14.04.2026
«Նախագծի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՄԿՈՒ ոլորտային որակավորման շրջանակների հստակեցումը խիստ արդիական է։ Այդուհանդերձ, առաջարկում եմ առավել մանրամասն սահմանել այն բնութագրիչները, որոնք տարանջատում են գործնական հմտությունները տեսական գիտելիքից։ Կարևոր է, որ որակավորման յուրաքանչյուր մակարդակ ունենա չափելի արդյունքներ, ինչը թույլ կտա խուսափել տարընկալումներից թե՛ ատեստավորման, թե՛ տարակարգերի շնորհման գործընթացում։ Ակնկալվում է, որ այս ձևաչափը կնպաստի մասնագիտական աճի թափանցիկությանը և կխրախուսի ուսուցիչներին՝ ձգտելու որակավորման ավելի բարձր աստիճանների»։