Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
06.09.2024 21.09.2024
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը մշակվել են նախանշելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման դեմ պայքարում ՀՀ կողմից ծրագրվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև հստակեցնելու պետական մարմիններից յուրաքանչուրի դերը թմրամիջոցների դեմ պայքարի գործում։
0 450

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։
1 734

Քննարկվել է 30.07.2024 - 15.08.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը և ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման գործընթացները։
9 1269

Քննարկվել է 12.06.2024 - 03.07.2024

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Սահմանել առաջիկա տարիներին մաքսային վարչարարության բարեփոխումների, մաքսային ծառայության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: , նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված մաքսային քաղաքականության ու վարչարարության բարեփոխումների ուղենիշները։
0 975

Քննարկվել է 15.05.2024 - 31.05.2024

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Վարչապետի որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի պատշաճ մասնակցության ապահովման, թափանցիկության բարձրացման, Հայաստանի Հանրապետության կառավարության և ընդերքօգտագործող կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» թիվ 730-Լ որոշման հավելված N 2-ով հաստատված 2.2-րդ թիրախային ուղղության 3.2-րդ կետի 6-րդ ենթակետի՝ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ։
0 1088

Քննարկվել է 26.02.2024 - 12.03.2024

Հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է սահմանել առաջիկա տարիներին հարկային վարչարարության բարեփոխումների, հարկային մարմնի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները, նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված հարկային վարչարարության բարեփոխումների ուղենիշները։
0 2048

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2023 - 24.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1714-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 725-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգվի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
0 1938

Քննարկվել է 08.11.2023 - 23.11.2023

«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ներառում է տնտեսական գործունեության հետևյալ հատվածները․ 1․ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրոնային բաղադրամասերի,  համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի, ժամացույցների (ձեռքի և այլ), ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի, օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունները): 2․ էլեկտրական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի,  մարտկոցների և կուտակիչների, Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների, Էլեկտրական լուսավորման սարքավորանքի, կենցաղային սարքերի, այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունները)։ 3․ մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (ընդգրկում է ընդհանուր նշանակության մեքենաների, ընդհանուր նշանակության այլ մեքենաների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների, մետաղագործության համար մեքենաների և հաստոցների, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրությունները)։ Ոլորտի հիմնական արտադրատեսակներն են համարվում չափիչ և ստուգող սարքավորումները (անկյունաչափեր, աղաչափեր), ջերմակարգավորիչ սարքերը, բյուրեղների աճեցումը, օպտիկական և լազերային սարքավորումները, կապի միջոցները և համակարգերը, բժշկական և արդյունաբերական նշանակության գերկարծր և բարձր ճշգրտության գործիքները, Էլեկտրատեխնիկական սարքավորումները, կրթական լաբորատորիաների արտադրությունը։ Սարքաշինությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։ Սույն ծրագրում ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում են դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։
0 1873

Քննարկվել է 02.10.2023 - 18.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով առաջարկվում է ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարներն ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկն իրականացնել ոչ միայն ընթացիկ տարում, այլ նաև նախորդ տարիներին համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով հայտնաբերված սխալների դեպքում։ Ընդ որում, օրենսդրական կարգավորման սահմանման անհրաժեշտությունը բխում է հետագա տարիների ընթացքում սխալներ հայտնաբերելու դեպքում, այն ճշտելու իրավական գործիք ունենալու հնարավորությունից:
0 1727