Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.04.2022 - 12.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով և  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով պահանջներով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի ««Գնահատման ևթեստավորմանկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները. Որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո դրված «,» ստորակետ կետադրական նշանը և դրանցից հետո գրված «և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:» բառերը հանել։ Որոշման հավելվածի 16-րդ կետի ժզ) ենթակետում «նկարագրությունը» բառից հետո դնել «,» ստորակետ կետադրական նշանը և լրացնել «հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.» բառերով։ Որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել նոր ժը), ժթ), ի), իա) և իբ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ. ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները. ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը. իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.  իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:»: Որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր ժբ), ժգ), ժդ), ժե) և ժզ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ. ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան. ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները. ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը. ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ. ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության   տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:»: Որոշման հավելվածի 19-30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:          
0 2954

Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կնպաստի Գնահատման և թեստավորման կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
0 7484