ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ՝ Պետական գանձարան) լուծարումից հետո թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, ինչպես նաև տարբերանիշերի և անվանանիշերի ձևերի, չափերի, նկարագրության, դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման գործառույթների 2024 թվականի 25 ապրիլի N 578-Ն Կառավարության որոշմամբ լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)։
Ելնելով վերոգրյալից, hիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը և գործառույթների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նպատակահարմար է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) ներկայացնել նոր խմբագրությամբ։
Անհրաժեշտ փոփոխությունները վերաբերվում են՝ Որոշման Հավելվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերին, ինչպես նաև դրանցից բխող համապատասխան խմբագրությանը, այդ թվում նաև տեխնիկական բնույթի բազմաթիվ շտկումներին Ձև 4-ում և Ձև 5-ում։
Այսպես՝
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազոր մարմինը տարբերանիշ պատրաստելու իրավասություն չունի և նրա կողմից տարբերանիշ պատրաստող կազմակերպություններին ներկայացվում են տարբերանիշ պատվիրարկողի ամբողջական տվյալները (գրությամբ), առաջարկվում է Հավելվածի 4-րդ կետում հանել «և (կամ) պատրաստում» բառերը։
Արտադրողների կողմից անվանանիշ ստանալու գործընթացում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք զգալի ֆինանսական և վարչարարական բեռ են ստեղծում տնտեսվարողների և առևտրաարտադրական կենտրոնների համար։
Ոսկերչական արտադրանքի արտադրությունն ու իրացումը իրականացվում են ինչպես մասնագիտացված խանութներում, այնպես էլ առևտրաարտադրական կենտրոններում («Ոսկու աշխարհ», «Տաշիր», «Ռոսիա մոլ», «Առինջ մոլ» և այլն)։ Արտադրողների կողմից անվանանիշ ստանալու գործընթացում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք կարող են զգալի ֆինանսական և վարչարարական բեռ ստեղծել տնտեսվարողների և առևտրաարտադրական կենտրոնների համար։
Նշված կենտրոններում արտադրողները իրենց գործունեությունը իրականացնում են վարձակալության պայմանագրերի հիման վրա, ինչը բարդացնում է Լիազոր մարմնին արտադրական տարածքի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի ներկայացումը և ստեղծում է կրկնակի վարչարարական ու անհարկի ֆինանսական բեռ։
Մասնավորապես՝
• Վարձակալության իրավունքի պետական գրանցման (վկայականի) ստացման համար տնտեսվարողները կրում են լրացուցիչ 26 000 ՀՀ դրամ ծախս, ինչպես նաև բախվում են մինչև 10 օր տևող վարչարարական ընթացակարգերի:
• Առևտրաարտադրական կենտրոնների համար առաջանում են լրացուցիչ վարչարարական բարդություններ՝ պայմանագրերի բազմակի կնքման, լուծման և վերաձևակերպման, ինչպես նաև կադաստրային գործընթացների ծանրաբեռնվածության պատճառով։ Հաշվի առնելով, որ նման կենտրոնները (օրինակ՝ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն) ունեն հարյուրավոր վարձակալությամբ տրամադրված արտադրական տարածքներ և արհեստանոցներ, նշված պահանջը հանգեցնում է էական ֆինանսական բեռի։
Հաշվի առնելով, որ ոսկեգործական կազմակերպությունները իրենց գործունեությունը իրականցնում են վերոնշված մի քանի արտադրական տարածքներում, որտեղ իրականացվում է մասնագիտացված արտադրական գործունեությունը Լիազոր մարմնի կողմից Հավելվածի 8-րդ կետի բ) ենթակետում առաջարկվում է ավելացնել «Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը» բառերը։
Ձև 4-ում և Ձև 5-ում փոփոխությունները պայմանավորված են Հավելվածում նշված կետերում անհրաժեշտ փոփոխություններով, կատարված նոր խմբագրությամբ, իրավակիրառ պրակտիկայով և տեխնիկական բնույթի շտկումներով։
2. Առաջարկվող կագավորման բնույթը.
Նախատեսվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման նոր խմբագրությամբ ընդունում՝ Լիազոր մարմնի գործառույթների հստակեցմամբ, ինչպես նաև անվանանիշ ստանալու գործընթացի պարզեցմամբ, վարչարարական պահանջների վերանայմամբ և կարգավորման ճկունության բարձրացմամբ։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կնվազեն տնտեսվարողների վարչարարական և ֆինանսական բեռերը, կբարձրանա գործընթացի ճկունությունն ու կիրառելիությունը, կստեղծվեն առավել մատչելի պայմաններ գործունեության իրականացման համար։ Կնվազեն նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի (զարդերի) ստվերային գործառույթների դրսևորումները՝ ապահովելով ոլորտի առավել թափանցիկ գործունեություն, կբարձրանա արտադրող կազմակերպությունների ճանաչելիության և բրենդավորման նախադրյալները, որը կնպաստի թողարկված արտադրանքի ճանաչելիությանը Հայաստանում և այլ երկրներում։
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:
5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն Օրենքի, ինչպես նաև 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՀ Կառավարության N 534-Լ «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին» որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետից։
-
Продолжительность
30.04.2026 25.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 160
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .