Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2023 - 05.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը միտված է Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) 2024 թվականի ընթացքում՝ թմրամոլության և թմրաշրջանառության դեմ հետևողական և արդյունավետ պայքարի իրականցմանը, ինչը կնպաստի ոլորտային հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության շրջանում հանրային իրազեկման արդյունավետ իրականցմանը:    
0 1646