Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը հաստատելու, դրանց սահմաններում ներառվող հողամասերի նվիրաբերության, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման, ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխման գործընթացը կազմակերպելու մասին»

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

 __ _____________2026 թ. N ____-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ (ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ) ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 8-րդ հոդվածի «ե» կետը, 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին մասը և 89-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների պահպանության, իրավական կարգավիճակի հստակեցման և կայուն օգտագործման ապահովման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1.   Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու, Արարատի և Կոտայքի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը՝ համաձայն հավելվածի, այդ թվում՝

1)   Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Վիշապալիճ լիճ» բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 370.7538 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 1-ին կետի,

2)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Բազմալիճք լիճ» բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 87.4312 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 2-րդ կետի,

3)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Սագերի լիճ» բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 79.0265 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 3-րդ կետի,

4)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ողջաբերդի բնապատմական համալիր» բնության բնապատմական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 30.484 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 4-րդ կետի,

5)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Լուսնալիճ լիճ» բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 67.9242 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 5-րդ կետի,

6)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ավազան աղբյուր» բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 0.0387 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 6-րդ կետի,

7)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան և Ակունք համայնքի Կապուտան բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող «Գութանասար հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 156.6387 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 7-րդ կետի,

8)  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ալպյան գորգ» բնության կենսաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 161.9968 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 8-րդ կետի,

9)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Հրազդանի խոշոր սյունաձև բազալտային անջատումներ» («Անանուն ապարների բնորոշ մերկացում») բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 2.6874 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 9-րդ կետի,

10)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ջրաբերի օբսիդիանի ելքեր» («Անանուն օբսիդիանի ելքեր») բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 6.5659 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 10-րդ կետի,

11) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող «Եղվարդի խզումային խախտումներ» («Անանուն խզվածքներ») բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 2.5861 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 11-րդ կետի,

12)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Բջնիի բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտ» («Անանուն բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտ») բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 11.7641 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 12-րդ կետի,

13)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ծակ քար բնական թունել» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 4.2446 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 13-րդ կետի,

14)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Պեռլիտե փիղ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 1.1949 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 14-րդ կետի,

15)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ավազան հրաբխային գմբեթ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 16.8661 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 15-րդ կետի,

16)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան, Ակունք համայնքի Կապուտան և Հատիս բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող «Լեռնահովիտի քարային կուտակումներ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 282.7393 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 16-րդ կետի,

17)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Քաղսիի բրգաձև քարե կուտակումներ» («Անանուն քարե կուտակումներ») բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 24.7726 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 17-րդ կետի,

18)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող «Թումոյի աղբյուր» («Հաղպրտանք աղբյուր») բնության ջրաերկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 0.0184 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 18-րդ կետի,

19)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ռելիկտային կրկես Արտավազ լեռան մոտ» («Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ») բնության կենսաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 562.62 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 19-րդ կետի,

20) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Ձորաղբյուրի (Մանգյուսի) բրածո ֆլորա» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 2.925 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 20-րդ կետի,

21)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Կարենիս հրաբխային գմբեթ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները (հատակագիծը) և տարածքի չափը՝ 3.6004 հա ընդհանուր մակերեսով՝ համաձայն հավելվածի 21-րդ կետի։

2.  Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1)   սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածով հաստատված բնության հուշարձանների սահմաններում ներառվող հողամասերի չափագրման, առանձնացման և իրավական նույնականացման աշխատանքները,

2)  սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների արդյունքներով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ, Արարատի մարզի Արտաշատ, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք, Բյուրեղավան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Չարենցավան և Ջրվեժ համայնքների հետ համատեղ եռամսյա ժամկետում ապահովել բնության հուշարձանների սահմաններում ներառվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առանձնացումը և դրանց՝ բնության հուշարձանների պահպանության հանրօգուտ նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար անհրաժեշտ իրավական հիմքերի նախապատրաստումը, այդ թվում՝ համապատասխան հողամասերի օտարման՝ համայնքների գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին, ինչպես նաև հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխանության վերաբերյալ հիմնավորումների, համապատասխան համայնքների ավագանիների որոշումների նախագծերի, հատակագծերի, չափագրման նյութերի, հողամասերի ցանկերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը,

3)  սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների արդյունքներով երկամսյա ժամկետում ապահովել բնության հուշարձանների սահմաններում ներառվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի առանձնացման, իրավական նույնականացման, անհրաժեշտության դեպքում՝ պետական գրանցման համար նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացման և հետագա նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության գործընթացի համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը,

4)  համապատասխան համայնքների ավագանիների կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումներն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը և ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե,

5)  սույն կետից բխող աշխատանքների, այդ թվում՝ չափագրման, առանձնացման, իրավական նույնականացման և համապատասխան նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հաշվին։

3.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ, Արարատի մարզի Արտաշատ, ինչպես նաև Կոտայքի մարզի Աբովյան, Ակունք, Բյուրեղավան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Չարենցավան և Ջրվեժ համայնքների ավագանիներին՝

1)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համայնքների գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին, ինչպես նաև հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատասխանության հաշվառմամբ, քննարկել և ընդունել սույն որոշման հավելվածով սահմանված բնության հուշարձանների սահմաններում ներառվող համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխան հողամասերը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու վերաբերյալ որոշումներ,

2)  ապահովել սույն կետով նախատեսված որոշումների ընդունման համար անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության տրամադրումը լիազորված պետական մարմիններին։

4.  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1)      սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի փաթեթը և համայնքների ավագանիների համապատասխան որոշումները ստանալուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել բնության հուշարձանների սահմաններում ներառվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրաբերության պայմանագրերը,

2)    նվիրաբերության պայմանագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը,

3)    սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված նյութերի հիման վրա, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բնության հուշարձանների սահմաններում ներառվող պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև նվիրաբերության արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կառավարմանն ամրացման գործընթացը՝ բնության հուշարձանների պահպանության, անձնագրավորման և կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով,

4)    սույն կետից բխող՝ նվիրաբերության պայմանագրերի կնքման, պետական գրանցման և հողամասերի ամրացման հետ կապված ծախսերը կատարել կոմիտեի հաշվին։

5.  Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1)   սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել բնության հուշարձանների սահմաններում ներառվող պետական, ինչպես նաև նվիրաբերության արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության գործընթացը՝ այդ նպատակով ապահովելով անհրաժեշտ նյութերի նախապատրաստումն ու ներկայացումը համապատասխան մարմիններին,

2)  սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի մեկնարկից հետո եռամսյա ժամկետում ձեռնարկել բնության հուշարձանների անձնագրերի կազմման և հաստատման գործընթացը և ապահովել դրանց կազմումն ու հաստատումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Հայաստանի Հանրապետության Լոռու, Արարատի և Կոտայքի մարզպետներին՝ համապատասխան հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից, դրանց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխությունից հետո երկամսյա ժամկետում մարզերի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել և կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունները։

7.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ՝                                                                     Նիկոլ Փաշինյան

  • Продолжительность

    27.04.2026 21.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Территориальное управление и развитие, Управление государственным имуществом, Кадастр, Защита историко-культурного наследия, Учет государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 341

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: