Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեևթացումը և իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրների լուծումն է: Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասով. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավարությունների չարաշահման դեպքում դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն: Որպես ապացույցի տեսակ նախատեվում է մասնագետի բացատրությունը: Կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձնման հարցերը: Հայցադիմումին ներկայացվող պահանջների մեջ ավելացվում է պահանջ առ այն, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի այդ մասով նախատեսված տեղեկությունները: Նախատեսվում է, որ եթե վերաքննիչ վարչական դատարանն ընդունում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու մասին որոշում, ապա վարչական դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Սահմանվում է վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններիորոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն: Սահմանվում է որոշ հիմքերի առկայության պարագայումդատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը սահմանվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք: Սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չվերացվելու, բողոքը կրկին ներկայացնելու դեպքում նոր խախտումներ թույլ տալու, վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվում. Կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները համապատասխանեցվել են Օրենսգրքի գործող կարգավորումներին. Օրենսգրքի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հատուկ վարույթի կարգավորմանը նվիրված 26-րդ գլխում կարգավորումները համապատասխանեցվել են օրենսդրական գործող կարգավարորումների տրամաբանությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասով.          Որոշ, մասնավորապես, միջուկային անվտանգության ապահովման, լեզվի և կրթության, պրոբացիայի ծառայության բնագավառների, հավաքներ անցակցնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվում է իրավասու վարչական մարմիններին:
0 1278