16.04.2026
Առաջարկում եմ անպայման ծրագրում ներառել կետ ներառական երեխաների մասնակցությունը ապահովելու համար։
Դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվության խրախուսում, որը համարվում է առողջ ապրելակերպի ծրագրերի առանցքային բաղադրիչ։
Լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսումնական ծրագրերը կարևոր դեր ունեն դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման գործում։
Առողջ ապրելակերպի ծրագրերը նպաստում են ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր և հոգեբանական կայունությանը, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունների զարգացմանը։
Обсуждалось
03.04.2026 - 19.04.2026
Тип
Pешение
Область
Спорт и молодежь
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Test
Просмотры 660
Принт16.04.2026
Առաջարկում եմ անպայման ծրագրում ներառել կետ ներառական երեխաների մասնակցությունը ապահովելու համար։
15.04.2026
Ողջունելի է մասնավոր ենթակառուցվածքները դպրոցականների մարզական կյանքում ներգրավելու նախաձեռնությունը։ Սակայն հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները՝ կցանկանայի բարձրաձայնել հետևյալ հարցը՝
Ինչպե՞ս է լուծվելու հեռավոր համայնքների երեխաների տրանսպորտային հասանելիության հարցը դեպի այդ մասնավոր օբյեկտներ։
Նաև պետք է նշել, որ լողը, դահուկային սպորտը և հատկապես հրաձգությունը պահանջում են խիստ անվտանգային կանոններ և որակավորված մարզիչներ։ Արդյո՞ք մասնավորի մարզիչները պետք է անցնեն հատուկ սերտիֆիկացում պետության կողմից՝ նախքան երեխաների հետ աշխատելը։
14.04.2026
Սույն նախագիծը միտված է կարևոր հանրային նպատակների՝ երեխաների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և սպորտի հասանելիության բարձրացման ապահովմանը։ Սակայն, հաշվի առնելով ծրագրի իրականացման առանձնահատկությունները (մասնավոր հատվածի ներգրավում, բյուջետային ֆինանսավորում, երեխաների մասնակցություն), անհրաժեշտ է լրացուցիչ կարգավորումների սահմանում՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
«Դպրոցահասակ երեխաներ» ձևակերպումը իրավական առումով կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Տարիքային շրջանակի և առաջնահերթ խմբերի հստակ սահմանումը թույլ է տալիս ապահովել ծրագրի թիրախայնությունը և կանխել ռեսուրսների ոչ նպատակային բաշխումը։ Առանց այս հստակեցման՝ հնարավոր է, որ ծրագրից օգտվեն ոչ առաջնահերթ խմբերը՝ սահմանափակելով առավել կարիքավորների հասանելիությունը։
Առաջարկում ենք հստակ սահմանել «դպրոցահասակ երեխաներ» հասկացությունը՝ ներառելով տարիքային սահմանները (օրինակ՝ 6-18 տարեկան), ինչպես նաև նախատեսել սոցիալապես խոցելի խմբերի (սոցիալական նպաստառու ընտանիքների երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ և այլն) առաջնահերթ ընդգրկման մեխանիզմներ։