Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
11.04.2024 02.05.2024
««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը նախաձեռնում է նոր ծրագիր՝ բավարարելու համար ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի տեղի հայության տեղեկատվական կարիքները, նրանց ներկայացնելու հայալեզու բովանդակություն և ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը։ Հանրային հեռարձակողի բացակայությունը հայկական համայնքում երեք տասնամյակների ընթացքում առաջացրել է տեղեկատվական մեծ բաց։ Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի Ընկերության հեռուստատեսային կոնտենտի հեռարձակումը հասանելի դարձնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայկական համայնքին:
0 487

Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:   Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ Վերանայվել է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկման համար ստանդարտների ընդունման և գործողության մեջ դնելու կարգը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Ավելացվել է նոր պահանջ՝ ցանցային օպերատորի գործունեության դիմումի ներկայացմանը, առաջարկելով դիմումին կցել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացվելու է սեփական ցանցով: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես՝ հեղինակազորման և լիցենզիայի դադարեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող հեռահաղորդակցության սուբյեկտների գործունեության համար: Օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորինս կհստակեցվեն  և կկարգավորվեն նշված գործընթացները: 
0 2168