ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Թվայնացման գործընթացների արագ զարգացման և պետական տեղեկատվական համակարգերի ընդլայնման համատեքստում հանրային տեղեկությունների մատչելիությունն ու թափանցիկությունն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում:
«Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարում է սահմանել հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշման պահանջներով, համաձայն որի, ի թիվս այլ օրենքների, սահմանվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախատեսված է այդ որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 12-րդ կետով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով ամրագրված՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի արդյունավետ իրականացումը՝ հստակ սահմանելով բացահայտման ենթակա տեղեկությունների շրջանակը, բացահայտման մեթոդներն ու ժամկետները:
Նախագիծը կարգավորում է հետևյալ հիմնական հարաբերությունները.
-
պարտադիր բացահայտման ենթակա տեղեկությունների ցանկ՝ ներառելով պետական մարմինների գործունեությանը, բյուջեներին, գնումներին, անձնակազմին, ծառայություններին և բաց տվյալներին վերաբերող տեղեկություններ,
-
տեղեկությունների բացահայտման մեթոդի ընտրության կանոններ՝ ըստ տեղեկության բնույթի և հրատապության,
-
բացահայտված տեղեկությունների արժանահավատության և թարմության ապահովման պահանջներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
· Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
· «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասից և ուղղված է օրենքի արդյունավետ կիրառման ապահովմանը:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
1. ապահովել հանրության պետական տեղեկատվությանն արդյունավետ և ժամանակին մուտքի մեխանիզմ,
2. վերացնել տեղեկատվություն տնօրինող մարմինների գործունեության ոչ միատեսակ պրակտիկան տեղեկությունների բացահայտման գործընթացում,
3. բարձրացնել պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
-
Продолжительность
23.04.2026 08.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 129
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .