«Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԻԵԼԹՈՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը․
«Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի և դրանից բխող միջոցառումները հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 2-ի N 79-Ա որոշման ընդունմամբ։
2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Օրենքի համաձայն Կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ռիելթորական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, որը կազմակերպում ևիրականացնում է ռիելթորի մասնագիտական որակավորումը։ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը:
Նախագծով հստակ սահմանվում են որակավորման քննության հայտերի հրապարակման կարգը, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, քննությանը դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց ներկայացման կարգն ու ձևը։ Միաժամանակ նախագծով մանրամասն կարգավորվում են որակավորման քննության անցկացման ընթացակարգը, քննության ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերից օգտվելու կարգը, քննության արդյունքների բողոքարկման կարգն ու պայմանները, համապատասխան ժամկետները, ինչպես նաև որակավորման վկայականի տրամադրման ընթացակարգը։
Նախագծով հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։ Բացի այդ, Նախագծով սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները։
3. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի
13-րդ կետի 13․2-րդ ենթակետի պահանջներից:
-
Продолжительность
20.04.2026 13.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 127
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .