«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) վերանայման, հստակեցման և արդիականացման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը եվ խնդիրները
ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-Ն որոշմամբ սահմանվել են զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքի իմաստով հսկվող ապրանքներ։
Գործող կարգավորումների շրջանակում Ցանկում ընդգրկված մի շարք ապրանքներ, որոնք ըստ իրենց բնույթի կարող են դիտարկվել որպես զգայուն կամ երկակի նշանակության, փաստացի լայնորեն օգտագործվում են նաև կենցաղային կամ քաղաքացիական նպատակներով։ Սակայն գործող իրավակարգավորումների պայմաններում նման ապրանքների արտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացում առաջանում են գործնական դժվարություններ՝ կապված թույլտվությունների ստացման ընթացակարգերի բարդության և վարչարարական լրացուցիչ բեռի հետ։
Նախագծով առաջարկվում է Ցանկը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ այն համալրելով որոշ ապրանքային կոդերի մասով նախատեսված բացառություններով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը միտված է երկակի նշանակության և զգայուն ապրանքների շրջանառության նկատմամբ արդյունավետ վերահսկողության ապահովմանը՝ համադրելով ազգային անվտանգության շահերը և արտաքին տնտեսական գործունեության խթանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևոր է նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ եվրոպական կառույցների հետ համագործակցությունը և մոտեցումների ներդաշնակեցումը։
4․ Կարգավորման նպատակը եվ բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել առավել հստակ, ճկուն և գործնականում կիրառելի կարգավորում՝ սահմանելով բացառություններ Ցանկում ներառված այն ապրանքների համար, որոնք հիմնականում օգտագործվում են կենցաղային կամ քաղաքացիական նպատակներով, նվազեցնելով անհարկի վարչարարական բեռը տնտեսավարողների համար։
Կարգավորումը միտված է պահպանել վերահսկողության անհրաժեշտ մակարդակը՝ միաժամանակ ապահովելով արտահանման և տարանցման գործընթացների պարզեցում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների հետ համագործակցությամբ և միջազգային գործընկերների հետ քննարկումների անհրաժեշտությունը հաշվի առնելով։
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացների պարզեցում, թույլտվությունների ստացման ընթացակարգերի արդյունավետության բարձրացում, տնտեսավարողների համար վարչարարական բեռի նվազեցում, կարգավորման կիրառման հստակության և կանխատեսելիության բարձրացում, ինչպես նաև ընդհանուր տնտեսական ակտիվության խթանում՝ միաժամանակ պահպանելով անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն որոշման Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորություններից և համահունչ է ՀՀ կառավարության արտաքին տնտեսական քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններին։
8․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում, ինչպես նաև այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Продолжительность
20.04.2026 06.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 174
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .