Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի շենքերի նկուղային/ստորգետնյա կամ որմնախարսխային հարկաբաժինների ներկայումս չշահագործվող տարածքները վերազինելով և նորոգելով դարձնել օգտագործելի  բնակչության համար, խթանելով առողջ ապրելակերպի սկզբունքները, գործընթացում ներգրավվելով բազմաթիվ սպորտային մասնագիտացված խմբակների և ակումբների մարզիչների՝  միաժամանակ նպաստելով ձեռնարկատիրական գործունեությանը  մարզական ոլորտում:
1 708

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.08.2023 - 31.08.2023

«ՀՀՇՆ 32-06-2023 «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 1718

Քննարկվել է 24.03.2022 - 08.04.2022

ՀՀՇՆ- «ՆԱՎԹԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՍՏՈՐԳՈՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը տարածվում են գազի, նավթի, գազի կոնդենսատի և դրանց վերամշակումից ստացվուղ ապրանքների ստորգետնյա այն պահեստարանների նախագծման վրա, որոնք համալրված են քարաղում և այլ լեռնային ապարներում կառուցված փորվածք տարողություններով և պահեստարաններով: Սույն նորմերը չեն տարածվում ծակոտկեն շերտերում ստեղծվող գազի ստորգետնյա պահեստարանների և հեղուկացված բնական գազի ստորգետնյա պահպանման վրա:
0 2877

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2022 - 24.02.2022

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 119 –Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մայրուղային գազատարների անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի N 119-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:  
0 2866

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.01.2022 - 03.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանը (ԳՍՊԿ) նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Աբովյանի ԳՍՊԿ-ն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կարևորագույն ռազմավարական կառույցներից է, որի բնականոն գործունեությունը էներգետիկ անվտանգության ապահովման և դրա մակարդակի բարձրացման երաշխիքներից մեկն է, Աբովյանի ԳՍՊԿ-ն տեղակայված է Հրազդան գետի ձախ ափին Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական շրջանում: Տեխնիկական տեսանկյունից Աբովյանի ԳՍՊԿ-ն իրենից ներկայացնում է ստորգետնյա և վերգետնյա կառույցների համալիր:
0 3144