«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» ___________ 2026 թ. N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 3-րդ կետի 3.2-րդ ենթակետում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը հանել.
2) 3-րդ կետի 14-րդ ենթակետում «50 մմ» բառերը փոխարինել «35 մմ» բառերով.
3) 3-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը հանել.
4) 3-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը հանել.
5) 3-րդ կետի 18-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը հանել.
6) 3-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար» բառերից հետո «2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից» բառերը հանել.
7) 4-րդ կետի 3.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.3) տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային) (ձև N 7, նկար 6), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձև N 7, նկար 5).».
8) 4-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գոտի` կաշվե, սև, 25 մմ լայնությամբ, միաանցք.».
9) 4-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ասեղնագործ» և «, 4.5 սմ շառավղով» բառերը հանել.
10)4-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. տաբատ` մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,».
11) 4-րդ կետի 17-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. բաճկոն՝ մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Օձիքը՝ ծալովի: Բաճկոնը գոտիով է՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ թևքանշան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից՝ գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը՝ արծաթագույն,».
12) 4-րդ կետի 17-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. տաբատ` մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,».
13) 6-րդ կետում «կապույտի ֆոնի վրա (N 4 ձև, նկար 1)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների մուգ կանաչ բաճկոնի դեպքում՝ կանաչ ֆոնի վրա (N 4 ձև, նկար 2)» բառերը.
14) N 4 ձևը լրացնել նկար 2-ով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
-
Продолжительность
17.04.2026 04.05.2026 -
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
-
Test
Просмотры 252
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .