Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.11.2021 - 15.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի № 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող  1997 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 ՀՀ օրենքը ուժը կորցրած է ճանաչվել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի օրենքով։
0 3080

Քննարկվել է 20.08.2021 - 08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի № 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք։ Հաշվի առնելով, որ ներկայումս իրավաբանական անձինք ստուգաչափման իրավունք ստանալու համար ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշմամբ սահմանված պահանջների կիրարկման ընթացքում բախվում են խնդիրների, ուստի իրավաբանական անձանց ստուգաչափման իրավունքի տրամադրման համար սահմանված պահանջները հստակեցնելու և պարզեցնելու նպատակով վերջիններիս համար սահմանվել է հավատարմագրման պահանջ («ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 694-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)։
0 3791

Քննարկվել է 04.05.2020 - 21.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ Ա/Ձ-ներ դիմում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ՍՉԱՄ)՝ կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման խնդրանքով՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որուշում) հաստատված Ձև N 4-ի 2-րդ կետին (արհեստանոցի քարտի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ թվային տախոգրաֆների ստուգումներ իրականացնելու համար տեխնիկի հավաստագիր): Դիմումների կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՍՉԱՄ-ը լիազորված չէ Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա որևէ գործառույթ իրականացնելու, քանի որ Որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում հստակ նշված է, որ իրավասու մարմինը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
0 5363

Քննարկվել է 01.07.2019 - 21.07.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի № 132-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի № 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» № 132-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին
1 5959