում,
· միջգերատեսչական համագործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների (այդ թվում՝ խորհրդակցական մարմնի) ձևավորում,
· ռիսկերի վերլուծության միասնական մեթոդաբանության և կենտրոնի ստեղծում,
· տեղեկատվության ավտոմատացված և կառուցվածքային փոխանակման համակարգերի ներդրում,
· սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության արդիականացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ (կենսաչափական համակարգեր, էլեկտրոնային հարթակներ և այլն),
· տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության ամրապնդում,
· մարդու իրավունքների պաշտպանության ապահովում սահմանային գործընթացներում,
· անձնակազմի կարողությունների զարգացում և վերապատրաստման համակարգի բարելավում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանային կառավարման համակարգ, որը կնպաստի ինչպես ազգային անվտանգության արդյունավետ ապահովմանը, այնպես էլ տնտեսական զարգացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունները կներկայացվեն ռազմավարական ծրագրի ծախսային գնահատականով։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, համաձայն որի՝ անհրաժեշտ է մեծ ծավալի ներդրումներ կատարել սահմանային կառավարման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP ծրագրի շրջանակներում։
-
Продолжительность
05.05.2026 20.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
-
Test
Просмотры 96
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .