ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ , , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի ___________-ի N- Ն
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
------ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության հետ կապված հարաբերությունները։
2․ Վերամշակման կամ իրացման (վաճառքի) ենթակա կաթը (հում կաթ, հում յուղազերծված կաթ, հում սերուցք) և կաթնամթերքը ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ բացառությամբ մեկ արտադրական օբյեկտի սահմաններում և մեկ տնտեսավարող սուբյեկտի արտադրական տարածքների միջև դրանց փոխադրման (տեղափոխման) ժամանակ, ինչպես նաև հում կաթի, հում յուղազերծված կաթի ու հում սերուցքի միացյալ խմբաքանակները, ինչպես նաև դրանց մասերի, որոնք ձևավորվել են հում կաթի, հում յուղազերծված կաթի և հում սերուցքի՝ ավելի վաղ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված խմբաքանակներից։
3․ Սույն կարգով սահմանված դրույթները չեն տարածվում այն կաթի և կաթնամթերքի վրա, որոնք ստացվել են քաղաքացիների կողմից տնային պայմաններում կամ անձնական օժանդակ տնտեսություններում, ինչպես նաև այն գործընթացների վրա, որոնք վերաբերում են կաթի և կաթնամթերքի արտադրությանը, պահմանը, փոխադրմանը ու օգտահանմանը, եթե դրանք նախատեսված են չեն Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դնելու համար։
4․ Անասնաբուժասանիտարական փորձաքննության նպատակով՝ փորձաքննության պատվիրատուին համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից միավորված և առանձին խմբաքանակի համար տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 ձևի անասնաբուժական վկայականը, որով հավաստվում է, որ կաթը ստացվել է առողջ կենդանուց և ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության։
5․ Առանց անասնաբուժական վկայականի` փորձարկման լաբորատորիան իրավունք չունի կատարելու փորձաքննություն։
6․ Կաթի ընդունման կետերը, շուկաները պետք է ապահովված լինեն փորձարկման լաբորատորիաներով՝ կաթի զգայորոշման (օրգանոլեպտիկ) և ֆիզիկաքիմիական ցուցանիշների նկատմամբ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար։
7․ Անասնաբուժասանիտարական փորձաքննության ընթացքում ստուգվում է կաթի և կաթնամթերքի համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 67 որոշումներին։
8․ Վերամշակման ենթակա կաթը՝
1) ամեն օր ստուգվում է հետևյալ ցուցանիշների համար՝ արտաքին տեսքը, կոնսիստենցիան (կազմությունը), գույնը, համը և հոտը, ջերմաստիճանը (°C), ճարպի զանգվածային մասը (%), սպիտակուցի զանգվածային մասը (%), կաթի չոր յուղազերծ նյութերի զանգվածային մասը (%), խտությունը (կգ/մ3), թթվայնությունը (°T)․
2) առնվազն ամիսը մեկ անգամ՝ սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի (հակաբիոտիկների) առկայության համար․
3) վեց ամիսը մեկ անգամ՝ թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների) այդ թվում՝ պաթոգենների առկայությունը պարզելու համար, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման պարունակությունը։
9․ Վերամշակման ենթակա կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը իրականացվում է նմուշները վերցնելու պահից երեք ժամվա ընթացքում բացառությամբ՝ սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի, որը պետք է իրականացվի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց երեք ժամվա ընթացքում։
10․ Շուկաներում նախքան վաճառքը կաթը ամեն օր ստուգվում է հետևյալ ցուցանիշների համար՝ արտաքին տեսքը, կոնսիստենցիան (կազմությունը), գույնը, համը և հոտը, ջերմաստիճանը (°C), ճարպի զանգվածային մասը (%), սպիտակուցի զանգվածային մասը (%), խտությունը (կգ/մ3), թթվայնությունը (°T)։ Փորձաքննությունը իրականացվում է մեկ ժամվա ընթացքում։
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11․ Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) կաթ՝ գյուղատնտեսական կենդանիների կաթնագեղձերի բնականոն ֆիզիոլոգիական սեկրեցիայի մթերք, որն ստացվել է մեկ կամ մի քանի կենդանիներից՝ կաթնարտադրության շրջանում մեկ կամ մի քանի անգամ կթելու արդյունքում` այդ մթերքում որևէ բան չավելացնելով կամ որևէ նյութ չհեռացնելով դրանից․
2) հում կաթ՝ կաթ, որը չի ենթարկվել ջերմամշակման 40°С-ից բարձր ջերմաստիճանում կամ մշակման, ինչի արդյունքում փոփոխվում են դրա բաղկացուցիչ մասերը․
3) հում յուղազերծված կաթ՝ յուղազերծված կաթ, որը չի ենթարկվում 45°С-ից ավելի ջերմաստիճանում ջերմամշակման, ստացվում է կաթից կաթնային ճարպի առանձնացման արդյունքում․
4) հում սերուցք՝ սերուցք, որը չի ենթարկվել 45°С-ից բարձր ջերմաստիճանում ջերմամշակման․
5) կաթնամթերք՝ կաթի վերամշակումից ստացված մթերք, որը ներառում է կաթնային մթերքը, կաթնային բաղադրյալ մթերքը, կաթ պարունակող մթերքը, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը, կաթի վերամշակումից ստացվող կողմնակի մթերքը․
6) առանձին խմբաքանակ` մեկ տնտեսությունից հավաքած արտադրանք․
7) միավորված խմբաքանակ՝ տարբեր տնտեսություններից հավաքած արտադրանքի միավորների հավաքածու, արտադրված միևնույն օրը՝ լցված ցիստեռնի կամ տարայի մեջ․
8) նմուշառում՝ օրենսդրության պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով նմուշ վերցնելը․
9) նմուշառող՝ համապատասխան որակավորում ունեցող լաբորանտ կամ վերապատրաստված մասնագետ, որն իրականացնում է գործող ստանդարտներին համապատասխան նմուշառումը․
10) լաբորատոր փորձաքննության նմուշ՝ ապրանքի խմբաքանակից վերցված արտադրանքի քանակություն, որն օգտագործվում է փորձաքննության համար․
11) կետային նմուշ` ցիստեռնի կամ տարայի տարբեր հատվածներից վերցրած նմուշ․
12) միացյալ նմուշ` նմուշ, որը կազմված է մեկ տարայի մեջ տեղադրված մի շարք աստիճանական նմուշներից․
13) պահեստային նմուշ` միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է փորձաքննության պատվիրատուին.
14) փորձաքննության պատվիրատու՝ կաթի ընդունող, պահպանող և իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.
15) անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող՝ փորձարկման լաբորատորիայում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետ․
16) կաթ հավաքող՝ հանդիսանում է կաթի ընդունման կետի կամ վերամշակման գործարանի կաթի աշխատակից կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը կազմակերպում և իրականացնում է կաթի հավաքումը տնտեսավարողներից, պատասխանատու է հում կաթի որակի համար պահման և տեղափոխման ընթացքում․
17) կաթի ընդունման կետ՝ կաթի ընդունման առաջնային կետ առանձին շինություն կամ վերամշակող կազմակերպությանը կից շինություն կամ մոդուլային, որը հանդիսանում է միջնորդ տնտեսավարողի և կազմակերպության միջև, որտեղից հավաքված կաթը պահվում, պահպանվում և փոխադրվում է գործարան՝ վերամշակման։
3․ ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12. Կաթը և կաթնամթերքը համարվում են անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ, առողջ կենդանուց ստացված և սննդում օգտագործելու համար պիտանի, եթե առկա են անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող զգայորոշման (արտաքին տեսքը, կոնսիստենցիան (կազմությունը), գույնը, հոտը) ցուցանիշներ, մանրէաբանական թույլատրելի աղտոտվածության նորմերն ընդունելի են, և բացակայում են ախտածին մանրէները:
13․ Կաթի և կաթնամթերքի նմուշառումը և անասնաբուժասանիտարական փորձաքննությունը իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշմամբ հաստատված հավելվածի՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկի համաձայն:
14․ Տնտեսավարողի ներկայությամբ յուրաքանաչյուր տնտեսությունից նմուշառողը գործող ստանդարտներին համապատասխան կատարում է կաթի նմուշառում՝ արտաքին տեսքի, կոնսիստենցիան (կազմությունը), գույնի, համի և հոտի, թթվայնության, ջերմաստիճանի, խտության նկատմամբ՝ փորձաքննություն իրականացնելու համար։
15․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում՝ կաթի առանձին խմբաքանակը դատարկվում է ցիստեռնի կամ տարայի մեջ և ձևավորվում է միավորված խմբաքանակը, իսկ չհամապատասխանելու դեպքում՝ կաթ հավաքողը չի ընդունում տվյալ տնտեսության կաթը։
16․ Նմուշառուն յուրաքանչյուր տնտեսությունից վերցրած փորձաքննության նմուշների, մարզի, համայնքի, բնակավայրի, տնտեսավարողի մասին տեղեկատվությունը և փորձաքննության արդյունքները գրանցում է գրանցամատյանում։
17․ Անասնաբուժասանիտարական փորձաքննության նպատակով՝ կաթի ընդունման կետում նմուշառողի կողմից գործող ստանդարտներին համաձայն յուրաքանչյուր ցիստեռնի կամ տարայի տարբեր հատվածներից վերցվում է կետային նմուշ և այնուհետև կետային նմուշները խառնվում են մեկ սրվակի մեջ և ստացվում է միացյալ նմուշ։
18․ Առանձին և միավորված խմբաքանակից նմուշները վերցվում են գործող ստանդարտներով սահմանված չափաքանակներին համապատասխան։
