ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 | Արսեն Հովհաննիսյան ի․գ․թ․, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
Նախագծի նպատակն է կարգավորել սոցիալական աջակցության համակարգում իրավաբանական օգնության տրամադրումը, ինչը սկզբունքորեն ողջունելի է։ Միաժամանակ, այն ներկայիս ձևակերպումներով պարունակում է իրավական անորոշություններ և կիրառական բացեր, որոնք պահանջում են հստակեցում։ Մասնավորապես, Նախագծում հստակ տարանջատված չեն սոցիալական ծառայությունների շրջանակում տրամադրվող իրավաբանական օգնությունը և "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքով նախատեսված հանրային պաշտպանի միջոցով ահատույց իրավաբանական օգնությունը։ Առաջարկում ենք հստակ սահմանել, որ կարգով նախատեսված իրավաբանական օգնությունը չի ներառում դատարաններում, վարչական կամ այլ մարմիններում շահառուի ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ |
Առաջարկը չի ընդունվել: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային պաշտպանի միջոցով ահատույց իրավաբանական օգնության տրամադրման հիմքերը հստակ ամրագրված են այդ օրենքում: Հետևաբար, անհարկի կրկնություններով իրավական ակտի ծանրաբեռնումը նպատակահարմար չէ: Իրավաբանական օգնության բովանդակությունն էլ հստակ բացված է նախագծի հավելվածի 5-րդ կետում, և դատական ներկայացուցչություն չի ներառում: |
|||
| 2 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 |
Նախագծի կարգավորման նպատակների համատեքստում առաջարկում ենք Նախագծով սահմանել "Իրավաբանական օգնություն" հասկացությունը, որպես օրինակ՝ " «Իրավաբանական օգնություն» սույն կարգի իմաստով նշանակում է շահառուին տրամադրվող նախնական իրավական տեղեկատվություն, խորհրդատվություն և փաստաթղթերի կազմման աջակցություն՝ առանց ներկայացուցչության իրականացման"։ |
Առաջարկը չի ընդունվել: Սոցիալական ծառայությունները նախատեսված են օրենքով: |
|||
| 3 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 |
Նախագծում բացակայում են իրավաբական օգնություն տրամադրելու վերաբերյալ շահառուների դիմումների քննության ժամկետները։ Առաջարկում ենք Նախագծով սահմանել դիմումների քննության հստակ ժամկետներ, ինչպես նաև՝ անհետաձգելի դեպքերում այդ օգնությունն անհապաղ տրամադրելու պայման։ |
Առաջարկը չի ընդունվել: Դիմումների քննության ժամկետը կախված է դեպքի բարդություներից, բարձաձայնված հարցից, քննարկման ենթակա իրավունքներից ու բազմաթիվ այլ գործոններից, ինչից ելնելով ժամկետ սահմանափակելը նպատակահարմար չէ: |
|||
| 4 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 |
Գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել նաև դիմումները մերժելու հիմքերը՝ գործնականում իրավունքի հնարավոր չարաշահումները կանխելու համար։ Մասնավորապես, որպես մերժման հիմքեր կարող են դիտարկվել այն դեպքերը, երբ ներկայացված հարցը դուրս է սոցիալական ծառայություն տրամադրողի իրավասությունից, դիմումը ակնհայտորեն անհիմն է կամ չի պարունակում անհրաժեշտ տեղեկություններ, նույն հարցով շահառուին արդեն տրամադրվել է անհրաժեշտ իրավաբանական օգնություն։ Մերժման վերաբերյալ պետք է կայացվի գրավոր որոշում կամ կազմվի արձանագրություն, որտեղ շարադրվում են մերժման հիմքերը։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախագծի հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ իրավաբանական օգնությունը ներառում է՝ 1) խորհրդատվություն` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմման վերաբերյալ, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) այլ աջակցություն՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ իրավական աջակցությունը: Օգնության այս տեսակների մերժման հիմք նախատեսելը նպատակահարմար չէ: Իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային պաշտպանի միջոցով տրամադրվող իրավաբանական օգնության դեպքում այդ հիմքերն ամրագրված են օրենքով: |
|||
| 5 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 |
Առաջարկում ենք հանրային պաշտպանի գրասենյակ ուղղորդումը կազմակերպել բացառապես գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, որի վերաբերյալ նույնպես կազմվի արձանագրություն, որը կարող է ստորագրել միայն օգնություն տրամադրողը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն: 6-րդ կետում գրավոր դիմումն արդեն արդեն ամրագրված է: |
|||
| 6 | Արսեն Հովհաննիսյան 10.04.2026 11:06:48 |
Առաջարկում ենք նաև Նախագծով սահմանել իրավաբական օգնության տրամադրման շրջանակներում հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու, անձնական տվյալների մշակումը անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու և իրավաբանական օգնություն տրամադրելու կամ ուղղորելու մասին արձնագրությունները հաշվառելու պայման և դրանք պահպանելու ժամկետներ։ |
Առաջարկը չի ընդունվել: Նման հարցերը կարգավորվում են օրենքներով: |