19․ Նմուշները ծածկագրվում, դրոշմակնքվում կամ կապարակնքվում են նմուշառուի կողմից և տեղադրվում սառնարան՝ ապահովելով 4±20C:
20․ Կաթի ընդունման կետում փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացվում է ճարպի զանգվածային մասի (%), սպիտակուցի զանգվածային մասի (%), կաթի չոր յուղազերծ նյութերի զանգվածային մասի (%) առկայության նկատմամբ անասնաբուժասանիտարական փորձաքննություն կաթի միավորված խմբաքանակի նկատմամբ, իսկ սոմատիկ բջիջների, պոտենցիալ վտանգավոր նյութերի (հակաբիոտիկների), թունավոր տարրերի, միկոտոքսինների, թունաքիմիկատների, ռադիոնուկլիդների, միկրոօրգանիզմների (մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմների) այդ թվում՝ պաթոգենների առկայությունը պարզելու համար, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման պարունակության նկատմամբ իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաներում։
21․ Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ՝ համաձայն սույն կարգով սահմանված N 1 ձևի, որում ներառվում են նմուշառման ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, նմուշառուի պաշտոնը, անուն ազգանունը, նմուշառման վայրը՝ ակտի կազմման տեղը, փորձաքննության պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի անունը ազգանունը, փորձաքննության նպատակով ընտրված նմուշի անվանումը, չափի միավորը, խմբաքանակի չափը, արտադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, միացյալ նմուշի քանակը, պահեստային նմուշի քանակը (առկայության դեպքում), տեխնիկական կանոնակարգի անվանումը (նորմատիվ իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը և ընդունման տարեթիվը) կամ ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը, կենդանական ծագում ունեցող մթերքի անասնաբուժական վկայականի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, նմուշի նույնականացումն ապահովող ծածկագիրը։ Նմուշառման ակտը կազմվում է 2 օրինակից, որը ստորագրվում է նմուշառուի և փորձաքննության պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի կողմից։ Նմուշառման ակտի 1 օրինակը պահվում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողի մոտ, մյուս օրինակը հանձնվում է փորձաքննության պատվիրատուին կամ նրա ներկայացուցչին՝ առձեռն կամ էլեկտրոնային եղանակով:
22. Սույն կարգով սահմանված չափանիշների նկատմամբ անասնաբուժասանիտարական փորձաքննության ավարտից հետո՝ մեկ ժամվա ընթացքում, անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կաթի և կաթնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար տրվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն՝ (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի) 2 օրինակից և պիտակ այն դեպքում, եթե անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է և պիտանի է սննդում օգտագործելու համար առանց սահմանափակումների: Եզրակացության 1 օրինակը պահվում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի մոտ, իսկ եզրակացության մյուս օրինակը և պիտակը տրվում է փորձաքննության պատվիրատուին կամ նրա ներկայացուցչին՝ բացառությամբ սույն կարգի 32-րդ կետի։
23․ Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը և պիտակը ստորագրում է փորձաքննություն կատարողը և վավերացվում է լաբորատորիայի կնիքով:
24. Եզրակացության և պիտակի մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում: Սխալների կամ վրիպակների դեպքում կազմվում է նոր եզրակացություն և պիտակ, որը, որպես հավելված, կցվում է առաջին եզրակացությանը և պիտակին:
25. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրված եզրակացության և պիտակի մեջ նշվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կաթի և կաթնամթերքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգությունը և առանց սահմանափակումների սննդում օգտագործելու համար պիտանի լինելը:
26. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կաթը և կաթնամթերքը ճանաչվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի (թույլատրվում է օգտագործման առանց սահմանափակումների) կամ պայմանական պիտանի (թույլատրվում է սննդում օգտագործել վերամշակումից հետո) կամ ոչ պիտանի (ենթակա է օգտահանման կամ ոչնչացման): Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ոչ պիտանի ճանաչված կաթը և կաթնամթերքը բնափոխվում են սննդային ներկով կամ սուրճով և վերադարձվում փորձաքննության պատվիրատուին:
27. Սիբիրախտով, խշխշան պալարով, կատաղությամբ, ժանտախտով, տուբերկուլոզով, բրուցելոզով, պարատուբերկուլոզով, ծաղկով, չարորակ հարբխային տենդով, լեպտոսպիրոզով, սալմոնելոզով, դաբաղով, Քյու-տենդով, կրծի նեկրոբակտերիոզով և ակտինոմիկոզով, կրծի, մարսողական և վերարտադրողական օրգանների բորբոքումներով, լեյկոզով հիվանդ, կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված, անվտանգությունը չերաշխավորող պայմաններում ստացված, պահված կաթը և կաթնամթերքը անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի են:
28․ Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված կաթը և կաթնամթերքը ոչնչացվում են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգի համաձայն:
29․ Փորձաքննության ավարտից հետո պիտանի ճանաչված նմուշները պատշաճ կապարակնքվում և պահվում են փորձարկման լաբորատորիայում սառնարանային պայմաններում՝ ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները՝ մինչև պիտանելիության ժամկետի ավարտը։
30. Փորձաքննության պատվիրատուի կամ նրա ներկայացուցչի պատճառաբանված գրավոր պահանջի դեպքում՝ պիտանի ճանաչված փորձաքննության նմուշները համաձայն N 2 ձևի ենթակա են վերադարձման՝ պահանջը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում:
31. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողի կողմից՝ համաձայն Անասնաբուժության մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ փորձաքննության նմուշների մասին տեղեկատվությունը և փորձաքննության արդյունքները գրանցվում են գրանցամատյանում։
32. Փորձաքննության արդյունքում վարակիչ հիվանդության հարուցիչ, ինչպես նաև ոչ պիտանի ճանաչված արտադրանք հայտնաբերելուց հետո 1 ժամվա ընթացքում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողը էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է լիազոր մարմնին՝ կցելով նմուշառման ակտի, անասնաբուժական վկայականի և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության պատճենները՝ միաժամանակ տեղեկացնելով նաև լիազոր մարմնի «Թեժ գիծ» ծառայությանը:
33․ Վարակիչ հիվանդության հարուցչի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո լիազոր մարմինը տեղեկացնում է փորձաքննության պատվիրատուին։
34. Փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում` փորձաքննության պատվիրատուն կարող է դրանք բողոքարկել` օրենքով սահմանված կարգով:
N Ձև 1
|
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N ____
____ ___________ ____ թ.
Ես` _____________________________________________________ (նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)
_____________________________________________________________ -ում (նմուշառման վայրը՝ նմուշառման ակտի կազմման տեղը)
______________________________________________________________ (փորձաքննության պատվիրատուի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________-ի ներկայությամբ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով ընտրել եմ նմուշներ`
__________________________________________________________________ (նշել նորմատիվ իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը և ընդունման տարեթիվը, կամ ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը)
Նմուշի նույնականացումն ապահովող ծածկագիրը ________________________
|
N Ձև 2
Ն Մ ՈՒ Շ Ն Ե Ր Ի Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ Մ Ա Ն Ա Կ Տ N ______
____ ________________ _____թ.
|
Ես` _________________________________________________________________ (վերադարձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
|
|
վերադարձրեցի___________________________________________________________-ին (ստացողի անունը, ազգանունը) |
|
______________________________________________________________նմուշները` |
|
(ապրանքի անվանումը) |
|
______________________________________________________________ քանակով: |
|
Վերադարձնող |
________________ |
____________________ |
|
Ստացող
|
________________ |
____________________ |
_____________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
-
Продолжительность
18.04.2026 08.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 186
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .